Հա

Համայնք

16/02/2021 - 11:25

Տեառնընդառաջի առթիւ՝ Սպահանի հայոց թեմի ազգային մարմինների ամենամեայ հանդիպումը նորապսակ զոյգերի եւ նորածինների ծնողների հետ

Շաբաթ՝ 2021 թւականի փետրւարի 12-ի երեկոյեան, Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան սրահում, նախաձեռնութեամբ Սպահանի հայոց թեմի Կրօնական խորհրդի եւ կազմակերպութեամբ Նոր Ջուղայի Հայոց Առաքելական Եկեղեցեաց վարչութեան իրականացւեց աւանդոյթ դարձած միջոցառումը՝ ազգային մարմինների ներկայացուցիչների հանդիպումը Նոր Ջուղայի ու Շահինշահրի համայնքների նորապսակների եւ նորածինների ու նրանց ծնողների հետ։ 

«alikonline.ir» - Շաբաթ՝ 2021 թւականի փետրւարի 12-ի երեկոյեան, Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան սրահում, նախաձեռնութեամբ Սպահանի հայոց թեմի Կրօնական խորհրդի եւ կազմակերպութեամբ Նոր Ջուղայի Հայոց Առաքելական Եկեղեցեաց վարչութեան իրականացւեց աւանդոյթ դարձած միջոցառումը՝ ազգային մարմինների ներկայացուցիչների հանդիպումը Նոր Ջուղայի ու Շահինշահրի համայնքների նորապսակների եւ նորածինների ու նրանց ծնողների հետ։ Տեղեկացնում է Նոր Ջուղայի մեր թղթակիցը:

Ազգային մարմինների կողմից ներկայ էին Սպահանի հայոց թեմի Պատգամաւորական ժողովի ատենապետ Թաթուլ Օհանեանը, Կրօնական խորհրդի ատենապետ Վարուժ Մովսիսեանը եւ փոխ-ատենապետ արժ. Տ. Մեսրոպ ա. քհնյ. Գալստանեանը, Թեմական խորհրդի փոխ-ատենապետ դոկտ. Նորայր Թումանեանն ու Նոր Ջուղայի Հայոց Առաքելական Եկեղեցեաց վարչութեան անդամները։

Երեկոն սկիզբ առաւ հանդիսավար Վեդի Յարութիւնեանի ողջոյնի եւ բարիգալստեան խօսքերով, ապա Վարուժ Մովսիսեանը շնորհակալութիւն յայտնելով հիւրերին՝ երեկոյին ներկայանալու համար, շնորհաւորեց նորապսակներին իրենց ամուսնութեան, իսկ ծնողներին՝ նորածինների լոյս աշխարհ գալու առիթներով։ Նա իր խօսքի շարունակութեան մէջ յատուկ շնորհակալական խօսք ուղղեց Նոր Ջուղայի Հայոց Առաքելական Եկեղեցեաց վարչութեանը՝ եկեղեցիները բարեզարդ պահելու եւ եկեղեցական արարողութիւնները լաւագոյնս կազմակերպելու համար։

Այնուհետեւ Նոր Ջուղայի Հայոց Առաքելական Եկեղեցեաց վարչութեան ատենապետ Հենրիկ Յակոբեանը շնորհակալական խօսք ուղղելով թեմի Կրօնական խորհրդին՝ վարչութեան կողքին լինելու եւ յատկապէս համավարակի շրջանում բոլոր արարողութիւնները լինեն դռնփակ թէ դռնբաց, պատշաճօրէն կազմակերպելու համար, շնորհաւորանքի խօսք ասաց հրաւիրեալներին՝ մաղթելով նրանց երջանկութիւն, առողջութիւն ու պայծառ ապագայ։

Շարունակութեան մէջ նորածիններին նւիրւեցին դրամական պարգեւներ, իսկ նորապսակներին՝ յուշանւէրներ։ Յատկանշական է, որ նախորդ Տեառնընդառաջ տօնից մինչեւ այսօր թեմի ազգային իշխանութեան կողմից 5 ամուսնացող զոյգերի նւիրւել է 30-ական միլիոն, իսկ 17 նորածինների ծնողներին՝ 10-ական միլիոն թուման. ծնողներն իրենց զաւակի պարգեւի կէսն ստացել են երեխայի ծնունդից անմիջապէս յետոյ, իսկ միւս բաժինը՝ այս երեկոյի ընթացքում։

Երեկոյի փակման խօսքով հանդէս եկաւ Թաթուլ Օհանեանը։ Նա ներկաներին փոխանցելով Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանի շնորհաւորանքի խօսքերն ու բարեմաղթանքները, կարեւորութեամբ ընդգծեց, որ հայ կինը եւ մայրը համարւում են տան սիւնը եւ առանցքային դերակատարութիւն ունեն իրենց սեփական ընտանիքում։ Նա յոյս յայտնելով, որ այս տարւայ նորապսակների նորակազմ ընտանիքներում մօտ ապագայում լսւելու են մանկական ճիչեր, նշեց, թէ ժողովուրդն է կառուցում հայրենիքը եւ որակը ստեղծւում է քանակից, ուստի հայ ազգը պէտք է ինքն իրեն պահի իր թւով, տաղանդով ու գործունէութեամբ։

