Հա

Համայնք

03/04/2021 - 11:30

Սպահանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սիփան եպս. Քէչէճեանի Ս․ Զատկւայ պատգամը

Այս տարւայ մեր եկեղեցական օրացոյցը մեզ յիշեցնում է, որ մի նոր արշալոյսով ենք դիմաւորում Զատկւայ՝ մեր Տիրոջ եւ Փրկչի Յիսուս Քրիստոսի սուրբ Յարութեան տօնը: Ամէն տարւայ նման չէ այս տարի, այլ՝ մի բացառութիւն, որովհետեւ կարծէք պարպւել ենք տօնական տրամադրութիւնից, եւ շատերիս համար տհաճ է թւում մթնոլորտը:

Այս տարւայ մեր եկեղեցական օրացոյցը մեզ յիշեցնում է, որ մի նոր արշալոյսով ենք դիմաւորում Զատկւայ՝ մեր Տիրոջ եւ Փրկչի Յիսուս Քրիստոսի սուրբ Յարութեան տօնը: Ամէն տարւայ նման չէ այս տարի, այլ՝ մի բացառութիւն, որովհետեւ կարծէք պարպւել ենք տօնական տրամադրութիւնից, եւ շատերիս համար տհաճ է թւում մթնոլորտը:

Համաշխարհային խնդիրներով լեցուն վերիվայրումներ, տնտեսկան տագնապ, խռովութիւններ ու պատերազմներ, «Պսակաձեւ Ժահր» համաճարակ, բայց մանաւանդ ամենածանրը՝ հայրենական կորուստներ, պատճառ են դարձել որ մարդկօրէն յուզւենք եւ մտահոգւենք, իսկ որպէս հայորդի՝ թերեւս նոյնիսկ խախտւի մեր հաւատքը կամ յուսախաբւած զգանք մենք մեզ:

Այս բոլորը հասկանալի ու ընդունելի են մեր կեանքի ընթացքին որպէս մարդ արարած, սակայն անընդունելի են որպէս հայ հաւատացեալ, որովհետեւ այդ պարագային մենք հակառակած կը լինենք մեր Տիրոջ պատւէրին: Մեր երկնառաք Վարդապետը Աւետարանների էջերում արձանագրւած Իր պատգամների միջից մեզ միշտ քարոզում է վերականգնել ու վերանորոգւել. էական ու հրամայական քրիստոնէական մի սկզբունք, որ հրամայական է՝ մեր կեանքը գեղեցիկ, վայելուչ եւ արժանաւոր կերպով ապրելու համար:

Ուզո՞ւմ ենք տիրանալ վերոյիշեալ սկզբունքին. ոչ ոք այն ոսկեայ սկուտեղիի վրայ չի հրամցնելու մեզ, այլ մե՛նք պէտք է իմանանք նրա գաղտնիքը: Աշխարհն ու աշխարհայինը չէ որ կը մատակարարեն մեզ մեր սպասածն ու պահանջածը, այլ մե՛նք պէտք է սկսենք բարեփոխել մեր հոգեմտաւոր ներաշխարհը, որի հիմքն են կազմում համաքրիստոնէական առաքինութիւնների գլխաւորագոյնները՝ Հաւատքը, Յոյսը եւ Սէրը: Սրանք կարելի է ստանալ միայն աստւածային շնորհքների իբրեւ պարգեւ, որոնց մարմնացեալ վայրը մեր խաչեալ Փրկչի դատարկ գերեզմանն է:

Ա՛րդ, թօթափե՛նք ամէն տեսակ պղծութիւն եւ մոլութիւն, ձերբազատւենք մեր մեղքերից եւ մեր յարուցեալ Տիրոջ միջնորդութեամբ դիմե՛նք մեր Երկնաւոր Հօրը, որպէսզի Նա Սուրբ Հոգու միջոցով մաքրի եւ սրբի մեզ, Իր ողորմութեանն արժանացնի, վերանորոգի մեր կեանքը եւ գողգոթայի ճանապարհից անցած լինելու համոզման աւարտին՝ յաղթական դուրս գանք մեր հոգեւոր պատերազմից: Այս բոլորի իրականացմամբ ոչ միայն կը դառնանք նոր մարդ արարած, այլեւ կը բարեփոխւի մեր ամբողջ կեանքը, եւ բարգաւաճ ապագայով պայմանաւորւած՝ բարօր արշալոյսի ականատես վկաները կը հանդիսանանք:

Յիսուս Քրիստոսի սուրբ Յարութեան տօնի նախօրեակին շնորհաւորում եմ իւրաքանչիւր հայորդու, լաւագոյնն ու ամենաբարին ցանկանալով բոլորիդ, եւ Սպահանի Հայոց Թեմի Նոր Ջուղայի Սուրբ Ամենափրկչեան Վանքի դարաւոր օրհնութեամբ դիմում եմ մեր Թեմի բոլոր զաւակներին ասելով.- «Քրիստոս Յարեաւ Ի Մեռելոց, Օրհնեալ Է Յարութիւնն Քրիստոսի»:

 

ՍԻՓԱՆ ԵՊՍ. ՔԷՉԷՃԵԱՆ

ԱՌԱՋՆՈՐԴ ՍՊԱՀԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ

3 ապրիլի, 2021 թ.

