Հա

Համայնք

13/02/2021 - 09:30

Սպահան նահանգի Սպորտի եւ երիտասարդութեան գերատեսչութեան գլխաւոր տնօրէնի այցը Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութիւն եւ Ս. Ամենափրկիչ վանք

Կիրակի՝ 2021 թւականի փետրւարի 7-ի կէսօրից յետոյ, Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութիւն այցելեց Սպահան նահանգի Սպորտի եւ երիտասարդութեան գերատեսչութեան գլխաւոր տնօրէն պրն. Թաբաթաբային, զանազան գծերով իր տեղակալների եւ նահանգի Ֆուտբոլի խորհրդի տնօրէն պրն. Թահերիի ու նոյն խորհրդի քարտուղար պրն. Դադխահի ընկերակցութեամբ:

«alikonline.ir» - Կիրակի՝ 2021 թւականի փետրւարի 7-ի կէսօրից յետոյ, Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութիւն այցելեց Սպահան նահանգի Սպորտի եւ երիտասարդութեան գերատեսչութեան գլխաւոր տնօրէն պրն. Թաբաթաբային, զանազան գծերով իր տեղակալների եւ նահանգի Ֆուտբոլի խորհրդի տնօրէն պրն. Թահերիի ու նոյն խորհրդի քարտուղար պրն. Դադխահի ընկերակցութեամբ: Տեղեկացնում է Նոր Ջուղայի մեր թղթակիցը:

Հիւրերին դիմաւորեց «Արարատ» միութեան պատւիրակութիւնը՝ արտօնատէր Թաթուլ Օհանեանը, կանանց բաժնի պատասխանատու Այլին Մելիքեանը եւ Կենտ. վարչութեան ներկայացուցիչները: Հանդիպմանը ներկայ էր նաեւ Սպահանի հայոց թեմի Թեմական խորհրդի անդամ Վահիկ Թորոսեանը:

Յատկանշական է, որ առողջապահական նկատառումներից ելնելով ներկաների թիւը սահմանափակ էր:

Սկզբում հիւրերին ողջոյնի եւ բարի գալստեան խօսքեր ասաց Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան Կենտ. վարչութեան նախագահ Ժորժ Ղազարեանը, որից յետոյ նա բացատրութեամբ հանդէս եկաւ միութեան պատմական անցեալի, զանազան աշխատանքների եւ կառոյցի, ինչպէս նաեւ մի շարք մարզիկների՝ երկրի եւ արտերկրի մակարդակներով արձանագրած յաջողութիւնների կապակցութեամբ:

Արտայայտւեց նաեւ «Արարատ» միութեան արտօնատէր Թաթուլ Օհանեանը, որը նոյնպէս ողջունելով հիւրերի ներկայութիւնը, առաւել մանրամաս տեղեկութիւններ հաղորդեց միութեան կառոյցի եւ զանազան միաւորների գործունէութեան մասին՝ որպէս մարզա-մշակութային աշխատանքներ իրականացնող բաժանմունքներ:

Ելոյթների շարանում պրն. Թաբաթաբային գնահատելով նահանգի սպորտի վերելքի գործում «Արարատ» միութեան եւ իր մարզիկների կարեւոր դերակատարութիւնը, շեշտեց, թէ պատկան գերատեսչութիւնը լինելով միութեան կողքին, աջակցելու է մարզական աշխատանքների զարգացման գործում: Նա աւելացնելով, որ հայ մարզիկները միշտ փայլել են իրենց դրսեւորած էթիկայով, յոյս յայտնեց՝ շարունակւելու են միութեան մարզիկ-ուհիների յաջողութիւնները:

Հանդիպման աւարտին «Արարատ» միութեան կողմից յուշանւէր յանձնւեց պրն. Թաբաթաբայիին, ապա հիւրերն այցելելով կենտրոնական սրահ, ինչպէս նաեւ բիլիարդի ու բասկետբոլի մարզասրահներ՝ մօտիկից ականատեսը եղան միութեան մարզա-մշակութային հնարաւորութիւններին:

Այնուհետեւ բոլոր ներկաները ուղեւորւեցին դէպի Ս. Ամենափրկիչ վանք, որտեղ Ծաղկեայ դահլիճում հանդիպեցին թեմակալ առաջնորդ գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանին:

Սրբազան Հայրը ողջոյնի եւ բարի գալստեան խօսքերից յետոյ, սպորտը կարեւորեց որպէս ֆիզիքական եւ հոգեկան առողջութեան ձեռքբերման, ինչպէս նաեւ ազատ ժամերը լրացնելու լաւագոյն միջոց: Նա յաջողութիւն մաղթելով այցելուների գործունէութեանը, յոյս յայտնեց, թէ իրենց ջանադիր ու սրտցաւ աշխատանքով, նահանգի մարզական կեանքը շարունակելու է իր վերելքը:

Սրբազան Հայրն իր խօսքի աւարտին ցաւակցութիւն յայտնելով վերջին օրերի ընթացքում երկու անւանի վետերան ֆուտբոլիստների կորոնավիրուսի պատճառով մահւան առթիւ, ցանկացաւ, որ մարզիկների նոր սերունդը նրանց յաջողութիւնների եւ բարոյական գծերի շարունակողը հանդիսանայ:

Պրն. Թաբաթաբային շնորհակալութիւն յայտնելով իրենց պատւիրակութեանն ընդունելու համար, գնահատեց «Արարատ» միութեան գործունէութիւնը՝ որպէս մարզական եւ մշակութային աշխատանքների միջեւ գեղեցիկ համադրութիւն: Նա նշելով, որ իրանահայ մարզիկները տարիներ ի վեր իրենց առանցքային դերակատարութիւնն են ունեցել երկրի մարզանքի բարգաւաճման գործում եւ օրինակելի են եղել մարզանքի էթիկայի իմաստով, յոյս յայտնեց՝ «Արարատ» միութեան բոլոր մարզական խմբերը գտնւեն բարձունքում:

Վերջում հիւրերի կողմից յուշանւէր յանձնւեց Սրբազան Հօրը:

Image Gallery

View the embedded image gallery online at:
https://alikonline.ir/news/community/isfahan/item/66797-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD#sigProId6b2f44376b

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։