Հա

Համայնք

13/01/2022 - 09:50

Սպահանի նահանգային բարձրաստիճան պաշտօնեաների Ամանորի եւ Ս. Ծննդեան տօների շնորհաւորական այցը՝ Ս. Ամենափրիչ վանք

Ամանորի եւ Ս. Ծննդեան տօների առթիւ, այսօր՝ յունւարի 11-ի առաւօտեան, Ս. Ամենափրկիչ վանքում հիւրընկալւեցին Սպահանի նահանգապետ Սէյէդ Ռեզա Մորթազաւին, նահանգի Իսլամական մշակոյթի եւ առաջնորդութեան գլխաւոր տնօրէն Ռամեզան Ալի Մոթամեդին, Սպահանի մշակութային ժառանգութեան, զբօսաշրջութեան եւ ձեռարւեստի գլխաւոր տնօրէն Ալիռեզա Իզադին եւ նրանց ընկերակցող պատւիրակութիւնը: 

«alikonline.ir» - Ամանորի եւ Ս. Ծննդեան տօների առթիւ, այսօր՝ յունւարի 11-ի առաւօտեան, Ս. Ամենափրկիչ վանքում հիւրընկալւեցին Սպահանի նահանգապետ Սէյէդ Ռեզա Մորթազաւին, նահանգի Իսլամական մշակոյթի եւ առաջնորդութեան գլխաւոր տնօրէն Ռամեզան Ալի Մոթամեդին, Սպահանի մշակութային ժառանգութեան, զբօսաշրջութեան եւ ձեռարւեստի գլխաւոր տնօրէն Ալիռեզա Իզադին եւ նրանց ընկերակցող պատւիրակութիւնը: Տեղեկացնում է Սպահանի հայոց թեմի ազգային առաջնորդարանի Հանրային կապը:

Սկզբում թեմիս առաջնորդ՝ Տ. Սիփան եպս. Քէչէճեանը բարիգալստեան խօսք ուղղելով հիւրերին, մատնաշնեց քրիստոնեայ եւ մուսուլման հայրենակիցների լաւ եւ բարեկամական յարաբերութիւնները՝ այն համարելով կրօնների խաղաղ գոյակցութեան եզակի օրինակ ողջ աշխարհի համար:

Նա անդրադառնալով գեներալ Ղասեմ Սոլէյմանիի նահատակութեան երկրորդ տարելիցին, իր ցաւակցութիւններն յայտնեց այդ առթիւ եւ ընդգծեց նրա մարդկային յատկանիշներն ու Իրանին մատուցած ծառայութիւնները:

Շարունակութեան մէջ ելոյթ ունեցաւ Սպահանի նահանգապետ Սէյէդ Ռեզա Մորթազաւին, ով շնորհաւորելով Նոր տարին եւ Ս. Ծնունդը, բոլորին մաղթեց խաղաղութիւն եւ բարօրութիւն:

Նա եւս խօսեց Իրանում Միաստւածեան կրօնների հետեւորդների եղբայրական ու ջերմ յարաբերութիւնների մասին եւ յոյս յայտնեց, որ շարունակելի են լինելու այդ յարաբերութիւնները:

Թեմական խորհրդի ատենապետ Վրէժ Տէր-Մարտիրոսեանն ողջունելով հիւրերի այցը, խօսեց Սպահանի կառավարական գերատեսչութիւնների եւ ազգային առաջնորդարանի սերտ համագործակցութեան մասին, յատկապէս շեշտելով Ամանորեայ միջոցառումների անցկացման ուղղութեամբ քաղաքի պատասխանատու մարմինների աջակցութիւնը, ինչը մեծ արձագանք ստացաւ տարբեր լրատւամիջոցների կողմից:

Նշենք, որ թեմի հայ նահատակների ընտանիքների անունից հանդիպմանը ներկայ էր նահատակ Ռայմոնդ Խաթուննեժադի եղբայրը, ով Սպահանի նահանգապետ Սէյէդ Ռեզա Մորթազաւիի ձեռամբ նւէր ստացաւ:

