Հա

Համայնք

01/11/2021 - 10:00

Նորամուտ ուսանողների գնահատման երեկոյ՝ «Արարատ» միութիւնում

Նախաձեռնութեամբ Նոր Ջուղայի Հայ մարզա-մշակութային «Արարատ» միութեան Ուսանողական միաւորի վարչութեան, ուրբաթ՝ 29 հոկտեմբեր 2021 թւականի երեկոյեան ժամը 6:00-ին, նոյն միութեան յարկի ներքոյ, գնահատւեցին համալսարանի մուտքի քննութիւններում յաջողած նորամուտ ուսանողները: 

«alikonline.ir» - Նախաձեռնութեամբ Նոր Ջուղայի Հայ մարզա-մշակութային «Արարատ» միութեան Ուսանողական միաւորի վարչութեան, ուրբաթ՝ 29 հոկտեմբեր 2021 թւականի երեկոյեան ժամը 6:00-ին, նոյն միութեան յարկի ներքոյ, գնահատւեցին համալսարանի մուտքի քննութիւններում յաջողած նորամուտ ուսանողները: Տեղեկացնում է Նոր Ջուղայի մեր թղթակիցը:

Հանդիպմանը ներկայ էին՝ միութեան Կենտրոնական վարչութեան անդամ եւ Ուսանողական միաւորի հետ կապ Արմէն Ալեքսանդրեանը, Ուսանողական միաւորի նախկին վարչութիւնների անդամ Ռուբէն Մինասեանը, միաւորի գործող վարչութեան անդամներն ու նորամուտները:

Սկզբում ներկաները մէկ րոպէ յոտնկայս լռութեամբ յարգեցին Արցախեան 44-օրեայ պատերազմի նահատակների յիշատակը:

Հանդիպումն սկիզբ առաւ միաւորի վարչութեան անդամներ՝ Մենուա Յովսէփեանի ու Փրենի Ղազարեանի ողջոյնի խօսքերով, ովքեր երեկոն վարեցին ջերմ ու ընկերական մթնոլորտում:

Ողջոյնով եւ յաջողութեան մաղթանքներով հանդէս եկաւ նաեւ Արմէն Ալեքսանդրեանը:

Ապա միաւորի վարչութեան անունից բարի գալստեան մաղթանքներ հնչեցրեց Նայիրի Թումանեանը. նա նաեւ ուսանողական տարիների իր յուշերով կիսւեց ներկաների հետ:

Նորմատուներին՝ միաւորի աշխատանքներին առաւել ծանօթացնելու նպատակով, տեղեկութիւններ հաղորդւեցին նաեւ այդ ուղղութեամբ՝ համապատասխան լուսանկարների ցուցադրմամբ եւ դրանց զուգահեռ հաղորդավարների բացատրութիւններով։

Յաջորդիւ ելոյթ ունեցաւ Էլեկտրականութեան ճիւղի գերլիսանսի մակարդակի շրջանաւարտ եւ երեք գիւտերի հեղինակ Ռուբէն Մինասեանը: Նա իր խօսքը ծաւալեց հարցումներ ուղղելով ներկաներին եւ ստանալով բոլորի տեսակէտները՝ բարձրագոյն կրթութեան կարեւորութեան վերաբերեալ: Նա ներկայացնելով համալսարանի առաւելութիւններն ու դժւարութիւնները՝ յորդորեց լինել նպատակադրւած, որն էլ լինելու է իրենց յաջողութեան գրաւականը:

Շարունակութեան մէջ գնահատւեցին լիսանսի եւ գերլիսանսի մակարդակներում նորամուտ ուսանողները:

Երեկոյի աւարտին ներկաները խմբական լուսանկարւեցին։

 

 

Յարակից լուրեր

  • Մանուկների միջազգային օրւայ առթիւ մանկական ուրախ ժամանց՝ Նոր Ջուղայում
    Մանուկների միջազգային օրւայ առթիւ մանկական ուրախ ժամանց՝ Նոր Ջուղայում

    Մանուկների պաշտպանութեան միջազգային օրւայ առիթով, չորեքշաբթի՝ յունիսի 8-ի երեկոյեան, Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան բացօթեայ տարածքում իրականացւած՝ «Մանկական ուրախ ժամանց» միջոցառումն իր շուրջ էր համախմբել հայ համայնքի մանուկներին, ովքեր հաճելի եւ ուրախ մթնոլորտում վայելեցին երեկոյի կազմակերպիչ՝ նոյն միութեան Մշակութային միաւորի վարչութեան պատրաստած խաղերը եւ Սպահանի «Սանա» մանկական խաղերի կենտրոնի միջոցով իրականացւած խաղային ծրագիրը:

  • Ֆուտբոլի ընկերական մրցոյթներ՝ Հայոց Ցեղասպանութեան 107-ամեակի առիթով
    Ֆուտբոլի ընկերական մրցոյթներ՝ Հայոց Ցեղասպանութեան 107-ամեակի առիթով

    Հայոց Ցեղասպանութեան 107-ամեակի ոգեկոչման յանձնախմբի նախաձեռնութեամբ եւ Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան Ֆուտբոլի յանձնախմբի կազմակերպութեամբ, ուրբաթ՝ մայիսի 6-ին, ազգային գերեզմանատանը կից ֆուտբոլի դաշտում տեղի ունեցան ընկերական մրցոյթներ՝ Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան եւ «Փայամէ Ֆաջր» տղայոց մանկա-պատանեկան չորս խմբերի միջեւ։

  • Իրանի համալսարաններ մուտք գործած նորամուտ հայ ուսանողների գնահատման երեկոյ
    Իրանի համալսարաններ մուտք գործած նորամուտ հայ ուսանողների գնահատման երեկոյ

    Թ. Հ. Թ. Կրթական խորհրդի, Հ. Մ. «Սիփան» միութեան եւ Հայ համալսարանականների ընդհ. միութեան համագործակցութեամբ, երէկ՝ մայիսի 6-ին Հ. Մ. «Սիփան» միութեան «Նորայր Էլսայեան» մարզադահլիճում կազմակերպւել էր իրանական 1399 եւ 1400 թւականներին համալսարանների նորամուտ ուսանողների գնահատման երեկոն:

  • Տղայոց մանկա-պատանեկան բասկետբոլի ընկերական քառակողմ մրցաշար՝ նւիրւած Հայոց Ցեղասպանութեան 107-ամեակին
    Տղայոց մանկա-պատանեկան բասկետբոլի ընկերական քառակողմ մրցաշար՝ նւիրւած Հայոց Ցեղասպանութեան 107-ամեակին

    Հայոց Ցեղասպանութեան 107-ամեակի ոգեկոչման յանձնախմբի նախաձեռնութեամբ եւ Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան Մարզական միաւորի համագործակցութեամբ, կազմակերպւել էին տղայոց բասկետբոլի քառակողմ մրցաշար՝ մասնակցութեամբ՝ «Արարատ», «Զոբ Ահան», «Գոլնուռ» եւ «Սեփահան Թոզի» մանկա-պատանեկան խմբերի։ 

  • Ն. Ջ. Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան գարնանային ծրագրերը
    Ն. Ջ. Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան գարնանային ծրագրերը

    Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան Կենտ. վարչութեան նախաձեռնութեամբ, կազմակերպութեամբ Կենտ. վարչութեան կողմից նշանակւած յանձախմբի եւ միութեան բոլոր միաւորների համագործակցութեամբ, գարնանային արձակուրդներն առաւել հաճելի դարձնելու նպատակով, տեղի ունեցան մի շարք միջոցառումներ, որոնք ստորեւ ներկայացնում ենք:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։