Հա

Համայնք

03/04/2022 - 10:30

Ն. Ջ. Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան գարնանային ծրագրերը

Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան Կենտ. վարչութեան նախաձեռնութեամբ, կազմակերպութեամբ Կենտ. վարչութեան կողմից նշանակւած յանձախմբի եւ միութեան բոլոր միաւորների համագործակցութեամբ, գարնանային արձակուրդներն առաւել հաճելի դարձնելու նպատակով, տեղի ունեցան մի շարք միջոցառումներ, որոնք ստորեւ ներկայացնում ենք:

«alikonline.ir» - Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան Կենտ. վարչութեան նախաձեռնութեամբ, կազմակերպութեամբ Կենտ. վարչութեան կողմից նշանակւած յանձախմբի եւ միութեան բոլոր միաւորների համագործակցութեամբ, գարնանային արձակուրդներն առաւել հաճելի դարձնելու նպատակով, տեղի ունեցան մի շարք միջոցառումներ, որոնք ստորեւ ներկայացնում ենք: Տեղեկացնում է Նոր Ջուղայի մեր թղթակիցը:

Միութեան Մարզական միաւորի եւ Ֆուտբոլի յանձնախմբի կազմակերպութեամբ մարտի 21 առ 25-ը տեղի ունեցան ընկերական մրցոյթներ՝ բասկետբոլ, սեղանի թենիս, ֆուտսալ եւ ֆուտբոլ մարզաճիւղերում, հետեւեալ կարգով.

Մարտի 21-ին իրականացւեց սեղանի թենիս անհատական եւ double-mix ձեւաչափով՝ Նոր Ջուղայի «Արարատ» միութեան եւ նոյն միութեան Շահինշահրի մասնաճիւղի, ինչպէս նաեւ ՀՄԱԿ-ի մարզիկների մասնակցութեամբ:

Մարտի 21-ին եւ 23-ին տեղի ունեցան բասկետբոլի մրցոյթներ՝ ՀՄԱԿ-ի եւ Նոր Ջուղայի «Արարատ»-ի խմբերի միջեւ:

Մարտի 22-ին, Նոր Ջուղայի «Արարատ» միութեան մանկա-պատանեկան բասկետբոլի խմբերի անդամների մասնակցութեամբ կազմակերպւեցին 3-ով 3 մրցոյթներ: Խմբերում ներառւած էին թէ՛ մարզիկներ եւ թէ՛ մարզկուհիներ: Վերջում օրւայ լաւագոյն մարզիկներ ճանաչւեցին Անայի Խաչեանն ու Մոնթէ Յովհաննէսը:

Նշւած ժամանակահատւածում չորս ֆուտսալի մրցոյթներ իրականացւեցին Նոր Ջուղայի «Արարատ» միութեան կրտսեր եւ երիտասարդական խմբերի մասնակցութեամբ, իսկ մարտի 24-ին տեղի ունեցաւ ֆուտբոլի մրցոյթ «Արարատ» միութեան երէցների եւ «Քառխանէ ղանդ» խմբերի միջեւ:

Յատկանշական է, որ վերոնշեալ բոլոր մրցոյթների մասնակիցներին շնորհւեցին գնահատագրեր: Գնահատագիր ստացան նաեւ «Արարատ» միութեան տղայոց մանկա-պատանեկան բասկետբոլի խմբի մարզիկները՝ օրեր առաջ նահանգի մրցոյթներում կրած փայլուն յաջողութեան՝ նահանգի ախոյեանը ճանաչւելու համար:

Սկաուտական միաւորի կազմակերպութեամբ մարտի 21-ին, իրականացւեց Գարնանամուտի դաշտահանդէսը: Երեկոն առաւել զւարճալի դարձաւ զանազան խաղերով ու թիրոլի կազմակերպմամբ, որոնց պատասխանատւութիւնը յանձն էին առել միաւորի Արի-Արենուշական հատւածի անդամները: Ընթացքում մատուցւեցին միաւորի Երէցական բաժնի եւ Ծնողական խորհրդի օժանդակութեամբ պատրաստւած համեղ ճաշատեսակները, իսկ Գայլիկ-Արծւիկ հատւածի անդամները ներկաներին բաժանեցին բացատրական բրուշուրներ՝ պատկան միաւորի աշխատանքների մասին:

Ուսանողական միաւորը երեքշաբթի՝ 22 մարտի երեկոյեան կազմակերպել էր գիտելիքների, արւեստի եւ ֆիզիքական խաղերի մրցոյթ՝ եօթ խմբերի մասնակցութեամբ: Առանձին խմբեր էին կազմել ՀՄԱԿ-ի, Նոր Ջուղայի եւ Շահինշահրի «Արարատ» միութեան միաւորների, ինչպէս նաեւ Նոր Ջուղայի հայոց ազգային դպրոցների ներկայացուցիչները: Հետաքրքիր եւ խանդավառ միջոցառման աւարտին ամփոփւեցին միաւորները եւ արդիւնքում առաջին տեղը գրաւեց Ն. Ջ. Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան մարզական միաւորի կողմից ներկայացւած «Արծիւ» խումբը, որը պարգեւատրւեց. միւս մասնակիցներին յանձնւեցին գնահատագրեր:

