Հա

Համայնք

07/11/2021 - 13:00

Պատգամաւոր Ռոբերտ Բեգլարեանի գրասենեակի նախաձեռնութեամբ՝ հանդիպում թեմի երիտասարդների եւ «Սաֆաթեկ» ընկերութեան տնօրէնի միջեւ

Իրանի Իսլ. խորհրդարանում Սպահանի եւ հարաւային իրանահայութեան պատգամաւոր Ռոբերտ Բեգլարեանի գրասենեակի նախաձեռնութեամբ, չորեքշաբթի՝ 2021 թւականի նոյեմբերի 3-ի երեկոյեան ժամը 6:00-ին, Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան փոքր սրահում, հանդիպում կայացաւ Նոր Ջուղայի եւ Շահինշահրի հայ երիտասարդների ու «Սաֆաթեկ» ընկերութեան տնօրէն պրն. Գոլմոհամմադիի միջեւ։ Վերջինիս ընկերակցում էր նոյն ընկերութեան պատասխանատուներից պրն. Նադալին։

«alikonline.ir» - Իրանի Իսլ. խորհրդարանում Սպահանի եւ հարաւային իրանահայութեան պատգամաւոր Ռոբերտ Բեգլարեանի գրասենեակի նախաձեռնութեամբ, չորեքշաբթի՝ 2021 թւականի նոյեմբերի 3-ի երեկոյեան ժամը 6:00-ին, Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան փոքր սրահում, հանդիպում կայացաւ Նոր Ջուղայի եւ Շահինշահրի հայ երիտասարդների ու «Սաֆաթեկ» ընկերութեան տնօրէն պրն. Գոլմոհամմադիի միջեւ։ Վերջինիս ընկերակցում էր նոյն ընկերութեան պատասխանատուներից պրն. Նադալին։ Տեղեկացնում է Նոր Ջուղայի մեր թղթակիցը:

Ծրագրի սկզբնական բաժնում, կազմակերպիչներ՝ Վերգինէ Միրզախանեանը, Արգին Աբնուսեանն ու Նարբէ Ջարդն Դաւուդը համառօտ բացատրութիւններով հանդէս եկան այս հանդիպման կազմակերպման նպատակների շուրջ։ Վերոնշեալները սկզբում շնորհակալական խօսք ուղղեցին Սպահանի հայոց թեմի Թեմական խորհրդին եւ Ն. Ջ. Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան Կենտ. վարչութեանը՝ նախաձեռնութեան իրականացման գործում ցուցաբերած հովանաւորութեան համար, այնուհետեւ նշեցին. «Պատգամաւորն իր խորհրդարանական գործունէութեանը զուգընթաց՝ երիտասարդներին առաւել չափով սատարելու նպատակով, համագործակցութեան եզրեր է առաջացրել «Սաֆաթեկ» արագացուցիչ ընկերութեան հետ, որպէսզի ընկերութիւնը հայ երիտասարդներին օժանդակութիւն ցուցաբերի նորանոր գաղափարներ ստեղծելու եւ դրանք ի կատար ածելու հարցերում։ Ստարտափ ստեղծելու համար սովորաբար պահանջւում են տարբեր մասնագիտութեամբ անձինք եւ խոշոր ներդրումներ, սակայն նշւած համագործակցութեան շնորհիւ ոչ միայն աջակցութիւն է ցուցաբերւելու գերազանց գաղափարներ ունեցող անհատներին, այլեւ նրանց տրամադրւելու են ռեսուրսներ, իսկ անհրաժեշտ պարագային համապատասխան մարդուժ՝ գաղափարն իրագործելու համար»։

Շարունակութեան մէջ «Սաֆաթեկ»-ի տնօրէնը բացատրեց ընկերութեան նպատակների եւ գործունէութեան մասին։ Նա ընդգծեց, որ իրենց կենտրոնը հովանաւորում եւ օժանդակում է բոլոր նրանց, ովքեր բացայայտելով շուկայի պահանջները, հանդէս են գալիս նոր գաղափարներով ու ստեղծագործական նախագծերով եւ փորձում են զարգացնել ու առեւտրականացնել այդ շրջագծում ծառայութիւնները։

«Ընկերութիւնը մասնագէտ բիզնես-խորհրդատուների համագործակցութեամբ, փորձում է նպաստաւոր պայմաններ ստեղծել ստարտափների ձեւաւորման ուղղութեամբ, իսկ հարկ եղած պարագային օգտւում է (Cidco holding)-ի գործընկերների մասնագիտական կարողութիւններից՝ միջազգային ու երկրի մակարդակով համապատասխան կապեր առաջացնելու եւ ի մասնաւորի ֆինանսաւորման աղբիւրներ ապահովելու համար»,- աւելացրեց ընկերութեան տնօրէնը:

Յաջորդիւ երիտասարդները ներկայացրին իրենց մասնագիտական մտայղացումներն ու գաղափարները, որի արդիւնքում ոչ միայն մեծ հետաքրքրութիւն առաջացաւ ընկերութեան տնօրէնի մօտ, այլեւ նա խոստացաւ ընկերութեան կողմից անվճար կերպով մասնագէտ խորհրդատուներ տրամադրել՝ «Զբօսաշրջիկութեան» եւ «Ճարտարապետութեան» ոլորտներում աշխատող հայ երիտասարդների հետ մասնագիտական նիստեր իրականացնելու եւ առկայ գաղափարները զարգացնելու համար:

