Հա

Համայնք

06/02/2021 - 13:30

Իրանի Իսլամական յեղափոխութեան յաղթանակի 42-րդ տարեդարձի առթիւ նահատակների հոգիների խաղաղութեան համար հոգեհանգստեան արարողութիւն՝ Նոր Ջուղայում

Իրանի Իսլամական յեղափոխութեան յաղթանակի 42-րդ տարեդարձի առթիւ, հինգշաբթի՝ 2021 թւականի փետրւարի 4-ի առաւօտեան, Նոր Ջուղայի հայոց ազգային գերեզմանատնում՝ Իրան-Իրաք պարտադրեալ պատերազմի հայ նահատակների յիշատակին կանգնեցւած յուշաքարի մօտ, նախագահութեամբ Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանի եւ մասնակցութեամբ եկեղեցական դասի ու Ս. Ամենափրկիչ վանքի «Կոմիտաս» երգչախմբի, հոգեհանգստեան արարողութիւն տեղի ունեցաւ նահատակների՝ ի մասնաւորի պարտադրեալ պատերազմի ընթացքում ընկած հայ զինւորների հոգիների խաղաղութեան համար: 

«alikonline.ir» - Իրանի Իսլամական յեղափոխութեան յաղթանակի 42-րդ տարեդարձի առթիւ, հինգշաբթի՝ 2021 թւականի փետրւարի 4-ի առաւօտեան, Նոր Ջուղայի հայոց ազգային գերեզմանատնում՝ Իրան-Իրաք պարտադրեալ պատերազմի հայ նահատակների յիշատակին կանգնեցւած յուշաքարի մօտ, նախագահութեամբ Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանի եւ մասնակցութեամբ եկեղեցական դասի ու Ս. Ամենափրկիչ վանքի «Կոմիտաս» երգչախմբի, հոգեհանգստեան արարողութիւն տեղի ունեցաւ նահատակների՝ ի մասնաւորի պարտադրեալ պատերազմի ընթացքում ընկած հայ զինւորների հոգիների խաղաղութեան համար: Տեղեկացնում է Նոր Ջուղայի մեր թղթակիցը:

Սկզբում արտայայտւեց Թեմական խորհրդի Հայ նահատակների եւ անձնուրացների հարցերի պատասխանատու Զարեհ Ղարախանեանը, ով անդրադառնալով Իսլամական յեղափոխութեան կերտման գործում ժողովրդի ջանքերին ու զոհողութիւններին, յատկապէս շեշտեց, թէ մերօրեայ տագնապալից աշխարհում, երբ զանազան սադրանքների է դիմակայում Իրանը, ժողովուրդը պարտականութիւն ունի մի կողմ թողնելով դաւանանքի հետ կապւած եւ ճաշակային տարբերութիւնները, առաւել քան երբեւէ համախմբւած շարքերով լծւի երկրի վերելքի գործին:

Նա ընդգծեց նաեւ, որ ինչպէս միշտ իրանահայութիւնը պատրաստ է երկրի առաջադիմութեան համար իր կառուցողական մասնակցութիւնը ցուցաբերել զանազան ոլորտներում, իսկ հարկ եղած ժամանակ բոլոր հնարաւորութիւններով պայքարել Իրանի անկախութեան պահպանման ճանապարհին:

Վերջում ներկաները խունկ ծխեցին եւ ծաղիկներ տեղադրեցին Իրան-Իրանք պարտադրեալ պատերազմի ընթացքում նահատակւած Թեմիս վեց զաւակներ՝ Վրէժ Բաղումեանի, Մկրտիչ Թումասեանի, Հրաչ Յակոբեանի, Ռայմոնդ Բաղրամեանի (Խաթուն-Նեժադ), Վարդան Աբրահամեանի եւ Հենրիկ Տէր-Յովհաննիսեանի յուշաքարերի առջեւ:

Արարողութեանը ներկայ էին՝ Սպահան նահանգի Իսլամական քարոզչութեան համակարգող խորհրդի տնօրէն պրն. Ահմադին, Իսլամական մշակոյթի եւ առաջնորդութեան Սպահանի գերատեսչութեան, Քաղաքապետարանի, Նահատակների հիմնարկի եւ կրօնական փոքրամասնութիւնների ներկայացուցիչները, իսկ հայ համայնքից՝ Սպահանի հայոց թեմի ազգային մարմինների եւ Հայ Դատի յանձնախմբի ներկայացուցիչները, հայ նահատակների հարազատներն ու ժողովուրդ:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։