Print this page
30/12/2021 - 12:30

Նոր տարւայ պատգամ

Իրանի ժսղովուրդը, իրանահայութիւնը եւ համայն հայութիւնը թեւակոխում են 2022 տարին, որը անցեալ երկու-երեք տարիններում անկիւնադարձային դէպքերի ու երեւոյթների վկան են եղել։ Ի մասնաւորի 2021-ին իրանցիները տարբեր ներքին ու արտաքին վերիվայրումներ են տեսել ու ապրել եւ այդ բոլորին զուգընթաց տնտեսա-սոցիալական դժւարին օրեր են անցկացրել։ Հայաստանն էլ գտնւել է ոչ պակաս, բայց իրեն իւրայատուկ բարդ իրավիճակում։

Մենք իրանահայերս իբրեւ Իրանի քաղաքացիներ, ընկալելով պատմական ու հաւաքական կենսափորձը, շաղկապւած ենք տեսնում երկու հինաւուրց հարեւան երկրների՝ Իրանի եւ Հայաստանի ճակատագրերը։ Թէպէտ ուշի-ուշով հետեւում ենք իրադարձութիւններին, սակայն հէնց այն իրողութեան վրայ յենւելով, որ տարածաշրջանը առանց հզօր Իրանի եւ կանգուն Հայաստանի աւելիով է վտանգւելու, համոզւած ենք, որ չպէտք է հիասթափւել, նահանջել ու մոլորւել։ Անձնականի կողքին չպէտք է մոռացւի հաւաքականը։ Այս պահից ճակատագիր ասւածը բացատրւում է կամքով ու գործով՝ ուստի եւ աւելի է իմաստաւորւում Ամանորն ու Ս. Ծնունդը։ Վերանորոգ հաւատքով պիտի աշխատել եւ առաջ գնալ, յանուն մեր Ընտանիքի, Համայնքի եւ Հայրենիքի։

Հետեւաբար շնորհաւորելով իրանահայութեանը այս տօնական օրերին՝ բոլորին մաղթում եմ առողջութիւն ու յաջողութիւն, զուգահեռաբար, լինենք միակամ, ներող եւ բարեացակամ։ Իմաստութեամբ կատարելագործւենք ու սատարենք միմեանց եւ այդ հիմքով՝ Իրանին եւ Հայաստանին։

ԻՍԼ. ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ ՍՊԱՀԱՆԻ ԵՒ

ՀԱՐԱՒԱՅԻՆ ԻՐԱՆԱՀԱՅՈՒԹԵԱՆ ՊԱՏԳԱՄԱՒՈՐ

ՌՈԲԵՐՏ ԲԵԳԼԱՐԵԱՆ

Յարակից լուրեր