Հա

Համայնք

25/09/2021 - 11:20

Նոր Ջուղայում հնչեց 2021-2022 ուսումնական տարեշրջանի առաջին զանգը

Հինգշաբթի, 23 սեպտեմբերի 2021 թւականի առաւօտեան, Նոր Ջուղայի հայոց ազգ. կրթահամալիրի շրջափակում, դպրոցական վերամուտի առիթով տեղի ունեցաւ միջոցառում՝ ներկայութեամբ Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սիփան Ս. եպս. Քէչէճեանի, Պատգամաւորական Ժողովի Դիւանի, Թեմական, Կրօնական ու Կրթական խորհուրդների ներկայացուցիչների եւ հայոց ազգ. դպրոցների տնօրէնների։

«alikonline.ir» - Հինգշաբթի, 23 սեպտեմբերի 2021 թւականի առաւօտեան, Նոր Ջուղայի հայոց ազգ. կրթահամալիրի շրջափակում, դպրոցական վերամուտի առիթով տեղի ունեցաւ միջոցառում՝ ներկայութեամբ Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սիփան Ս. եպս. Քէչէճեանի, Պատգամաւորական Ժողովի Դիւանի, Թեմական, Կրօնական ու Կրթական խորհուրդների ներկայացուցիչների եւ հայոց ազգ. դպրոցների տնօրէնների։ Տեղեկացնում է Նոր Ջուղայի մեր թղթակիցը:

Ուսուցիչները, աշակերտները, ծնողներն ու առհասարակ համայնքի անդամները սոյն իրադարձութեան ականատեսը եղան Սպահանի հայոց թեմի ազգ. առաջնորդարանի Isfahan Prelacy ինստագրամի էջով հեռարձակւող ուղիղ միացմամբ։

Սկզբում ողջոյնի եւ տարեմուտի առթիւ շնորհաւորանքի խօսքով հանդէս եկաւ «Արմէն» տարրական կրթահամալիրի տնօրէն Գեղարդ Մանսուրեանը։

Ահա մի հատւածի մէջբերում տնօրէնի խօսքից.

«Թէեւ երեխաների կենսուրախ ճչերի ու ծիծաղների բացակայութիւնը դպրոցի շրջափակից հաճելի երեւոյթ չէ մեզ համար, սակայն քանի որ առաջնակարգ խնդիրը մատաղ սերնդի եւ նրանց ընտանիքների առողջութեան պահպանումն է, այս տարեշրջանի մեկնարկը նոյնպէս տրւելու է դասընթացների եւ դպրոցական աշխատանքների առցանց իրականացմամբ։ Գիտակից եւ բանիմաց սերունդ կրթելու հրամայականը մեզ թելադրում է, որ օգտւելով ժամանակակից եւ արդի հնարաւորութիւններից, ամէն ջանք ի գործ դնել մեր սիրելիների ուսուցման գործընթացը դիւրին եւ բարձր մակարդակով իրականացնելու համար»։

Այնուհետեւ հնչեց Կրթական խորհրդի խօսքը՝ մարմնի փոխ-ատենապետուհի Արմինէ Սիմոնեանի միջոցով։ Տկն. Սիմոնեանը նշեց, որ անցնող տարեշրջանի ընթացքում Կրթական խորհուրդը տնօրէնների հետ շարունակական կապի պահպանումով, դպրոց կատարւող յաճախակի այցելութիւններով եւ ի հարկէ սքայրումով իրականացւող դասընթացներին մասնակցելով, ոչ միայն ականատեսը եղաւ հեռակայ ձեւաչափով իրականացւող կրթական ու դաստիարակչական բոլոր աշխատանքներին, այլեւ դպրոցներին հովանաւորելով արդի հնարաւորութիւնների ստեղծման գործում, փորձեց այս ուղղութեամբ ապահովել բարձր որակ։ Նա իր խօսքի աւարտին շնորհակալական խօսքեր ուղղեց՝ թեմակալ առաջնորդ Սրբազան Հօրը, ազգային մարմիններին, դպրոցների անձնակազմերին ու ծնողներին։

Յաջորդիւ Թեմական խորհրդի անունից արտայայտւեց խորհրդի փոխ-ատենապետ Վաչիկ Հայարպետեանը։

Մի հատւածի մէջբերում նշւած խօսքից.

