Հա

Համայնք

28/11/2021 - 11:30

Հայաստանը կարող է զրկւել նաւթամթերքների եւ իրանական այլ ապրանքների ներկրւող պաշարների քառորդ մասից

Պաշտօնական տւեալներով՝ յունւար-հոկտեմբերին արտահանման ծաւալը տարեկան կտրւածքով աճել է 16.9%-ով, իսկ ներմուծմանը՝ 11.8%-ով։ Չնայած աճի գերազանցող տեմպերին, արտահանումը ծաւալային առումով, այնուամենայնիւ, զգալիօրէն զիջում է ներմուծմանը։ Միեւնոյն ժամանակ, ըստ ընթացիկ տարւայ ամիսների, արտաքին առեւտրում աճում է դիսբալանսը (տե՛ս գծապատկերը): 

«alikonline.ir» - Պաշտօնական տւեալներով՝ յունւար-հոկտեմբերին արտահանման ծաւալը տարեկան կտրւածքով աճել է 16.9%-ով, իսկ ներմուծմանը՝ 11.8%-ով։ Չնայած աճի գերազանցող տեմպերին, արտահանումը ծաւալային առումով, այնուամենայնիւ, զգալիօրէն զիջում է ներմուծմանը։ Միեւնոյն ժամանակ, ըստ ընթացիկ տարւայ ամիսների, արտաքին առեւտրում աճում է դիսբալանսը (տե՛ս գծապատկերը): Գրում է News.am-ը:

Մեր արտահանման լուրջ թերութիւնների մասին քիչ չի խօսւել։ Սակայն վերջին ժամանակներս ծանր խնդիրներ են առաջացել ներմուծման ոլորտում՝ երկրի տնտեսութեան համար կենսական նշանակութիւն ունեցող ռազմավարական ապրանքների հարցում։

Մեր ներմուծման զգալի մասը աւանդաբար կազմում են բնական գազը եւ նաւթամթերքները (հիմնականում աւտոմոբիլային վառելիքը՝ բենզինը եւ դիզվառելիքը): Այսպէս, առաջին կիսամեակում ներմուծման ընդհանուր ծաւալի գրեթէ 17%-ը բաժին է ընկել հէնց այդ ապրանքներին։ Հայաստանում աւտոմոբիլային տրանսպորտն աշխատում է կամ սեղմւած գազով (արտադրւում է ներմուծւող ռուսական բնական գազից) կամ բենզինով եւ դիզվառելիքով։ Մենք չափազանց քիչ էլեկտրամոբիլներ ունենք՝ բնական գազի եւ աւտոմեքենաների վառելիքի ներկրումից մեր կախւածութիւնը նւազեցնելու համար։

Ներքին ցանցում բաշխւող բնական գազն ամբողջութեամբ ներկրւում է Ռուսաստանից։ Իրանական գազը Հայաստանին է մատակարարւում բարտերային հիմունքներով՝ դրանից արտադրւող էլեկտրաէներգիայի դիմաց։ Բենզինի եւ դիզվառելիքի ներմուծման աշխարհագրութիւնը շատ աւելի լայն է, քան բնական գազինը։ Բայց, այնուամենայնիւ, Հայաստանին այդ ապրանքների առաջատար մատակարարներն են Ռուսաստանն ու Իրանը։

Առաջին կիսամեակում Հայաստան ներկրւած նաւթամթերքի ընդհանուր ծաւալից Ռուսաստանի մասնաբաժինը 71% է, իսկ Իրանինը՝ 24%-ը։ Չնայած մեր հարաւային հարեւանի հետ սահմանին ճանապարհային դժւար պայմաններին, տրանսպորտային լոգիստիկան դեռեւս ունէր իր առաւելութիւններն այս ուղղութեամբ։ Բացի այդ, Իրանից ներկրւող աւտոմոբիլային վառելիքը (բենզին եւ դիզվառելիք) որոշ չափով աւելի էժան էր, քան Ռուսաստանից ներկրւածը։

Սակայն իրավիճակը այս ոլորտում բառացիօրէն աղէտալի վատթարացել է։ Ինչպէս յայտնի է, Ադրբեջանը «մաքսակէտեր» է տեղադրել Գորիս-Կապան միջպետական ճանապարհի՝ Հայաստանը Իրանին կապող առանձին հատւածներում։ Այս «մաքսակէտերի» աշխատակիցները սկսել են իրանական բեռնատարների վարորդներից ուղեվարձ պահանջել։ Սա արդէն իսկ յանգեցրել է իրանական բենզինի ու դիզվառելիքի թանկացման, որն այժմ աւելի թանկ է, քան ռուսականը։

Տաթեւով անցնող շրջանցիկ ճանապարհը պիտանի չէ խոշոր բեռնատարների եւ բենզատարների համար։