Հանդիպման աւարտին յետագայ քայլերը ծրագրելու համար որոշւեց հնարաւորութիւն ստեղծել, որպէսզի հայ երիտասարդները ճանաչողական այցելութեամբ ներկայ գտնւեն «Սաֆաթեկ» ընկերութիւնում՝ աշխատող խմբերին եւ աշխատանքային ձեւաչափերին առաւել ծանօթանալու նպատակով։

 

Image Gallery

View the embedded image gallery online at:
https://alikonline.ir/news/community/isfahan/item/71927-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD#sigProId75a1c9bf85

Յարակից լուրեր

  • Ամանորի առիթով ս. պատարագ՝ Նոր Ջուղայում
    Ամանորի առիթով ս. պատարագ՝ Նոր Ջուղայում

    Շաբաթ՝ 2022 թւականի յունւարի 1-ին, Ամանորի առթիւ ս. եւ անմահ պատարագ մատուցւեց Նոր Ջուղայի Ս. Ամենափրկիչ վանքի Ս. Յովսէփ Արիմաթացի եկեղեցում՝ ձեռամբ Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սիփան Ս. եպս. Քէչէճեանի եւ մասնակցութեամբ թեմի եկեղեցականաց դասի։

  • Նոր տարւայ պատգամ
    Նոր տարւայ պատգամ

    Իրանի ժսղովուրդը, իրանահայութիւնը եւ համայն հայութիւնը թեւակոխում են 2022 տարին, որը անցեալ երկու-երեք տարիններում անկիւնադարձային դէպքերի ու երեւոյթների վկան են եղել։ Ի մասնաւորի 2021-ին իրանցիները տարբեր ներքին ու արտաքին վերիվայրումներ են տեսել ու ապրել եւ այդ բոլորին զուգընթաց տնտեսա-սոցիալական դժւարին օրեր են անցկացրել։ Հայաստանն էլ գտնւել է ոչ պակաս, բայց իրեն իւրայատուկ բարդ իրավիճակում։

  • Երիտասարդական հանդիպում՝ «Դիմադրութեան շարժում» թեմայով
    Երիտասարդական հանդիպում՝ «Դիմադրութեան շարժում» թեմայով

    Նախաձեռնութեամբ Հ.Յ.Դ. «Ռուբէն» երիտ. միութեան վարչութեան, կիրակի` դեկտեմբերի 19-ին, Նոր Ջուղայի Հայ Մ.Մ. «Արարատ» միութեան սրահում կազմակերպւեց «Դիմադրութեան շարժում» խորագրով երիտասարդական հանդիպում, ուր զեկոյցներով հանդէս եկան Նոր Ջուղայի Հայ Դատի գրասենեակի անդամ Արիս Դաւթեանը եւ Հ.Յ.Դ. Բիւրոյի Երիտասարդական գրասենեակի պատասխանատու Արշակ Մեսրոպեանը։ 

  • «Իրանը վտանգ է տեսնում Մեղրիի ճանապարհով Ադրբեջանը Նախիջեւանին կապելու հարցում». Ռոբերտ Բեգլարեան
    «Իրանը վտանգ է տեսնում Մեղրիի ճանապարհով Ադրբեջանը Նախիջեւանին կապելու հարցում». Ռոբերտ Բեգլարեան

    Իրանի համար Հայաստանի սահմանը եւ հողային ամբողջականութիւնը կարեւորագոյնն է, որովհետեւ ուղղակիօրէն ազդելու է իր շահերի եւ աշխարհաքաղաքական դիրքի վրայ։ Այս մասին 24News-ի հետ զրոյցում ասաց Իրանի Իսլամական Հանրապետութեան խորհրդարանում հարաւային իրանահայութեան պատգամաւոր Ռոբերտ Բեգլարեանը։

  • Նոր տարւան ընդառաջ՝ վաճառք-տօնահանդէս Նոր Ջուղայում
    Նոր տարւան ընդառաջ՝ վաճառք-տօնահանդէս Նոր Ջուղայում

    Կազմակերպութեամբ Նոր Ջուղայի Հայ մարզա-մշակութային «Արարատ» միութեան Կենտ. վարչութեան, ուրբաթ՝ դեկտեմբերի 17-ին, ժամը 10:00-ից 22:00-ը, միութեան հանդիսութիւնների դահլիճում տեղի ունեցաւ Ամանորեայ տօնավաճառ, որտեղ վաճառքի էին հանւել Նոր տարւայ թեմայով ձեռարւեստ եւ զարդեղէն, տնական ուտելիքներ ու թխւածքներ եւ մի շարք այլ իրեր՝ կազմակերպիչ միութեան եւ նոյն միութեան Շահինշահրի մասնաճիւղի Երէցների միաւորների, Նոր Ջուղայի «Փերիոյ» կրթ. միութեան, ինչպէս նաեւ անհատ ձեռներեցների մասնակցութեամբ։

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։