Հա

Համայնք

26/09/2021 - 11:30

Նշւեցին Ս. Գէորգ Զօրավարի եւ Նոր Ջուղայի Ս. Գէորգ եկեղեցու անւանակոչութեան տօները

Ուրբաթ եւ շաբաթ՝ 24 եւ 25 սեպտեմբերի 2021 թւականին, Նոր Ջուղայի Ս. Գէորգ եկեղեցում, նախագահութեամբ Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սիփան Ս. եպս Քէչէճեանի եւ մասնակցութեամբ եկեղեցական դասի, Նոր Ջուղայի Ս. Գէորգ եկեղեցում երկօրեայ արարողութեամբ նշւեցին Ս. Գէորգ Զօրավարի եւ վերոնշեալ եկեղեցու անւանակոչութեան տօները:

«alikonline.ir» - Ուրբաթ եւ շաբաթ՝ 24 եւ 25 սեպտեմբերի 2021 թւականին, Նոր Ջուղայի Ս. Գէորգ եկեղեցում, նախագահութեամբ Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սիփան Ս. եպս Քէչէճեանի եւ մասնակցութեամբ եկեղեցական դասի, Նոր Ջուղայի Ս. Գէորգ եկեղեցում երկօրեայ արարողութեամբ նշւեցին Ս. Գէորգ Զօրավարի եւ վերոնշեալ եկեղեցու անւանակոչութեան տօները: Տեղեկացնում է Նոր Ջուղայի մեր թղթակիցը:

Ուրբաթ, առաւօտեան ժամը 9:00-ին, եկեղեցու շրջափակում կատարւեց աղօրհնէքի, իսկ երեկոյեան ժամը 5:00-ին, եկեղեցում՝ հսկման արարողութիւնները:

Նշելի է, որ նոյն օրը կէսօրից յետոյ տեղի ունեցաւ ոչխարների զենումը, որից յետոյ Հարիսայի պատրաստման յանձնախմբի անդամներն անցան իրենց վստահւած աշխատանքին:

Շաբաթ առաւօտեան, ձեռամբ արժ. Սահակ քհնյ. Մինասեանի, դռնփակ կերպով մատուցւեց սուրբ եւ անմահ պատարագ: Ընթացքում երգեցողութեամբ հանդէս եկաւ «Շուշանիկ» հոգեւոր երգչախումբը՝ Անուշ Յովհաննիսեանի ղեկավարութեամբ:

Այնուհետեւ Սրբազան Հայրը երգեցիկ խմբի եւ եկեղեցականաց դասի կազմած թափօրի ուղեկցութեամբ առաջնորդւեց դէպի եկեղեցու բակ եւ մատաղօրհնէքի արարողութեամբ օրհնեց պատրաստւած հարիսան: Ընթացքում յիշւեցին Ս. Գէորգ եկեղեցու ննջեցեալ սպասաւորներն ու բարերարները:

Աւարտին գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանն իր շնորհակալական խօսքն ուղղեց նշւած արարողութիւնների կազմակերպման գործում բոլոր դերակատարներին՝ եկեղեցական դասին, Սպահանի հայոց թեմի Կրօնական խորհրդին, Նոր Ջուղայի Հայոց Առաքելական Եկեղեցեաց վարչութեանը, երգեցիկ խմբին, Կանանց եւ Հարիսայի պատրաստման յանձնախմբերին եւ նւիրատուներին:

Նա նաեւ շնորհաւորանքի խօսք ուղղելով Նոր Ջուղայի Հայոց Առաքելական Եկեղեցեաց նորանշանակ վարչութեանը՝ կանանչ ճանապարհ եւ բեղմնաւոր գործունէութիւն մաղթեց նրանց:

Հարկ է նշել, որ հարիսան բաժանւեց համայնքի ժողովրդի միջեւ:

 

