Հա

Համայնք

13/01/2022 - 09:50

Սպահանի նահանգային բարձրաստիճան պաշտօնեաների Ամանորի եւ Ս. Ծննդեան տօների շնորհաւորական այցը՝ Ս. Ամենափրիչ վանք

Ամանորի եւ Ս. Ծննդեան տօների առթիւ, այսօր՝ յունւարի 11-ի առաւօտեան, Ս. Ամենափրկիչ վանքում հիւրընկալւեցին Սպահանի նահանգապետ Սէյէդ Ռեզա Մորթազաւին, նահանգի Իսլամական մշակոյթի եւ առաջնորդութեան գլխաւոր տնօրէն Ռամեզան Ալի Մոթամեդին, Սպահանի մշակութային ժառանգութեան, զբօսաշրջութեան եւ ձեռարւեստի գլխաւոր տնօրէն Ալիռեզա Իզադին եւ նրանց ընկերակցող պատւիրակութիւնը: 

«alikonline.ir» - Ամանորի եւ Ս. Ծննդեան տօների առթիւ, այսօր՝ յունւարի 11-ի առաւօտեան, Ս. Ամենափրկիչ վանքում հիւրընկալւեցին Սպահանի նահանգապետ Սէյէդ Ռեզա Մորթազաւին, նահանգի Իսլամական մշակոյթի եւ առաջնորդութեան գլխաւոր տնօրէն Ռամեզան Ալի Մոթամեդին, Սպահանի մշակութային ժառանգութեան, զբօսաշրջութեան եւ ձեռարւեստի գլխաւոր տնօրէն Ալիռեզա Իզադին եւ նրանց ընկերակցող պատւիրակութիւնը: Տեղեկացնում է Սպահանի հայոց թեմի ազգային առաջնորդարանի Հանրային կապը:

Սկզբում թեմիս առաջնորդ՝ Տ. Սիփան եպս. Քէչէճեանը բարիգալստեան խօսք ուղղելով հիւրերին, մատնաշնեց քրիստոնեայ եւ մուսուլման հայրենակիցների լաւ եւ բարեկամական յարաբերութիւնները՝ այն համարելով կրօնների խաղաղ գոյակցութեան եզակի օրինակ ողջ աշխարհի համար:

Նա անդրադառնալով գեներալ Ղասեմ Սոլէյմանիի նահատակութեան երկրորդ տարելիցին, իր ցաւակցութիւններն յայտնեց այդ առթիւ եւ ընդգծեց նրա մարդկային յատկանիշներն ու Իրանին մատուցած ծառայութիւնները:

Շարունակութեան մէջ ելոյթ ունեցաւ Սպահանի նահանգապետ Սէյէդ Ռեզա Մորթազաւին, ով շնորհաւորելով Նոր տարին եւ Ս. Ծնունդը, բոլորին մաղթեց խաղաղութիւն եւ բարօրութիւն:

Նա եւս խօսեց Իրանում Միաստւածեան կրօնների հետեւորդների եղբայրական ու ջերմ յարաբերութիւնների մասին եւ յոյս յայտնեց, որ շարունակելի են լինելու այդ յարաբերութիւնները:

Թեմական խորհրդի ատենապետ Վրէժ Տէր-Մարտիրոսեանն ողջունելով հիւրերի այցը, խօսեց Սպահանի կառավարական գերատեսչութիւնների եւ ազգային առաջնորդարանի սերտ համագործակցութեան մասին, յատկապէս շեշտելով Ամանորեայ միջոցառումների անցկացման ուղղութեամբ քաղաքի պատասխանատու մարմինների աջակցութիւնը, ինչը մեծ արձագանք ստացաւ տարբեր լրատւամիջոցների կողմից:

Նշենք, որ թեմի հայ նահատակների ընտանիքների անունից հանդիպմանը ներկայ էր նահատակ Ռայմոնդ Խաթուննեժադի եղբայրը, ով Սպահանի նահանգապետ Սէյէդ Ռեզա Մորթազաւիի ձեռամբ նւէր ստացաւ:

Միջոցառմանը ներկայ էին՝ թեմի Պատգ. ժողովի, Թեմական եւ Կրօնական խորհուրդների ատենապետներ Նոէլ Մինասեանը, Վրէժ Տէր-Մարտիրոսեանն ու Զաւէն Սիմոնեանը եւ երեք մարմինների փոխ-ատենապետները, ինչպէս նաեւ Հայ Դատի յանձնախմբի ներկայացուցիչ Վահէ Թորոսեանը:

Հանդիպման աւարտին փոխանակւեցին յուշանւէրներ:

 

