Հա

Համայնք

20/01/2021 - 15:00

Սպահանի հայոց թեմի եկեղեցիներում ընթերցւեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետի հռչակագիրը՝ 2021 թւականը «Արցախի տարի» հռչակելու կապակցութեամբ

2021 թւականի յունւարի 17-ի առաւօտեան, Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանի նախագահութեամբ եւ արժ. Տ. Մեսրոպ աւ. քհնյ. Գալստանեանի միջոցով, կիրակնօրեայ ս. եւ անմահ պատարագ մատուցւեց Նոր Ջուղայի Ս. Ստեփանոս եկեղեցում։ Արարողութեանը մասնակցել էին նաեւ թեմի եկեղեցական դասը, իսկ ընթացքում երգեցողութեամբ հանդէս եկաւ Ս. Ամենափրկիչ վանքի «Կոմիտաս» երգչախումբը։

«alikonline.ir» - 2021 թւականի յունւարի 17-ի առաւօտեան, Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանի նախագահութեամբ եւ արժ. Տ. Մեսրոպ աւ. քհնյ. Գալստանեանի միջոցով, կիրակնօրեայ ս. եւ անմահ պատարագ մատուցւեց Նոր Ջուղայի Ս. Ստեփանոս եկեղեցում։ Արարողութեանը մասնակցել էին նաեւ թեմի եկեղեցական դասը, իսկ ընթացքում երգեցողութեամբ հանդէս եկաւ Ս. Ամենափրկիչ վանքի «Կոմիտաս» երգչախումբը։ Տեղեկացնում է Նոր Ջուղայի մեր թղթակիցը:

Պատարագի ընթացքում, քարոզի փոխարէն, թեմակալ առաջնորդի միջոցով ընթերցւեց Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետի պատգամը՝ 2021 թւականը «Արցախի տարի» հռչակելու կապակցութեամբ։

Հռչակագրի աւարտին Վեհափառ Հայրապետը կոչ էր ուղղել Կիլիկիոյ կաթողիկոսութեանը ենթակայ բոլոր թեմերին, որն ստորեւ մէջբերւում է.

«Առաջին, 2021 թւականի ընթացքում զանազան նախաձեռնութիւնների միջոցով մեր ժողովրդի կեանքում արծարծ պահել Արցախը վերականգնելու մեր հաւաքական կամքն ու յանձնառութիւնը։

Երկրորդ, մեր նոր սերնդի մօտ Արցախը դարձնել կենդանի ներկայութիւն՝ իր անցեալով, ներկայով ու մանաւանդ ապագայի տեսլականով։

Երրորդ, մեր անմիջական շրջապատի եւ մասնաւորաբար միջազգային կառոյցների ու շրջանակների հետ մեր ունեցած յարաբերութիւնների միջոցով շեշտել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրաւունքի հրամայականը։

Չորրորդ, աշխատանք տանել, որ մեր ունեւոր ազգայինների, գործատէրերի եւ օտարների կողմից նիւթական աջակցութիւն կատարւի Արցախի տարբեր ծրագրերին, ինչպէս նաեւ՝ տնտեսական ներդրում»։

Նոյն օրը կիրակնօրեայ ս. եւ անմահ պատարագ մատուցւեց նաեւ Շահինշահրի Սրբոց Վարդանանց եկեղեցում՝ ձեռամբ արժ. Տ. Սահակ քհնյ. Մինասեանի եւ երգեցողութեամբ համայնքի «Նարեկ» երգչախմբի։ Այս պատարգի ընթացքում նոյնպէս ընթերցւեց Վեհափառ Հայրապետի հռչակագիրը՝ քահանայ հօր միջոցով։

Յատկանշական է, որ երկար ժամանակ համաճարակի պատճառով դռնփակ արարողութիւններ մատուցելուց յետոյ, վերոնշեալ պատարագներին ներկայ գտնւեցին զոյգ համայնքների անդամները՝ առողջապահական բոլոր նկատառումները յարգելով։ Նոր Ջուղայի ս. պատարգին մասնակցել էին նաեւ թեմի Կրօնական խորհրդի, Հայ Դատի յանձնախմբի եւ Նոր Ջուղայի Հայոց Առաքելական Եկեղեցեաց վարչութեան ներկայացուցիչները։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։