Հա

Համայնք

25/10/2021 - 12:30

Մոմավառութիւն՝ Արցախեան 44-օրեայ պատերազմի զոհերի յիշատակին

Նախաձեռնութեամբ Նոր Ջուղայի Հայ Դատի «Արձագանք» քարոզչական յանձնախմբի, հինգշաբթի՝ 2021 թւականի հոկտեմբերի 21-ի երեկոյեան ժամը 6։30-ից 9։30-ը, Ն. Ջ. Հայ Մ.Մ. «Արարատ» միութեան շրջափակում, Արցախեան 44-օրեայ պատերազմի առաջին տարելիցի առիթով տեղի ունեցաւ ժողովրդական մոմավառութիւն՝ նշւած պատերազմի ընթացքում զոհւած քաջարի հայորդիների յիշատակին։

«alikonline.ir» - Նախաձեռնութեամբ Նոր Ջուղայի Հայ Դատի «Արձագանք» քարոզչական յանձնախմբի, հինգշաբթի՝ 2021 թւականի հոկտեմբերի 21-ի երեկոյեան ժամը 6։30-ից 9։30-ը, Ն. Ջ. Հայ Մ.Մ. «Արարատ» միութեան շրջափակում, Արցախեան 44-օրեայ պատերազմի առաջին տարելիցի առիթով տեղի ունեցաւ ժողովրդական մոմավառութիւն՝ նշւած պատերազմի ընթացքում զոհւած քաջարի հայորդիների յիշատակին։ Տեղեկացնում է Նոր Ջուղայի մեր թղթակիցը:

Երեկոյեան ժամը 8։00-ին, Սպահանի հայոց թեմի ազգային մարմինների եւ շրջանի Հայ Դատի յաձնախմբի անդամները՝ գլխաւորութեամբ թեմակալ առաջնորդ գերշ. Տ. Սիփան. Ս. Եպս. Քէչէճեանի, իրենց վառւած մոմերը տեղադրեցին՝ զոհւածների յիշատակին։ Այնուհետեւ ներկաների միասնական կատարմամբ հնչեց Տէրունական աղօթքը, որին յաջորդեց Սրբազան Հօր պատգամը։

Սրբազան Հայրը զոհւած հայորդիների պայքարի շարունակելը համայն հայութեան պարտքը համարելով՝ աւելացրեց. «Եթէ չշարունակենք այդ պայքարը, դաւաճանած կը լինենք մեր զոհերին, իսկ հակառակ պարագային նրանք երկնքում բարեխօսներ կը հանդիսանան մեզ համար, որպէսզի մեր աստւածահաճոյ երթն աւարտւի հզօր հայրենիքի կերտումով եւ կորցրած հողերի ու իրաւունքների վերականգնմամբ»։

Նա վերջում յանուն թեմի եկեղեցականաց դասի, ժողովականութեան ու ժողովրդի ցաւակցական խօսք ուղղեց աշխարհասփիւռ հայ ազգին եւ մխիթարութիւն ցանկացաւ զոհւածների սգակիր հարազատներին։

Յաջորդ օրը, վառւած մոմ տեղադրելով, իր յարգանքի տուրքը մատուցեց նաեւ՝ Իրանում ՀՀ արտակարգ եւ լիազօր շրջանաւարտ դեսպան Արտաշէս Թումանեանը՝ ընկերակցութեամբ իր տիկնոջ եւ թեմի ազգային մարմինների ներկայացուցիչների։ Հարկ է նշել, որ պրն. Թումանեանը հրաժեշտի այցով էր ժամանել Նոր Ջուղա։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։