Հա

Համայնք

25/04/2021 - 13:25

Հայոց Ցեղասպանութեան 106-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառումները՝ Սպահանի հայոց թեմում

Ուրբաթ, 2021 թ. ապրիլ 23-ի երեկոյեան, համացանցային էջերում տեղադրւեցին Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանի, Իսլ. խորհրդարանում Սպահանի եւ հարաւային իրանահայութեան պատգամաւոր Ռոբերտ Բեգլարեանի, թեմի Պատգամաւորական ժողովի դիւանի, Թեմական եւ Կրօնական խորհուրդների ու Նոր Ջուղայի Հայ Դատի գրասենեակի պատգամները։ 

«alikonline.ir» - Ուրբաթ, 2021 թ. ապրիլ 23-ի երեկոյեան, համացանցային էջերում տեղադրւեցին Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանի, Իսլ. խորհրդարանում Սպահանի եւ հարաւային իրանահայութեան պատգամաւոր Ռոբերտ Բեգլարեանի, թեմի Պատգամաւորական ժողովի դիւանի, Թեմական եւ Կրօնական խորհուրդների ու Նոր Ջուղայի Հայ Դատի գրասենեակի պատգամները։ Տեղեկացնում է Նոր Ջուղայի մեր թղթակիցը:

Երեկոյեան ժամը 8։00-ին, ծրագրի համաձայն տեղի ունեցաւ միասնական մոմավառութիւն, ուր Նոր Ջուղայի եւ Շահինշահրի հայ համայնքների ժողովուրդը բնակարանների լուսամուտներին եւ պատշգամբներին վառած մոմերով, իրենց յարգանքի տուրքը մատուցեցին Մեծ Եղեռնի բիւրաւոր սուրբ նահատակների անմոռաց յիշատակին։

Շաբաթ, Ապրիլի 24-ի առաւօտեան ժամը 10։00-ին, առաջնորդ Սրբազան Հօր նախագահութեամբ եւ եկեղեցական դասի մասնակցութեամբ Սրբոց Նահատակացն Բարեխօսական կարգը կատարւեց Ս. Ամենափրկիչ վանքի Ս. Յովսէփ Արիմաթացի եկեղեցում. կարգին ներկայ էին սահմանափակ թւով ազգայիններ։

Այնուհետեւ վանքի շրջափակում գտնւող յուշարձանի տարածքում Սրբազան Հայրը, Ռոբերտ Բեգլարեանը, թեմի Պատգամաւորական ժողովի, Թեմական ու Կրօնական խորհուրդների եւ Հաշւեքննիչ մարմնի, ինչպէս նաեւ շրջանի Հայ Դատի յանձնախմբի եւ 106-րդ տարելիցի ոգեկոչման յանձնախմբի անդամները մասնակցեցին ծաղկեմատոյցի արարողութեանը։

Շահինշահրում նաեւ ապրիլի 23-ին, տեղի ունեցան Սրբոց Նահատակացն Բարեխօսական կարգը՝ արժ. Տ. Սահակ քհնյ. Մինասեանի միջոցով եւ ծաղկեմատոյցի արարողութիւն։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։