Հա

Համայնք

29/06/2021 - 09:30

Իրանահայ ուսուցչուհին՝ լաւագոյնն է ճանաչւել Սպահան նահանգի միջնակարգ օղակի ուսուցիչների միջեւ

Նոր Ջուղայում հասակ առած, միջնակարգ դպրոցների անգլերէն լեզւի դասատու Գրեթա Յովհաննիսեանը ճանաչւել է որպէս լաւագոյն ուսուցիչ՝ Սպահան նահանգի միջնակարգ դպրոցների մակարդակով։ 

«alikonline.ir» - Նոր Ջուղայում հասակ առած, միջնակարգ դպրոցների անգլերէն լեզւի դասատու Գրեթա Յովհաննիսեանը ճանաչւել է որպէս լաւագոյն ուսուցիչ՝ Սպահան նահանգի միջնակարգ դպրոցների մակարդակով։ Տկն. Յովհաննիսեանը մասնակցելով «Ուսուցիչների վարքային որակների բացայայտումն ու ծանօթացումը՝ ուսուցման եւ վերապատրաստման համապարփակ համակարգում» մրցութային միջոցառմանը՝ արդիւնքում այս շրջագծում սահմանւած չափորոշիչների հիմամբ գնահատւել է որպէս լաւագոյնը՝ նահանգի միջնակարգ դպրոցների մակարդակում։ Տեղեկացնում է Նոր Ջուղայի մեր թղթակիցը:

Գրեթա Յովհաննիսեանը 2006 թւականից, որպէս անգլերէնի ուսուցչուհի աշխատում է Սպահան քաղաքի ուսումնա-դաստիարակութեան 2-րդ շրջանի հիմնարկի միջնակարգ դպրոցներում եւ անցնող ուսումնական տարեշրջանում դասաւանդել է «Ռահմաթ 2» եւ «Ֆարզանեգան Ամին» փայլուն տաղանդներով աշակերտների միջնակարգ աղջկանց դպրոցներում։

Նա իրանական 1393-94 եւ 1396-97 ուսումնական տարեշրջաններին, մասնակցելով «Ռոշդ»-ի անւան ներքոյ կազմակերպւած Էլեկտրոնային բովանդակութեան ստեղծման փառատօնին՝ լաւագոյնն է ճանաչւել Իրանում։

 

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։