«Նոր Ջուղայի հայոց ազգային դպրոցների եւ Շահինշահրի մէկօրեայ վարժարանի անձնակազմերը, թեմի Կրթական խորհրդի հետ միասնաբար, համաճարակի տարածման ժամանակաշրջանից ի վեր, որեւէ ջանք չխնայեցին ուսուցման գործի բնականոն ընթացքը ապահովելու ուղղութեամբ եւ նրանց սրտցաւ աշխատանքի շնորհիւ, ինչպէս նաեւ արդի հնարաւորութիւնների կիրառմամբ, աշխատանքներն իրագործւեցին այնպէս, ինչպէս կատարւում էին մինչեւ համաճարակեան սահմանափակումները, որպէսզի մեր մատաղ սերունդը չտուժի իրավիճակից։ Գնահատելով այս միասնական ջանքերը եւ ահռելի աշխատանքները, որոնք կատարւել են թեմիս դպրոցներում, յոյս ունենք ինչքան շուտ կը ստեղծւեն առողջական կայուն պայմաններ առկայ ուսուցման համար եւ մեր դպրոցներից լսւող ժիր աշակերտութեան ձայները, կոգեւորեն բոլորիս»։

Եզրափակիչ ելոյթով հանդէս եկաւ գերշ. Տ. Սիփան Ս. Եպս. Քէչէճեանը։ Նա շնորհաւորելով տարեմուտի առիթով, նշեց՝ թէեւ դպրոցները պահպանել են իրենց սրբութիւնը, սակայն համաճարակի պատճառով կորցրել են իրենց իսկութիւնը, քանի որ աշակերտներն ու ծնողները ֆիզիքապէս ներկայ չեն այս վայրերում։ Սրբազան Հայրն իր խօսքի շարունակութեան մէջ աշակերտներին յորդորեց՝ ստեղծւած վիճակից չընկճւել եւ իրենց ամբողջ ներուժը օգտւել ուսումնական աշխատանքները լաւագոյնս կատարելու եւ այս ճակատամարտից յաղթական դուրս գալու համար։

Վերջում Սրբազան Հայրն արտասանեց «Տէրունական» եւ «Իմաստութիւն Հօր՝ Յիսուս» աղօթքները, ապա խորհրդանշականօրէն հնչեցրեց ուսումնական տարեշրջանի առաջին զանգը, որով սկիզբ առան Նոր Ջուղայի Մանկապարտէզ-նախակրթարանի, «Արմէն» տարրական եւ «Քանանեան-Կատարինեան» միջնակարգ դպրոցների, ինչպէս նաեւ Շահինշահրի «Սրբոց Վարդանանց» մէկօրեայ տարրական վարժարանի նոր ուսումնական տարեշրջանի աշխատանքները։

 

Յարակից լուրեր

  • Ամանորի առիթով ս. պատարագ՝ Նոր Ջուղայում
    Ամանորի առիթով ս. պատարագ՝ Նոր Ջուղայում

    Շաբաթ՝ 2022 թւականի յունւարի 1-ին, Ամանորի առթիւ ս. եւ անմահ պատարագ մատուցւեց Նոր Ջուղայի Ս. Ամենափրկիչ վանքի Ս. Յովսէփ Արիմաթացի եկեղեցում՝ ձեռամբ Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սիփան Ս. եպս. Քէչէճեանի եւ մասնակցութեամբ թեմի եկեղեցականաց դասի։

  • Երիտասարդական հանդիպում՝ «Դիմադրութեան շարժում» թեմայով
    Երիտասարդական հանդիպում՝ «Դիմադրութեան շարժում» թեմայով

