Հա

Համայնք

24/07/2021 - 12:00

Սպահանի հայոց թեմի 17-րդ նստաշրջանի Պատգամաւորական Ժողովի ընտրութիւնների շրջագծում տեղի ունեցան Նոր Ջուղայի ընտրատարածքի ընտրութիւնները

Ուրբաթ՝ 2021 թւականի յուլիսի 23-ին, Սպահանի հայոց թեմի 17-րդ նստաշրջանի Պատգամաւորական Ժողովի ընտրութիւնների շրջագծում կայացան Նոր Ջուղայի ընտրատարածքի ընտրութիւնները, Նոր Ջուղայի հայ Մ. Մ. «Արարատ» միութեան եւ հայոց ազգ. «Արմէն» դպրոցի շրջափակերում նախատեսւած ընտրատեղամասերում:

«alikonline.ir» - Ուրբաթ՝ 2021 թւականի յուլիսի 23-ին, Սպահանի հայոց թեմի 17-րդ նստաշրջանի Պատգամաւորական Ժողովի ընտրութիւնների շրջագծում կայացան Նոր Ջուղայի ընտրատարածքի ընտրութիւնները, Նոր Ջուղայի հայ Մ. Մ. «Արարատ» միութեան եւ հայոց ազգ. «Արմէն» դպրոցի շրջափակերում նախատեսւած ընտրատեղամասերում: Տեղեկացնում է Նոր Ջուղայի մեր թղթակիցը:

Աշխատանքի ընթացքին մօտիկից ծանօթանալու նպատակով՝ թեմակալ առաջնորդ գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանը Թեմական խորհրդի ներկայացուցիչներ՝ ատենապետ Վարուժ Մինասեանի, Վահիկ Թորոսեանի եւ Ժորժ Ղազարեանի ընկերակցութեամբ, առաւօտեան այցելեց վերոնշեալ ընտրատեղամասեր:

Աւելի ուշ նշւած վայրեր այցելեցին նաեւ գաւառապետարանի եւ ապահովական ուժերի ներկայացուցիչները:

«Արմէն» դպրոցի քւէատուփը կէսօրին, շուրջ մէկ ժամով տեղափոխւեց հայոց ազգ. ծերանոց, որտեղ քւէրակեցին նաեւ նշւած կենտրոնի տարեց բնակիչները:

Նոր Ջուղայի ընտրութիւնների համար 14 անձինք առաջադրել էին իրենց թեկնածութիւնը, որոնցից ըստ Ընտրական յանձնախմբի նախնական տւեալների առաւելագոյն ձայներ հաւաքած հետեւեալ 12-ը կը ստանան պատգամաւորութեան մանդատ:

Աշոտ Դաւթեանը, Նորւիկ Պօղոսեանը, Սքարելտ Հայրապետեանը, Նոէլ Մինասեանը, Արգին Աբնուսեանը, Գեղարդ Մանսուրեանը, Հենրիկ Յակոբեանը, Անահիտ Փիլոսեանը, Սիփան Ղազարեանը, Արմինէ Սիմոնեանը, Զարենուշ Աղուրեանը եւ Մինաս Թահմազեանը։

Յատկանշական է, որ այս ծիրում Շահինշահրի եւ Փերիայի շրջանի ընտրատարածքների ընտրութիւնները կայացել են թւականիս յունիսի 25-ին:

 

Image Gallery

View the embedded image gallery online at:
https://alikonline.ir/news/community/isfahan/item/69909-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-17-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD#sigProIdd771838638

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։