 

Յարակից լուրեր

  • Սպահանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սիփան եպս. Քէչէճեանը շնորհաւորել է այաթ. Սէյէդ Էբրահիմ Ռէյիսիին` Իրանի նախագահի պաշտօնում ընտրւելու առթիւ
    Սպահանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սիփան եպս. Քէչէճեանը շնորհաւորել է այաթ. Սէյէդ Էբրահիմ Ռէյիսիին` Իրանի նախագահի պաշտօնում ընտրւելու առթիւ

    Սպահանի հայոց թեմի ժողովականութեան, հայ համայնքի եւ անձամբ իմ անունից ջերմօրէն շնորհաւորում եմ Ձերդ գերազանցութեան, Երկրի մեծարգոյ հոգեւոր առաջնորդ Սէյէդ Ալի Խամենէիին եւ Իրանի ժողովրդին՝ Իրանի 13-րդ նախագահական ընտրութիւններում Ձեր արձանագրած յաղթանակի կապակցութեամբ:

  • ԱՊՐԵԼ ՅԱՆՈՒՆ ՃՇՄԱՐՏՈՒԹԵԱՆ
    ԱՊՐԵԼ ՅԱՆՈՒՆ ՃՇՄԱՐՏՈՒԹԵԱՆ

    Պատմութեան իւրացումով հայ աշակերտը, երիտասարդը, յանձնառու հաւատացեալը պիտի իմանայ, որ ինքը Ցեղասպանութեան է ենթարկւել ու Ցեղասպանութեան ենթարկւել նշանակում է ջարդ, կողոպուտ, բռնաբարում, հայրենազրկում, աւեր ու աւար, եկեղեցիների, վանքերի, տաճարների քանդում ու աւերում, մի խօսքով, ողջ մի երկրի աւերակի վերածում։ Եւ սա հանդիսանում է մարդկային պատմութեան ամենասեւ էջերից մէկը։ Աւելի սեւն ու անմխիթարը ցեղասպան թուրքին դեռեւս անպատիժ մնալն ու անամօթաբար ուրացումը իր գործած ոճիրին։

  • Ո՞Վ Է ՄԵՐ ԱԶԳԻ ԹՇՆԱՄԻՆ
    Ո՞Վ Է ՄԵՐ ԱԶԳԻ ԹՇՆԱՄԻՆ

    Ամօ՛թ մեզ, հազար անգամ ամօ՛թ…: Մե՞նք էինք լինելու մեր ազգի թշնամին, փոխանակ դատապարտեալի աթոռի վրայ գամւած պահելու մեր ամօթահար դարաւոր թշնամուն, որը այսօր ազատ շրջագայում է ամենուրեք, հպարտ ու երջանիկ: Եթէ մենք մեզանից չենք ամաչում, մեր հին ու նոր նահատակներից ամաչենք, գէթ միանգամ ցոյց տալով, որ միացեալ եւ ուժեղ ազգ ենք, թէպէտ քանակով քիչ, բայց հեռու խտրականութիւնից եւ հեռու ամէն տեսակ բաժանարար ու անջատողական մօտեցումներից:

  • Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանի եւ Ռոբերտ Բեգլարեանի միջեւ հանդիպում՝ ազգային առաջնորդարանում
    Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանի եւ Ռոբերտ Բեգլարեանի միջեւ հանդիպում՝ ազգային առաջնորդարանում

    Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանի եւ Իրանի Իսլ. խորհրդարանում Սպահանի եւ հարաւային իրանահայութեան պատգամաւոր Ռոբերտ Բեգլարեանի միջեւ հանդիպում կայացաւ ուրբաթ՝ 2021 թւականի ապրիլի 9-ին, ազգային առաջնորդարանում: 

  • Ճրագալոյցի եւ Զատկական տօնները Թեհրանի հայոց թեմում
    Ճրագալոյցի եւ Զատկական տօնները Թեհրանի հայոց թեմում

    Շաբաթ, 3 ապրիլին մեր Տիրոջ Յիսուս Քրիստոսի Հրաշափառ Յարութեան տօնի առիթով, Թեհրանի բոլոր եկեղեցիներում տեղի ունեցաւ ճրագալոյցի արարողութիւն եւ սուրբ եւ անմահ պատարագ։

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։