Յարակից լուրեր

  • Սպահանի նահանգային բարձրաստիճան պաշտօնեաների Ամանորի եւ Ս. Ծննդեան տօների շնորհաւորական այցը՝ Ս. Ամենափրիչ վանք
    Սպահանի նահանգային բարձրաստիճան պաշտօնեաների Ամանորի եւ Ս. Ծննդեան տօների շնորհաւորական այցը՝ Ս. Ամենափրիչ վանք

    Ամանորի եւ Ս. Ծննդեան տօների առթիւ, այսօր՝ յունւարի 11-ի առաւօտեան, Ս. Ամենափրկիչ վանքում հիւրընկալւեցին Սպահանի նահանգապետ Սէյէդ Ռեզա Մորթազաւին, նահանգի Իսլամական մշակոյթի եւ առաջնորդութեան գլխաւոր տնօրէն Ռամեզան Ալի Մոթամեդին, Սպահանի մշակութային ժառանգութեան, զբօսաշրջութեան եւ ձեռարւեստի գլխաւոր տնօրէն Ալիռեզա Իզադին եւ նրանց ընկերակցող պատւիրակութիւնը: 

  • Ճրագալոյցի եւ Ս. Ծննդեան տօնի արարողութիւնները՝ Սպահանի հայոց թեմի եկեղեցիներում
    Ճրագալոյցի եւ Ս. Ծննդեան տօնի արարողութիւնները՝ Սպահանի հայոց թեմի եկեղեցիներում

    Յունւարի 5-ի երեկոյեան Ճրագալոյցի առիթով սուրբ եւ անմահ պատարագ տեղի ունեցաւ Նոր Ջուղայի Ս. Մինաս, Ս. Յովհաննու Կարապետ եւ Ս. Գրիգոր Լուսաւորիչ, իսկ Շահինշահրի Սրբոց Վարդանանց եկեղեցիներում։ Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սիփան Ս. եպս. Քէչէճեանը նախագահեց Ս. Յովհաննու Կարապետ եկեղեցու արարողութեանը։ 

  • Սուրբ Ծնունդը աղբիւր բժշկութեան
    Սուրբ Ծնունդը աղբիւր բժշկութեան

    Աշխարհի մարդկութիւնն ապրում էր իր զարգացման, վերելքի ու բարգաւաճման բնականոն կեանքը, երբ մի մանր ժահր 2020 թւականին ինքն իրեն բացայայտեց երկրագնդի ամբողջ տարածքում, եւ չբաւականացաւ ամբողջ աշխարհը պատուհասելով, այլեւ անցաւ ամենավտանգաւոր կարմիր գծերը՝ անխնայօրէն խլելով մարդկային կեանքի ստւարաթիւ զոհեր:

  • Ամանորի առիթով ս. պատարագ՝ Նոր Ջուղայում
    Ամանորի առիթով ս. պատարագ՝ Նոր Ջուղայում

    Շաբաթ՝ 2022 թւականի յունւարի 1-ին, Ամանորի առթիւ ս. եւ անմահ պատարագ մատուցւեց Նոր Ջուղայի Ս. Ամենափրկիչ վանքի Ս. Յովսէփ Արիմաթացի եկեղեցում՝ ձեռամբ Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սիփան Ս. եպս. Քէչէճեանի եւ մասնակցութեամբ թեմի եկեղեցականաց դասի։

  • Մեր կեանքի ժամացոյցը
    Մեր կեանքի ժամացոյցը

    Մեր ազգն ու հայրենիքը անհրաժեշտ ու հրամայական պահանջքն ունեն իւրաքանչիւր հայորդու անձնազոհ ու նւիրեալ ծառայութեան: Մեր ազգի ու հայրենիքի հանդէպ մեր պարտքը կարող ենք լաւագոյն ձեւով վճարել, եթէ որդեգրենք արդար լուծումը՝ մեր կեանքի ամենօրեայ սուղ ու թանկագին ժամերից բաժին տրամադրելով ընդհանրական կամ հաւաքական աշխատանքին:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։