Հա

Համայնք

24/06/2021 - 10:25

Սպահանի հայոց թեմի 17-րդ նստաշրջանի Պատգամաւորական Ժողովի ընտրութիւնների քարոզարշաւի շրջագծում՝ Շահինշահրի թեկնածուների հանդիպումը համայնքի անդամների հետ

Սպահանի հայոց թեմի 17-րդ նստաշրջանի Պատգամաւորական Ժողովի եւ Շահինշահրի Հայ համայնքի վարչութեան 11-րդ շրջանի ընտրութիւնների Ընտրական յանձնախմբի կազմակերպութեամբ, երեքշաբթի՝ յունիսի 22-ի երեկոյեան, Ն․Ջ․Հայ Մ․Մ․ «Արարատ» միութեան Շահինշահրի մասնաճիւղի կենտրոնատեղիի «Արամ Մանուկեան» սրահում տեղի ունեցաւ ժողովրդական հանդիպում, որտեղ ելոյթով հանդէս եկան նշւած երկու ընտրութիւնների թեկնածուները։

Ելոյթով հանդէս եկան նաեւ Շահինշահրի հայ համայնքի վարչութեան ընտրութիւնների թեկնածուները

 

«alikonline.ir» - Սպահանի հայոց թեմի 17-րդ նստաշրջանի Պատգամաւորական Ժողովի եւ Շահինշահրի Հայ համայնքի վարչութեան 11-րդ շրջանի ընտրութիւնների Ընտրական յանձնախմբի կազմակերպութեամբ, երեքշաբթի՝ յունիսի 22-ի երեկոյեան, Ն․Ջ․Հայ Մ․Մ․ «Արարատ» միութեան Շահինշահրի մասնաճիւղի կենտրոնատեղիի «Արամ Մանուկեան» սրահում տեղի ունեցաւ ժողովրդական հանդիպում, որտեղ ելոյթով հանդէս եկան նշւած երկու ընտրութիւնների թեկնածուները։ Տեղեկացնում է Նոր Ջուղայի մեր թղթակիցը:

Հանդիպմանը ներկայ էին համայնքի ծխատէր արժ. Տ. Սահակ քհնյ. Մինասեանը, Սպահանի հայոց թեմի Թեմական խորհրդի անդամներ՝ դոկտ. Նորայր Թումանեանն ու Ժորժ Ղազարեանը եւ համայնքի ժողովուրդ։

Սկզբում ներկաները մէկ րոպէ յոտնկայս լռութեամբ յարգեցին Արցախեան պատերազմի ընթացքում զոհւածների անմոռաց յիշատակը, ապա նախընտրական ելոյթների շրջագծում ՍՀԹ 17-րդ նստաշրջանի Պատգամաւորական Ժողովի Շահինշահրի ընտրատարածքի թեկնածուներ՝ Մելքոն Շիրւանեանը, Գեւիկ Խաչատրեանը եւ Մառիտա Քեշիշեանը, իսկ յաջորդիւ Հայ համայնքի վարչութեան 11-րդ շրջանի ընտրութիւնների թեկնածուներ՝ Ռաֆիկ Բաբումեանը, Արին Խուդաբախշեանն ու Վալենտին Թորոսեանը հերթաբար ներկայացրին իրենց կենսագրական գծերն ու ծրագրերը, իսկ վերջին բաժնում պատասխանեցին ներկաների հարցումներին եւ ունկնդրեցին նրանց տեսակէտներն ու առաջարկները։

Հարկ է նշել, որ վարչութեան ընտրութեան համար իրենց թեկնածութիւնը առաջադրած Գառնիկ Միրզախանեանն ու Եղիշ Աղախանեանը յարգի պատճառով ներկայ չգտնւեցին այս հանդիպմանը։

Երեկոն վարեց Էմմա Օրդուբէգեանը։

Ուրբաթ՝ յունիսի 25-ին, Շահինշահրում կայանալու են թեմի 17-րդ նստաշրջանի Պատգամաւորական Ժողովի, ինչպէս նաեւ Հայ համայնքի վարչութեան 11-րդ շրջանի ընտրութիւնները։

 

Image Gallery

View the embedded image gallery online at:
https://alikonline.ir/news/community/isfahan/item/69313-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-17-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD#sigProId9dcc55f3b9

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։