Միջոցառմանը ներկայ էին՝ թեմի Պատգ. ժողովի, Թեմական եւ Կրօնական խորհուրդների ատենապետներ Նոէլ Մինասեանը, Վրէժ Տէր-Մարտիրոսեանն ու Զաւէն Սիմոնեանը եւ երեք մարմինների փոխ-ատենապետները, ինչպէս նաեւ Հայ Դատի յանձնախմբի ներկայացուցիչ Վահէ Թորոսեանը:

Հանդիպման աւարտին փոխանակւեցին յուշանւէրներ:

 

Յարակից լուրեր

  • Սփիւռքի տարւայ հռչակագիրն ընթերցւեց Սպահանի հայոց թեմի եկեղեցիներում
    Սփիւռքի տարւայ հռչակագիրն ընթերցւեց Սպահանի հայոց թեմի եկեղեցիներում

    Կիրակի՝ յունւարի 16-ի առաւօտեան, Նոր Ջուղայի Ս. Յովհաննու Կարապետ եկեղեցում մատուցւող կիրակնօրեայ ս. եւ անմահ պատարագի ընթացքում, Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սիփան Ս. եպս. Քէչէճեանի միջոցով ընթերցւեց Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետի հռչակագիրը՝ 2022 թւականը «Սփիւռքի տարի» հռչակելու կապակցութեամբ։

  • Ճրագալոյցի եւ Ս. Ծննդեան տօնի արարողութիւնները՝ Սպահանի հայոց թեմի եկեղեցիներում
    Ճրագալոյցի եւ Ս. Ծննդեան տօնի արարողութիւնները՝ Սպահանի հայոց թեմի եկեղեցիներում

    Յունւարի 5-ի երեկոյեան Ճրագալոյցի առիթով սուրբ եւ անմահ պատարագ տեղի ունեցաւ Նոր Ջուղայի Ս. Մինաս, Ս. Յովհաննու Կարապետ եւ Ս. Գրիգոր Լուսաւորիչ, իսկ Շահինշահրի Սրբոց Վարդանանց եկեղեցիներում։ Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սիփան Ս. եպս. Քէչէճեանը նախագահեց Ս. Յովհաննու Կարապետ եկեղեցու արարողութեանը։ 

  • Սուրբ Ծնունդը աղբիւր բժշկութեան
    Սուրբ Ծնունդը աղբիւր բժշկութեան

    Աշխարհի մարդկութիւնն ապրում էր իր զարգացման, վերելքի ու բարգաւաճման բնականոն կեանքը, երբ մի մանր ժահր 2020 թւականին ինքն իրեն բացայայտեց երկրագնդի ամբողջ տարածքում, եւ չբաւականացաւ ամբողջ աշխարհը պատուհասելով, այլեւ անցաւ ամենավտանգաւոր կարմիր գծերը՝ անխնայօրէն խլելով մարդկային կեանքի ստւարաթիւ զոհեր:

  • Ազգային առաջնորդարանի աշխատակազմը տօնեց Ամանորը
    Ազգային առաջնորդարանի աշխատակազմը տօնեց Ամանորը

    Հինգշաբթի, 31 դեկտեմբերի 2021 թ.-ին, Թեհրնաի ազգային առաջնորդարանի աշխատակազմն, տօնեց Ամանորն առաջնորդարանի դահլիճում:

  • Ամանորի առիթով ս. պատարագ՝ Նոր Ջուղայում
    Ամանորի առիթով ս. պատարագ՝ Նոր Ջուղայում

    Շաբաթ՝ 2022 թւականի յունւարի 1-ին, Ամանորի առթիւ ս. եւ անմահ պատարագ մատուցւեց Նոր Ջուղայի Ս. Ամենափրկիչ վանքի Ս. Յովսէփ Արիմաթացի եկեղեցում՝ ձեռամբ Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սիփան Ս. եպս. Քէչէճեանի եւ մասնակցութեամբ թեմի եկեղեցականաց դասի։

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։