Image Gallery

View the embedded image gallery online at:
https://alikonline.ir/news/community/isfahan/item/73328-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD#sigProIdb8c806c1a7

Յարակից լուրեր

  • Եպիսկոպոսական սուրբ եւ անմահ պատարագ՝ Նոր Ջուղայում
    Եպիսկոպոսական սուրբ եւ անմահ պատարագ՝ Նոր Ջուղայում

    Չորեքշաբթի՝ մայիսի 18-ի առաւօտեան, Նոր Ջուղայի Ս. Ամենափրկիչ վանքի Ս. Յովսէփ Արիմաթացի եկեղեցում, եպիսկոպոսական սուրբ եւ անմահ պատարագ մատուցւեց՝ ձեռամբ Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սիփան Ս. եպս. Քէչէճեանի:

  • Լեհաստանի արտգործնախարարի այցելութիւնը Նոր Ջուղայի հայոց գերեզմանատանը գտնւող լեհերի դամբարան եւ Ս. Ամենափրկիչ վանք
    Լեհաստանի արտգործնախարարի այցելութիւնը Նոր Ջուղայի հայոց գերեզմանատանը գտնւող լեհերի դամբարան եւ Ս. Ամենափրկիչ վանք

    Երկուշաբթի՝ մայիսի 9-ին, մէկօրեայ այցով Սպահան ժամանած Լեհաստանի արտաքին գործերի նախարար Զբիգնեւ Ռաուն եւ նրան ընկերակցող պատւիրակութիւնը, Երկրորդ համաշխարհային պատերազմի լեհ փախստականների Իրան ժամանման 80-ամեակը նշելու նպատակով, այցելեցին Նոր Ջուղայի հայոց գերեզմանատանը գտնւող լեհերի դամբարան եւ յատուկ արարողութեամբ յարգեցին այդտեղ թաղւած լեհերի յիշատակը:

  • Իրանում ԻՒՆԵՍԿՕ-ի ազգային յանձնաժողովի գլխաւոր քարտուղարի այցը Նոր Ջուղայի Ս. Ամենափրկիչ վանք
    Իրանում ԻՒՆԵՍԿՕ-ի ազգային յանձնաժողովի գլխաւոր քարտուղարի այցը Նոր Ջուղայի Ս. Ամենափրկիչ վանք

    Շաբաթ՝ 7 մայիսի 2022 թւականին, Ս. Ամենափրկիչ վանք այցելեցին Իրանում ԻՒՆԵՍԿՕ-ի ազգային յանձնաժողովի գլխաւոր քարտուղար Հոջաթօլլահ Այուբին, Սպահանի քաղաքապետարանի Վերանորոգման ու բարեկարգման կազմակերպութեան գործադիր տնօրէն եւ Սպահանում ԻՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչ Մոհամմադ Ալի Իզադխասթին եւ Սպահանի քաղաքապետարանի առաջին շրջանի տնօրէն Մէյսամ Բաքթաշեանը:

  • Իրանում Ռուսաստանի Դաշնութեան դեսպանի այցը Ս. Ամենափրկիչ վանք
    Իրանում Ռուսաստանի Դաշնութեան դեսպանի այցը Ս. Ամենափրկիչ վանք

    Ոչ-պաշտօնական այցի շրջանակներում Սպահան ժամանած Իրանի Իսլամական Հանրապետութիւնում Ռուսաստանի Դաշնութեան դեսպան Լեւոն Ճաղարեանը եւ նրան ընկերակցող պատւիրակութիւնը, կիրակի՝ 8 մայիսի 2022 թւականին այցելեցին Ս. Ամենափրկիչ վանք:

  • Հոգեհանգստեան արարողութիւն՝ Փերիոյ գաւառի «Լուսահանգիստ»-ում
    Հոգեհանգստեան արարողութիւն՝ Փերիոյ գաւառի «Լուսահանգիստ»-ում

    Ուրբաթ՝ ապրիլի 29-ի առաւօտեան, Փերիոյ գաւառի Ներքեւի Խոյգան գիւղի մօտակայքում գտնւող «Լուսահանգիստ» սրբավայրում, որտեղ հանգիստ են առել 17-րդ դարում հաւատքի ճանապարհին նահատակւած Գրիգոր Արփայեցիի աճիւնները, նախագահութեամբ Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սիփան Ս. Եպս. Քէչէճեանի եւ մասնակցութեամբ արժ. Տ. Խաչատուր քհնյ. Զարգարեանի, արժ. Տ. Վարդան քհնյ. Աղաբաբայեանի ու դպրաց դասի ներկայացուցիչների տեղի ունեցաւ ամենամեայ հոգեհանգստեան արարողութիւնը։

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։