Հա

Համայնք

20/04/2021 - 11:30

Հայոց Ցեղասպանութեան 106-ամեակի ոգեկոչման միջոցառումները՝ Սպահանի հայոց թեմում

Սպահանի հայոց թեմի Թեմական խորհրդի կողմից կեանքի է կոչւել Հայոց Ցեղասպանութեան 106-ամեակի ոգեկոչման յանձնախումբ:

Սպահանի հայոց թեմի Թեմական խորհրդի կողմից կեանքի է կոչւել Հայոց Ցեղասպանութեան 106-ամեակի ոգեկոչման յանձնախումբ, որին անդամակցում են.

Զարեհ Ղարախանեան՝ նախագահ

Վանայ Շիրւանեան՝ քարտուղար

Դիմիթրի Յովհաննիսեան՝ գանձապահ

Մեղրի Ղուկասեան

Սերինէ Ղարախանեան.

Յանձնախմբի նախագահ Զարեհ Ղարախանեանի հաղորդած տեղեկութիւնների համաձայն այս տարի առողջապահական նկատառումներից ելնելով դարձեալ ոգեկոչման ծրագրերը տեղի են ունենալու առցանց ձեւով կամ սահմանափակ անձանց ներկայութեամբ, հետեւեալ կարգով.

Ապրիլ 23-ին, թեմի ազգային մարմինների պատգամի հեռարձակում առաջնորդարանի կայքէջով եւ ինստագրամի էջով։

Ապրիլ 23-ի երեկոյեան ժամը 8։00-ին, ժողովրդական միասնական մոմավառութիւն, բնակարանների լուսամուտներին եւ պատշգամբներին։

Ապրիլ 24- առաւօտեան, Ս. Ամենափրկիչ վանքում Սրբոց Նահատակացն Բարեխօսական կարգի դռնփակ կատարում, Սպահանի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանի նախագահութեամբ, ապա Սրբազան Հօր գլխաւորութեամբ ազգային մարմինների ներկայացուցիչների ծաղկեմատոյց՝ Մեծ Եղեռնի յուշարձանի մօտ։

Ապրիլ 24-ին, գեղարւեստական կատարումների հեռարձակում առաջնորդարանի սոցցանցային էջերով՝ գեղարւեստական զանազան խմբերի համագործակցութեամբ։

Յատկանշական է, որ Նոր Ջուղայի եւ Շահինաշհրի հայոց ազգ. դպրոցների համագործակցութեամբ պատրաստւել են տեսանիւթեր աշակերտական գեղարւեստական աշխատանքներից եւ ելոյթներից, որոնք հերթաբար հեռարձակւելու են ապրիլի 21-ից 24-ը։

Սպահանի հայոց թեմի առաջնորդարանի պաշտօնական կայքէջը եւ ինստագրամի էջերն են՝

norjugha.ir

national.events_nj

esfahan.prelacy

Թղթակից (Նոր Ջուղա) 

Յարակից լուրեր

  • ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ
    ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ

    Այսու յայտնում ենք Սպահանի հայոց թեմի յարգելի ժողովրդին, որ թեմի 17-րդ նստաշրջանի Պատգամաւորական ժողովն իր քառամեայ տարեշրջանի մեկնարկը տւեց 2021 թւականի օգոստոսի 26-ին եւ սեպտեմբերի 2-ին կայացած նիստերով, որտեղ, առաջին նիստում, ընտրւեց նշւած ժողովի Դիւանը, իսկ յաջորդի ընթացքում տեղի ունեցան Սպահանի հայոց թեմի Թեմական ու Կրօնական խորհուրդների եւ Հաշւեքննիչ մարմնի ընտրութիւնները։

  • Հայրապետական մաղթանք՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսի ընտրութեան, օծման եւ գահակալութեան 26-ամեակի առիթով՝ Նոր Ջուղայում
    Հայրապետական մաղթանք՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսի ընտրութեան, օծման եւ գահակալութեան 26-ամեակի առիթով՝ Նոր Ջուղայում

    Կիրակի՝ 2021 թւականի յունիսի 27-ի առաւօտեան, Նոր Ջուղայի Ս. Ստեփանոս եկեղեցում, կիրակնօրեայ սուրբ եւ անմահ պատարագի քարոզից առաջ, նախագահութեամբ Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանի եւ մասնակցութեամբ եկեղեցականաց դասի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետի ընտրութեան, օծման եւ գահակալութեան 26-ամեակի առթիւ Հայրապետական մաղթանք տեղի ունեցաւ՝ ի հաստատութիւն Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան ու Ս. Աթոռի եւ նրա արժանընտիր գահակալի արեւշատութեան։

  • Սպահանի հայոց թեմի 17-րդ Պատգամաւորական ժողովի Նոր Ջուղայի ընտրական յանձնախմբի հանդիպումը թեկնածուների հետ
    Սպահանի հայոց թեմի 17-րդ Պատգամաւորական ժողովի Նոր Ջուղայի ընտրական յանձնախմբի հանդիպումը թեկնածուների հետ

    Ուրբաթ՝ 2021 թւականի յունիսի 11-ին, Ս. Ամենափրկիչ վանքի Ծաղկեայ դահլիճում, Թեմական խորհրդի կողմից կեանքի կոչւած Սպահանի հայոց թեմի 17-րդ Պատգամաւորական ժողովի Նոր Ջուղայի Ընտրական յանձնախումբը հանդիպում ունեցաւ այս ընտրութիւններում իրենց թեկնածութիւնը առաջադրած 16 անձանց հետ՝ ընտրութիւնների թւականի եւ քարոզարշաւի հետ կապւած ծրագիր-ժամանակացոյցի ու մի շարք կանոնների մասին հարկ եղածը բացատրելու համար։ 

  • Հայաստանի Առաջին Հանրապետութեան հիմնադրման 103-ամեակը նշւեց՝ Նոր Ջուղայում
    Հայաստանի Առաջին Հանրապետութեան հիմնադրման 103-ամեակը նշւեց՝ Նոր Ջուղայում

    Հայաստանի Առաջին Հանրապետութեան հիմնադրման 103-ամեակի Սպահանի հայոց թեմի Տօնակատարութեան յանձնախմբի միջոցառումները երկրորդ տարւայ համար իրականացւեցին համացանցային հարթակներում: 

  • Համայնքիս երախտապարտ ժողովրդի յարգանքի տուրքի մատուցումը Ապրիլեան բիւրաւոր նահատակների անմոռաց յիշատակին
    Համայնքիս երախտապարտ ժողովրդի յարգանքի տուրքի մատուցումը Ապրիլեան բիւրաւոր նահատակների անմոռաց յիշատակին

    Այս տարի Հայոց Ցեղասպանութեան 106-րդ տարելիցի ոգեկոչումը կորոնաժահրից յառաջացած համաճարակի պատճառով կատարւեց յատուկ սահմանափակումներով: Այդ իսկ պատճառով ժողովրդական յարգանքի տուրքի մատուցման արարողութիւնը հաւաքականից անհատականի փոխարկւելով, կենտրոնացաւ Ս. Սարգիս, Ս. Թարգմանչաց եւ Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցիներում։

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։