Հա

Համայնք

06/04/2021 - 09:10

Աւագ հինգշաբթի եւ ուրբաթ օրերի արարողութիւնները՝ Սպահանի հայոց թեմի եկեղեցիներում

Աւագ հինգշաբթի՝ 2021 թւականի ապրիլի 1-ի առաւօտեան ժամը 9:30-ին, Յիսուս Քրիստոսի վերջին ընթրիքի յիշատակի օրւայ առթիւ, հաւատացեալ ժողովրդի մասնակցութեամբ, ս. եւ անմահ պատարագ մատուցւեց Նոր Ջուղայի Ս. Աստւածածին եւ Շահինշահրի Սրբոց Վարդանանց եկեղեցիներում: Հերթաբար նշւած եկեղեցիների պատարագիչ հայրերն էին արժ. Տ. Խաչատուր քհնյ. Զարգարեանն ու արժ. Տ. Մեսրոպ աւ. քհնյ. Գալստանեանը:

«alikonline.ir» - Աւագ հինգշաբթի՝ 2021 թւականի ապրիլի 1-ի առաւօտեան ժամը 9:30-ին, Յիսուս Քրիստոսի վերջին ընթրիքի յիշատակի օրւայ առթիւ, հաւատացեալ ժողովրդի մասնակցութեամբ, ս. եւ անմահ պատարագ մատուցւեց Նոր Ջուղայի Ս. Աստւածածին եւ Շահինշահրի Սրբոց Վարդանանց եկեղեցիներում: Հերթաբար նշւած եկեղեցիների պատարագիչ հայրերն էին արժ. Տ. Խաչատուր քհնյ. Զարգարեանն ու արժ. Տ. Մեսրոպ աւ. քհնյ. Գալստանեանը: Տեղեկացնում է Նոր Ջուղայի մեր թղթակիցը:

Ս. Աստւածածին եկեղեցու պատարագին նախագահեց Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանը, ով քարոզի փոխարէն ներկաների համար ընթերցեց Ս. Բարսեղ Հայրապետի աղօթքը՝ ընդհանրական քրիստոնեաներին ուղղւած:

Աւարտին ներկաները Ս. Հաղորդութիւն ստացան:

Նոյն օրը երեկոյեան ժամը 6:00-ին, Նոր Ջուղայի Ս. Յովհաննու Կարապետ, Ս. Մինաս, Ս. Ստեփանոս եւ Ս. Աստւածածին, իսկ Շահինշահրի Սրբոց Վարդանանց եկեղեցիներում դռնփակ կերպով սկիզբ առաւ Խաւարման հսկումի կարգը: Սրբազան Հայրը նախագահեց Ս. Յովհաննու Կարապետ եկեղեցու կարգին:

Աւագ ուրբաթ՝ ապրիլի 2-ի երեկոյեան ժամը 6:00-ին, Նոր Ջուղայի Ս. Յովհաննու Կարապետ, Ս. Մինաս, Ս. Ստեփանոս եւ Ս. Գրիգոր Լուսաւորիչ, ինչպէս նաեւ Շահինշահրի Սրբոց Վարդանանց եկեղեցիներում կատարւեց երեկոյեան դռնփակ արարողութիւն՝ Յիսուս Քրիստոսի չարչարանքների եւ խաչելութեան յիշատակի օրը նշելու համար:

Ս. Յովհաննու Կարապետ եկեղեցու կարգը կատարեց թեմակալ առաջնորդ Սրբազան Հայրը:

Յատկանշական է, որ Աւագ հինգշաբթի եւ ուրբաթ օրերին գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանի նախագահութեամբ իրականացւած բոլոր արարողութիւնների ընթացքում երգեցողութեամբ հանդէս եկաւ Ս. Ամենափրկիչ վանքի «Տաթեւ» երգչախումբը՝ ղեկավարութեամբ Համիկ Ալեքսանդրեանի:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։