Հա

Համայնք

29/06/2021 - 09:40

Հայրապետական մաղթանք՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսի ընտրութեան, օծման եւ գահակալութեան 26-ամեակի առիթով՝ Նոր Ջուղայում

Կիրակի՝ 2021 թւականի յունիսի 27-ի առաւօտեան, Նոր Ջուղայի Ս. Ստեփանոս եկեղեցում, կիրակնօրեայ սուրբ եւ անմահ պատարագի քարոզից առաջ, նախագահութեամբ Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանի եւ մասնակցութեամբ եկեղեցականաց դասի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետի ընտրութեան, օծման եւ գահակալութեան 26-ամեակի առթիւ Հայրապետական մաղթանք տեղի ունեցաւ՝ ի հաստատութիւն Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան ու Ս. Աթոռի եւ նրա արժանընտիր գահակալի արեւշատութեան։

«alikonline.ir» - Կիրակի՝ 2021 թւականի յունիսի 27-ի առաւօտեան, Նոր Ջուղայի Ս. Ստեփանոս եկեղեցում, կիրակնօրեայ սուրբ եւ անմահ պատարագի քարոզից առաջ, նախագահութեամբ Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանի եւ մասնակցութեամբ եկեղեցականաց դասի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետի ընտրութեան, օծման եւ գահակալութեան 26-ամեակի առթիւ Հայրապետական մաղթանք տեղի ունեցաւ՝ ի հաստատութիւն Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան ու Ս. Աթոռի եւ նրա արժանընտիր գահակալի արեւշատութեան։ Տեղեկացնում է Նոր Ջուղայի մեր թղթակիցը:

Հայրապետական մաղթանքից յետոյ Սրբազան Հայրն իր, եկեղեցականաց դասի եւ թեմի ժողովականութեան ու ժողովրդի անունից շնորհաւորանքի խօսք ուղղեց շնորհազարդ Հայրապետին՝ մաղթելով նրան առողջութիւն եւ ամենաբարին։ 

Ս. պատարագի աւարտին հնչեցին «Ամէն հայի» եւ «Կիլիկիա» մաղթերգերը։

Օրւայ պատարագիչն էր արժ. Տ. Վարդան քհնյ. Աղաբաբայեանը. երգեցողութեամբ հանդէս եկաւ Ս. Ամենափրկիչ վանքի «Տաթեւ» երգչախումբը՝ Համիկ Ալեքսանդրեանի ղեկավարութեամբ։

Այս բարեբաստիկ առիթով կիրակնօրեայ պատարագի ընթացքում Հայրապետական մաղթանք իրականացւեց նաեւ Շահինշահրի Սրբոց Վարդանանց եկեղեցում՝ արժ. Տ. Սահակ քհնյ. Մինասեանի միջոցով։

 

Image Gallery

View the embedded image gallery online at:
https://alikonline.ir/news/community/isfahan/item/69415-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD,-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-26-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD#sigProIdde26a414a4

Յարակից լուրեր

  • Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման 30-ամեակին առիթով Գոհաբանական մաղթանք Անթիլիասի Մայրավանքին մէջ
    Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման 30-ամեակին առիթով Գոհաբանական մաղթանք Անթիլիասի Մայրավանքին մէջ

    Նախագահութեամբ եւ հանդիսապետութեամբ Սուրբ Աթոռոյս գահակալ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետին, Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման 30-ամեակին նուիրուած Գոհաբանական Մաղթանք կատարուեցաւ Անթիլիասի Մայրավանքի Ս. Գրիգոր Լուսաւորիչ Մայր Տաճարին մէջ, Կիրակի, 19 Սեպտեմբեր 2021-ին։ 

  • Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոս իբրեւ գլխաւոր դասախօս մասնակցեցաւ G20 պետական ղեկավարներու հանդիպումը կանխող միջազգային ֆորումին
    Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոս իբրեւ գլխաւոր դասախօս մասնակցեցաւ G20 պետական ղեկավարներու հանդիպումը կանխող միջազգային ֆորումին

    «Միաստուածեան կրօններու երկխօսութեան հարթակը կրնայ նպաստել Միջին Արեւելքէն ներս խաղաղութեան հաստատման», ըսաւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը G20-ի միջազգային ֆորումին։

  • Պուրճ Համուտի քաղաքապետն ու  քաղաքապետութեան խորհուրդը Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսին մօտ
    Պուրճ Համուտի քաղաքապետն ու  քաղաքապետութեան խորհուրդը Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսին մօտ

    Շաբաթ, 11 Սեպտեմբեր 2021-ին, Ն․Ս․Օ․Տ․Տ․ Արամ Ա․ Վեհափառ Հայրապետը ընդունեց Պուրճ Համուտի քաղաքապետութեան խորհուրդի անդամները, գլխաւորութեան քաղաքապետ Մարտիկ Պօղոսեանի: Անոնք եկած էին Վեհափառ Հայրապետին մօտ քաղաքապետութեան ու շրջանի ժողովուրդին անունով իրենց ջերմ շնորհակալութիւնը յայտնելու՝ Կաթողիկոսարանին կողմէ քաղաքապետութեան ձեռնարկած ժողովրդային տուներու շինարարական ծրագիրին չորս միլիոն տոլար յատկացնելու առիթով:

  • Արամ Ա. կաթողիկոսի պատգամին ընդառաջ
    Արամ Ա. կաթողիկոսի պատգամին ընդառաջ

    Արամ Ա. կաթողիկոսին պատգամը կիրակի, 5 սեպտեմբեր 2021-ին Պուրճ Համուտի Սրբոց Վարդանանց եկեղեցւոյ մէջ առիթ դարձաւ, որ մեր ուշադրութիւնը անգամ մը եւս սեւեռենք հայ համայնքի իրավիճակին: Լիբանանի մէջ պետութիւնը փլուզման ընթացք որդեգրած է: Տարի մը առաջ, 4 օգոստոս 2020-ի պայթումին իբրեւ հետեւանք կառավարութեան հրաժարումէն ետք, յաջորդական երեք նշանակեալ վարչապետներ չեն յաջողած կառավարական դահլիճ մը կազմել:

  • ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ
    ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ

    Այսու յայտնում ենք Սպահանի հայոց թեմի յարգելի ժողովրդին, որ թեմի 17-րդ նստաշրջանի Պատգամաւորական ժողովն իր քառամեայ տարեշրջանի մեկնարկը տւեց 2021 թւականի օգոստոսի 26-ին եւ սեպտեմբերի 2-ին կայացած նիստերով, որտեղ, առաջին նիստում, ընտրւեց նշւած ժողովի Դիւանը, իսկ յաջորդի ընթացքում տեղի ունեցան Սպահանի հայոց թեմի Թեմական ու Կրօնական խորհուրդների եւ Հաշւեքննիչ մարմնի ընտրութիւնները։

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։