Հարկ է նշել, որ Տեառնընդառաջի նախատօնակի առիթով նոյն օրը երեկոյեան եկեղեցական արարողութիւններ տեղի ունեցան Նոր Ջուղայի Ս. Ստեփանոս, Ս. Յովհաննու Կարապետ եւ Ս. Գրիգոր Լուսաւորիչ, ինչպէս նաեւ Շահինշահրի Սրբոց Վարդանանց եկեղեցիներում։ 

 

 

 

Image Gallery

View the embedded image gallery online at:
https://alikonline.ir/news/community/isfahan/item/66877-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD#sigProIddba9567898

Յարակից լուրեր

  • ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ
    ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ

    Այսու յայտնում ենք Սպահանի հայոց թեմի յարգելի ժողովրդին, որ թեմի 17-րդ նստաշրջանի Պատգամաւորական ժողովն իր քառամեայ տարեշրջանի մեկնարկը տւեց 2021 թւականի օգոստոսի 26-ին եւ սեպտեմբերի 2-ին կայացած նիստերով, որտեղ, առաջին նիստում, ընտրւեց նշւած ժողովի Դիւանը, իսկ յաջորդի ընթացքում տեղի ունեցան Սպահանի հայոց թեմի Թեմական ու Կրօնական խորհուրդների եւ Հաշւեքննիչ մարմնի ընտրութիւնները։

  • Հայրապետական մաղթանք՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսի ընտրութեան, օծման եւ գահակալութեան 26-ամեակի առիթով՝ Նոր Ջուղայում
    Հայրապետական մաղթանք՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսի ընտրութեան, օծման եւ գահակալութեան 26-ամեակի առիթով՝ Նոր Ջուղայում

    Կիրակի՝ 2021 թւականի յունիսի 27-ի առաւօտեան, Նոր Ջուղայի Ս. Ստեփանոս եկեղեցում, կիրակնօրեայ սուրբ եւ անմահ պատարագի քարոզից առաջ, նախագահութեամբ Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանի եւ մասնակցութեամբ եկեղեցականաց դասի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետի ընտրութեան, օծման եւ գահակալութեան 26-ամեակի առթիւ Հայրապետական մաղթանք տեղի ունեցաւ՝ ի հաստատութիւն Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան ու Ս. Աթոռի եւ նրա արժանընտիր գահակալի արեւշատութեան։

  • Սպահանի հայոց թեմի 17-րդ Պատգամաւորական ժողովի Նոր Ջուղայի ընտրական յանձնախմբի հանդիպումը թեկնածուների հետ
    Սպահանի հայոց թեմի 17-րդ Պատգամաւորական ժողովի Նոր Ջուղայի ընտրական յանձնախմբի հանդիպումը թեկնածուների հետ

    Ուրբաթ՝ 2021 թւականի յունիսի 11-ին, Ս. Ամենափրկիչ վանքի Ծաղկեայ դահլիճում, Թեմական խորհրդի կողմից կեանքի կոչւած Սպահանի հայոց թեմի 17-րդ Պատգամաւորական ժողովի Նոր Ջուղայի Ընտրական յանձնախումբը հանդիպում ունեցաւ այս ընտրութիւններում իրենց թեկնածութիւնը առաջադրած 16 անձանց հետ՝ ընտրութիւնների թւականի եւ քարոզարշաւի հետ կապւած ծրագիր-ժամանակացոյցի ու մի շարք կանոնների մասին հարկ եղածը բացատրելու համար։ 

  • Հայաստանի Առաջին Հանրապետութեան հիմնադրման 103-ամեակը նշւեց՝ Նոր Ջուղայում
    Հայաստանի Առաջին Հանրապետութեան հիմնադրման 103-ամեակը նշւեց՝ Նոր Ջուղայում

    Հայաստանի Առաջին Հանրապետութեան հիմնադրման 103-ամեակի Սպահանի հայոց թեմի Տօնակատարութեան յանձնախմբի միջոցառումները երկրորդ տարւայ համար իրականացւեցին համացանցային հարթակներում: 

  • Հայոց Ցեղասպանութեան 106-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառումները՝ Սպահանի հայոց թեմում
    Հայոց Ցեղասպանութեան 106-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառումները՝ Սպահանի հայոց թեմում

    Այս տարի եւս առողջապահական նկատառումներից ելնելով, Հայոց Ցեղասպանութեան 106-րդ տարելիցի ոգեկոչման ծրագրերը տեղի ունեցան առցանց, կամ սահմանափակ անձանց ներկայութեամբ։

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։