Հա

Համայնք

22/12/2021 - 09:30

Նոր տարւան ընդառաջ՝ վաճառք-տօնահանդէս Նոր Ջուղայում

Կազմակերպութեամբ Նոր Ջուղայի Հայ մարզա-մշակութային «Արարատ» միութեան Կենտ. վարչութեան, ուրբաթ՝ դեկտեմբերի 17-ին, ժամը 10:00-ից 22:00-ը, միութեան հանդիսութիւնների դահլիճում տեղի ունեցաւ Ամանորեայ տօնավաճառ, որտեղ վաճառքի էին հանւել Նոր տարւայ թեմայով ձեռարւեստ եւ զարդեղէն, տնական ուտելիքներ ու թխւածքներ եւ մի շարք այլ իրեր՝ կազմակերպիչ միութեան եւ նոյն միութեան Շահինշահրի մասնաճիւղի Երէցների միաւորների, Նոր Ջուղայի «Փերիոյ» կրթ. միութեան, ինչպէս նաեւ անհատ ձեռներեցների մասնակցութեամբ։

«alikonline.ir» - Կազմակերպութեամբ Նոր Ջուղայի Հայ մարզա-մշակութային «Արարատ» միութեան Կենտ. վարչութեան, ուրբաթ՝ դեկտեմբերի 17-ին, ժամը 10:00-ից 22:00-ը, միութեան հանդիսութիւնների դահլիճում տեղի ունեցաւ Ամանորեայ տօնավաճառ, որտեղ վաճառքի էին հանւել Նոր տարւայ թեմայով ձեռարւեստ եւ զարդեղէն, տնական ուտելիքներ ու թխւածքներ եւ մի շարք այլ իրեր՝ կազմակերպիչ միութեան եւ նոյն միութեան Շահինշահրի մասնաճիւղի Երէցների միաւորների, Նոր Ջուղայի «Փերիոյ» կրթ. միութեան, ինչպէս նաեւ անհատ ձեռներեցների մասնակցութեամբ։ Տեղեկացնում է Նոր Ջուղայի մեր թղթակիցը:

Բեմի յարդրանաքը նոյնպէս տօնական էր, որով առիթ էր ընձեռւում ցանկացողներին՝ իրենց ունեցած գեղեցիկ պահերը լուսանկարներով յաւերժացնելու։

Դահլիճի յարդարանքը կատարել էր «Արարատ» միութեան Մշակութային միաւորի վարչութիւնը, համագործակցութեամբ՝ Էլենա Փուլադեանի, Սիւնէ Շահիջանեանի եւ Վանէ Իսաղուլեանի, Մշակութային եւ Ուսանողական միաւորների կազմակերպութեամբ բեմի վրայ իրականացւեց անհատական նկարահանում, իսկ առանձին բաժնում՝ սլաքախաղ։ Երէցների միաւորն ստանձնել էր սրճարանի պատասխանատւութիւնը:

 

Յարակից լուրեր

  • Ամանորի առիթով ս. պատարագ՝ Նոր Ջուղայում
    Ամանորի առիթով ս. պատարագ՝ Նոր Ջուղայում

    Շաբաթ՝ 2022 թւականի յունւարի 1-ին, Ամանորի առթիւ ս. եւ անմահ պատարագ մատուցւեց Նոր Ջուղայի Ս. Ամենափրկիչ վանքի Ս. Յովսէփ Արիմաթացի եկեղեցում՝ ձեռամբ Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սիփան Ս. եպս. Քէչէճեանի եւ մասնակցութեամբ թեմի եկեղեցականաց դասի։

  • Երիտասարդական հանդիպում՝ «Դիմադրութեան շարժում» թեմայով
    Երիտասարդական հանդիպում՝ «Դիմադրութեան շարժում» թեմայով

    Նախաձեռնութեամբ Հ.Յ.Դ. «Ռուբէն» երիտ. միութեան վարչութեան, կիրակի` դեկտեմբերի 19-ին, Նոր Ջուղայի Հայ Մ.Մ. «Արարատ» միութեան սրահում կազմակերպւեց «Դիմադրութեան շարժում» խորագրով երիտասարդական հանդիպում, ուր զեկոյցներով հանդէս եկան Նոր Ջուղայի Հայ Դատի գրասենեակի անդամ Արիս Դաւթեանը եւ Հ.Յ.Դ. Բիւրոյի Երիտասարդական գրասենեակի պատասխանատու Արշակ Մեսրոպեանը։ 

  • Նոր տարւայ ճոխ տօնավաճառ Հ.Մ.Ա.Կ.-ի թաւրիզի մասնաճիւղի կազմակերպութեամբ
    Նոր տարւայ ճոխ տօնավաճառ Հ.Մ.Ա.Կ.-ի թաւրիզի մասնաճիւղի կազմակերպութեամբ

    2022 Նոր տարւայ «դռների դիմաց կանգնած», Հայ մշակութային «Արարատ» կազմակերպութեան Թաւրիզի մասնաճիւղի Արւեստից բաժանմունքը, ուրբաթ, 24 դեկտեմբերի 2021 թ.-ի երեկոյեան ժամը 4.00-ից 9-ը կազմակերպել էր Նոր տարւայ ճոխ տօնավաճառ, մեր ժողովրդի զաւակների համար ստեղծելով ամանորեայ նախապատրաստական ուրախալի մթնոլորտ: 

  • «Արժանապատւութեան եւ դիմադրութեան կազմակերպում» խորագրով բանախօսական երեկոյ՝ Նոր Ջուղայում
    «Արժանապատւութեան եւ դիմադրութեան կազմակերպում» խորագրով բանախօսական երեկոյ՝ Նոր Ջուղայում

    Հայ Դատի «Արձագանք» քարոզչական յանձնախմբի նախաձեռնութեամբ, երկուշաբթի՝ 2021 թւականի նոյեմբերի 8-ի երեկոյեան, Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան սրահում տեղի ունեցաւ բանախօսական երեկոյ՝ «Արժանապատւութեան եւ դիմադրութեան կազմակերպում» խորագրով: Երեկոյին ներկայ էին՝ Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սիփան Եպս. Քէչէճեանը, շրջանի Հայ Դատի յանձնախմբի եւ ազգային մարմինների անդամներն ու ժողովուրդ:

  • Պատգամաւոր Ռոբերտ Բեգլարեանի գրասենեակի նախաձեռնութեամբ՝ հանդիպում թեմի երիտասարդների եւ «Սաֆաթեկ» ընկերութեան տնօրէնի միջեւ
    Պատգամաւոր Ռոբերտ Բեգլարեանի գրասենեակի նախաձեռնութեամբ՝ հանդիպում թեմի երիտասարդների եւ «Սաֆաթեկ» ընկերութեան տնօրէնի միջեւ

    Իրանի Իսլ. խորհրդարանում Սպահանի եւ հարաւային իրանահայութեան պատգամաւոր Ռոբերտ Բեգլարեանի գրասենեակի նախաձեռնութեամբ, չորեքշաբթի՝ 2021 թւականի նոյեմբերի 3-ի երեկոյեան ժամը 6:00-ին, Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան փոքր սրահում, հանդիպում կայացաւ Նոր Ջուղայի եւ Շահինշահրի հայ երիտասարդների ու «Սաֆաթեկ» ընկերութեան տնօրէն պրն. Գոլմոհամմադիի միջեւ։ Վերջինիս ընկերակցում էր նոյն ընկերութեան պատասխանատուներից պրն. Նադալին։

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։