    Նախաձեռնութեամբ Հ.Յ.Դ. «Ռուբէն» երիտ. միութեան վարչութեան, կիրակի` դեկտեմբերի 19-ին, Նոր Ջուղայի Հայ Մ.Մ. «Արարատ» միութեան սրահում կազմակերպւեց «Դիմադրութեան շարժում» խորագրով երիտասարդական հանդիպում, ուր զեկոյցներով հանդէս եկան Նոր Ջուղայի Հայ Դատի գրասենեակի անդամ Արիս Դաւթեանը եւ Հ.Յ.Դ. Բիւրոյի Երիտասարդական գրասենեակի պատասխանատու Արշակ Մեսրոպեանը։ 

  • Նոր տարւան ընդառաջ՝ վաճառք-տօնահանդէս Նոր Ջուղայում
    Նոր տարւան ընդառաջ՝ վաճառք-տօնահանդէս Նոր Ջուղայում

    Կազմակերպութեամբ Նոր Ջուղայի Հայ մարզա-մշակութային «Արարատ» միութեան Կենտ. վարչութեան, ուրբաթ՝ դեկտեմբերի 17-ին, ժամը 10:00-ից 22:00-ը, միութեան հանդիսութիւնների դահլիճում տեղի ունեցաւ Ամանորեայ տօնավաճառ, որտեղ վաճառքի էին հանւել Նոր տարւայ թեմայով ձեռարւեստ եւ զարդեղէն, տնական ուտելիքներ ու թխւածքներ եւ մի շարք այլ իրեր՝ կազմակերպիչ միութեան եւ նոյն միութեան Շահինշահրի մասնաճիւղի Երէցների միաւորների, Նոր Ջուղայի «Փերիոյ» կրթ. միութեան, ինչպէս նաեւ անհատ ձեռներեցների մասնակցութեամբ։

  • «Արժանապատւութեան եւ դիմադրութեան կազմակերպում» խորագրով բանախօսական երեկոյ՝ Նոր Ջուղայում
    «Արժանապատւութեան եւ դիմադրութեան կազմակերպում» խորագրով բանախօսական երեկոյ՝ Նոր Ջուղայում

    Հայ Դատի «Արձագանք» քարոզչական յանձնախմբի նախաձեռնութեամբ, երկուշաբթի՝ 2021 թւականի նոյեմբերի 8-ի երեկոյեան, Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան սրահում տեղի ունեցաւ բանախօսական երեկոյ՝ «Արժանապատւութեան եւ դիմադրութեան կազմակերպում» խորագրով: Երեկոյին ներկայ էին՝ Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սիփան Եպս. Քէչէճեանը, շրջանի Հայ Դատի յանձնախմբի եւ ազգային մարմինների անդամներն ու ժողովուրդ:

  • Պատգամաւոր Ռոբերտ Բեգլարեանի գրասենեակի նախաձեռնութեամբ՝ հանդիպում թեմի երիտասարդների եւ «Սաֆաթեկ» ընկերութեան տնօրէնի միջեւ
    Պատգամաւոր Ռոբերտ Բեգլարեանի գրասենեակի նախաձեռնութեամբ՝ հանդիպում թեմի երիտասարդների եւ «Սաֆաթեկ» ընկերութեան տնօրէնի միջեւ

    Իրանի Իսլ. խորհրդարանում Սպահանի եւ հարաւային իրանահայութեան պատգամաւոր Ռոբերտ Բեգլարեանի գրասենեակի նախաձեռնութեամբ, չորեքշաբթի՝ 2021 թւականի նոյեմբերի 3-ի երեկոյեան ժամը 6:00-ին, Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան փոքր սրահում, հանդիպում կայացաւ Նոր Ջուղայի եւ Շահինշահրի հայ երիտասարդների ու «Սաֆաթեկ» ընկերութեան տնօրէն պրն. Գոլմոհամմադիի միջեւ։ Վերջինիս ընկերակցում էր նոյն ընկերութեան պատասխանատուներից պրն. Նադալին։

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։