Հա

Համայնք

24/07/2021 - 11:45

«Իրանի հայկական վանքերը երեխաների աչքերով» խորագրով ցուցահանդէսի նկարչութիւնները ցուցադրւեցին Նոր Ջուղայում

Սպահանի հայոց թեմի Թեմական խորհրդի եւ Իրանի Պատմական եկեղեցիների կենտրոնի համագործակցութեամբ, 2021 թւականի յուլիսի 20-ից 24-ը, Նոր Ջուղայի Ս. Ամենափրկիչ վանքի ցուցասրահում ցուցադրւեցին, սրանից ուղիղ մէկ տարի առաջ, Իրանի պատմական վանքերի գրանցման 12-ամեակի առիթով, UNESCO-ի (world Heritage) բաժնի պահանջով եւ Իրանի պատմական եկեղեցիների կենտրոնի միջոցով կազմակերպւած «Իրանի հայկական վանքերը երեխաների աչքերով» խորագրով նկարչական ցուցահանդէսի նմուշները:

«alikonline.ir» - Սպահանի հայոց թեմի Թեմական խորհրդի եւ Իրանի Պատմական եկեղեցիների կենտրոնի համագործակցութեամբ, 2021 թւականի յուլիսի 20-ից 24-ը, Նոր Ջուղայի Ս. Ամենափրկիչ վանքի ցուցասրահում ցուցադրւեցին, սրանից ուղիղ մէկ տարի առաջ, Իրանի պատմական վանքերի գրանցման 12-ամեակի առիթով, UNESCO-ի (world Heritage) բաժնի պահանջով եւ Իրանի պատմական եկեղեցիների կենտրոնի միջոցով կազմակերպւած «Իրանի հայկական վանքերը երեխաների աչքերով» խորագրով նկարչական ցուցահանդէսի նմուշները: Տեղեկացնում է Նոր Ջուղայի մեր թղթակիցը:

Նշւած հաւաքածոյի առաջին ցուցադրութիւնը տեղի է ունեցել 2020 թւականի յուլիսին, Ս. Թադէի վանքի ցուցասրահում: Այս ծիրում երեք տարիքային բաժանումների ներքոյ մասնակցել են Իրանի տարբեր քաղաքներից, Հայաստանից եւ Արցախից աւելի քան 70 հայ մանուկ-պատանիներ, որոնցից 12-ը Սպահանի հայոց թեմի հայաշատ համայնքներից՝ Նոր Ջուղայից եւ Շահինշահրից են:

Նոր Ջուղայի ցուցահանդէսի բացումը տեղի ունեցաւ երեքշաբթի՝ 2021 թւականի յուլիսի 20-ի առաւօտեան՝ ձեռամբ Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանի եւ ներկայութեամբ՝ ազգային մարմինների ու ենթամարմինների ներկայացուցիչների եւ մասնակից երեխաների ու նրանց ծնողների:

Սկզբում ցուցահանդէսի մասին բացատրութեամբ հանդէս եկաւ Առաջնորդարանի Հանրային կապի պատասխանատու Բարելի Այւազբալեանը, ապա մասնակիցներին գնահատագրեր շնորհւեցին Սրբազան Հօր եւ Թեմական խորհրդի անդամներ՝ Ժորժ Ղազարեանի ու Վահիկ Թորոսեանի միջոցով:

Ներկաներին իր հայրական օրհնանքը փոխանցեց առաջնորդ Սրբազան Հայրը: Նա իր ուրախութիւնը յայտնելով՝ նման միջոցառմանը թեմիս զաւակների մասնակցութեան համար, գովելի մտայղացում համարեց UNESCO-ի (world Heritage) բաժնի եւ Իրանի Պատմական եկեղեցիների կենտրոնի համագործակցութեամբ իրականացւած այս ցուցահանդէսը: Գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանը մի պատմութեամբ փոքրիկներին պատգամեց, որ թէեւ տարբեր ոճեր եւ մակարդակներ ունեն ներկայացւած նկարչութիւնները, սակայն դրանցից իւրաքանչիւրն ունի իւրայատուկ գրաւչութիւն եւ գեղեցկութիւն, քանի որ դրանց խորքում արտացոլւած է հեղինակի սրտում եւ հոգում թաքնւած զգացումները եւ հարազատութիւնը՝ այս կոթողների նկատմամբ:

Վերջում մուտքի ժապաւէնը հատւեց Սրբազան Հօր ձեռամբ, որից յետոյ պաշտօնապէս սկսւեց ցուցահանդէսի հինգօրեայ աշխատանքը:

Նոր Ջուղայից եւ Շահինշահրից մասնակիցներն են.

6-8 տարեկան՝ Նարէ Շահիջանեան, Անի Թորոսեան, Արէն Բաբումեան, Անժելինա Թորոսեան, Մանէ Բարսեղեան, Էրիկ Յովսէփեան

9-12՝ Արթինէ Շահբազեան, Աննա Թորոսեան (Շահինշահր), Թանիա Յովսէփեան, Արէն Մարգարեան

13-16՝ Քաթրին Ակոն

 

Image Gallery

View the embedded image gallery online at:
https://alikonline.ir/news/community/isfahan/item/69910-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD#sigProIdb941d671e5

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։