Գալիք ձմռանը բնական պայմանների վատթարացման պատճառով այս հատւածում տրանսպորտի երթեւեկութիւնը կարող է կաթւածահար լինել։ Այդ դէպքում Հայաստանը կը զրկւի նաւթամթերքների, ինչպէս նաեւ Իրանից բերւող այլ ապրանքների ներկրւող ռեսուրսների քառորդ մասից։ Սա իր հերթին Հայաստանի տնտեսութիւնում կը յանգեցնի քաոսի, բենզինի եւ դիզվառելիքի (ինչպէս նաեւ մի շարք այլ ապրանքների) առեւտրում՝ խափանումների, եւ դրանց մանրածախ գների կտրուկ աճի։

 

Յարակից լուրեր

  • Ամէն փոփոխութիւն անպայման աւելի լաւին չ՛առաջնորդեր
    Ամէն փոփոխութիւն անպայման աւելի լաւին չ՛առաջնորդեր

    Երկար ժամանակէ ի վեր չենք խօսած Լիբանանի մէջ տիրող կացութեան մասին: Ի՞նչ խօսէինք. անվերջ արժեզրկուող դրամանիշի, անոր հետեւանք` գիներու յարատեւ բարձրացման, աղքատութեան շատացման, յոռետեսութեան ու անելանելիութեան զգացումին տարածման պայմաններուն մէջ դժուար էր կատարուածը հասկնալ ու վերլուծումի փորձ կատարել: Պետական ղեկավարներու կողմէ կացութիւնը հակակշռելու նախաձեռնութիւններ ալ չկային, ու բոլորս անկարող ականատեսներ դարձած էինք պետական մեքենային ամլացման:

  • Ակնարկ. Համահայկակա՛ն ցունամիի մը հրամայականը
    Ակնարկ. Համահայկակա՛ն ցունամիի մը հրամայականը

    Աշխարհի մեծ իրադարձութիւններէն մեկուսի ինկած արշիպեղագոսի մը մէջ, որ կը կոչուի Թոնկա, 14 եւ 15 յունուարին տեղի ունեցաւ բնական աղէտ մը, որ ահազանգի ալիքներ տարածեց մինչեւ հազարաւոր քիլոմեթ» հեռուները գտնուող ծովափերուն: Ընդծովեայ հրաբուխ մը, որ յաճախ «մանր» բորբոքումներ ունեցած է անցեալ տարիներուն, պայթեցաւ այնպիսի ուժգնութեամբ մը, որուն պատճառով ստեղծուած ցունամիի ալիքները հասան մէկ կողմէ մինչեւ Ճափոն ու Չինաստան, իսկ դէպի արեւելք` Միացեալ Նահանգներու ու Խաղաղականը եզերող երկիրներու ափերը:

  • «Թուրքիան կը դառնա՞յ Հայաստանի «մեծ եղբայրը»». Regnum
    «Թուրքիան կը դառնա՞յ Հայաստանի «մեծ եղբայրը»». Regnum

    Հետեւելով Հայ Կաթողիկէ պատրիարք Ռաֆայէլ Պետրոս 21-րդին օրինակին, որն անցեալ տարւայ դեկտեմբերի կէսերին մեկնաբանել է Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ յարաբերութիւնները վերականգնելու նախաձեռնութիւնը, օրերս իրենց խօսքն են ասել Կոստանդնուպոլսի Հայ Առաքելական Եկեղեցու պատրիարք Սահակ Մաշալեանը եւ համայնքի ներկայացուցիչները։

  • «Հայաստան-Թուրքիա յարաբերութիւնների կարգաւորումը ՀՀ իշխանութեան մենաշնորհը չէ». ՀՅԴ Շւեդիայի կոմիտեութիւն
    «Հայաստան-Թուրքիա յարաբերութիւնների կարգաւորումը ՀՀ իշխանութեան մենաշնորհը չէ». ՀՅԴ Շւեդիայի կոմիտեութիւն

    Ականատես ենք ՀՀ կառավարութեան ներքին եւ արտաքին պետականակործան քաղաքականութեանը եւ դրանից բխող Արցախի Հանրապետութեան ինքնիշխանութեան ու ապագային սպառնացող վտանգներին ու մարտահրաւէրներին: Այս մասին յայտարարութիւն է տարածել ՀՅԴ Շւեդիայի կոմիտէն:

  • «Իրան-Ռուսաստան յարաբերութիւնները գտնւում են ռազմավարական յարաբերութիւնների ուղու վրայ». Ռէյիսին՝ Պուտինի հետ հանդիպման ժամանակ
    «Իրան-Ռուսաստան յարաբերութիւնները գտնւում են ռազմավարական յարաբերութիւնների ուղու վրայ». Ռէյիսին՝ Պուտինի հետ հանդիպման ժամանակ

    Պաշտօնական այցով Մոսկւայում գտնւող Հանրապետութեան նախագահ այաթ. Սէյէդ Էբրահիմ Ռէյիսին երէկ՝ երեկոյեան հանդիպել է Ռուսաստանի նախագահ վլադիմիր Պուտինի հետ:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։