Ուսանողական միաւորը կազմակերպել էր նաեւ գրքերի եւ մտային խաղերի վաճառք, որը մեծ ընդառաջում գտաւ ներկաների կողմից:

Մշակութային միաւորի նախաձեռնութեամբ, չորեքշաբթի՝ 23 մարտի առաւօտեան, միութեան բացօթեայ տարածքում, մասնակցութեամբ 4-10 տարեկան շուրջ 40 մանուկների տեղի ունեցաւ «Գիտունիկի տնակ» ուսուցողական ձեռնարկը: Ծրագրում տեղ էին գտել ներկայացում, հեքիաթասացութիւն եւ գարնանային նախշերով գլխարկների պատրաստում:

Գարնանային արձակուրդների ընթացքում, բիւֆէի դժւարին աշխատանքը ստանձնել էր միութեան Երէցների միաւորը, իսկ ծրագրերի իրականացման գործում միութեան Կենտ. վարչութեան եւ միաւորների հետ համագործակցել էին նաեւ Կարգապահական կազմն ու մի շարք անհատներ:

Յատկանշական է, որ գարնանային ծրագրերի շարանի աւարտին, «Արարատ» միութեան Կենտ. վարչութեան կողմից յատուկ գնահատագիր շնորհւեց նոյն միութեան անդամուհի, վաստակաւոր բասկետբոլիստ եւ մարզիչ ու Իրանի կանանց բասկետբոլի հաւաքականի տարիների մարզիչ-պատասխանատու Այլին Մելիքեանին՝ ի գնահատում երկար տարիների վաստակի եւ վերջին ձեռքբերումների:

 

Յարակից լուրեր

  • Մանուկների միջազգային օրւայ առթիւ մանկական ուրախ ժամանց՝ Նոր Ջուղայում
    Մանուկների միջազգային օրւայ առթիւ մանկական ուրախ ժամանց՝ Նոր Ջուղայում

    Մանուկների պաշտպանութեան միջազգային օրւայ առիթով, չորեքշաբթի՝ յունիսի 8-ի երեկոյեան, Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան բացօթեայ տարածքում իրականացւած՝ «Մանկական ուրախ ժամանց» միջոցառումն իր շուրջ էր համախմբել հայ համայնքի մանուկներին, ովքեր հաճելի եւ ուրախ մթնոլորտում վայելեցին երեկոյի կազմակերպիչ՝ նոյն միութեան Մշակութային միաւորի վարչութեան պատրաստած խաղերը եւ Սպահանի «Սանա» մանկական խաղերի կենտրոնի միջոցով իրականացւած խաղային ծրագիրը:

  • Ֆուտբոլի ընկերական մրցոյթներ՝ Հայոց Ցեղասպանութեան 107-ամեակի առիթով
    Ֆուտբոլի ընկերական մրցոյթներ՝ Հայոց Ցեղասպանութեան 107-ամեակի առիթով

    Հայոց Ցեղասպանութեան 107-ամեակի ոգեկոչման յանձնախմբի նախաձեռնութեամբ եւ Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան Ֆուտբոլի յանձնախմբի կազմակերպութեամբ, ուրբաթ՝ մայիսի 6-ին, ազգային գերեզմանատանը կից ֆուտբոլի դաշտում տեղի ունեցան ընկերական մրցոյթներ՝ Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան եւ «Փայամէ Ֆաջր» տղայոց մանկա-պատանեկան չորս խմբերի միջեւ։

  • Տղայոց մանկա-պատանեկան բասկետբոլի ընկերական քառակողմ մրցաշար՝ նւիրւած Հայոց Ցեղասպանութեան 107-ամեակին
    Տղայոց մանկա-պատանեկան բասկետբոլի ընկերական քառակողմ մրցաշար՝ նւիրւած Հայոց Ցեղասպանութեան 107-ամեակին

    Հայոց Ցեղասպանութեան 107-ամեակի ոգեկոչման յանձնախմբի նախաձեռնութեամբ եւ Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան Մարզական միաւորի համագործակցութեամբ, կազմակերպւել էին տղայոց բասկետբոլի քառակողմ մրցաշար՝ մասնակցութեամբ՝ «Արարատ», «Զոբ Ահան», «Գոլնուռ» եւ «Սեփահան Թոզի» մանկա-պատանեկան խմբերի։ 

  • Նոր Ջուղայի Հայ մարզա-մշակութային «Արարատ» միութեան Սկաուտական միաւորի գայլիկ-արծւիկների խոստման կարգը
    Նոր Ջուղայի Հայ մարզա-մշակութային «Արարատ» միութեան Սկաուտական միաւորի գայլիկ-արծւիկների խոստման կարգը

    Ուրբաթ՝ 4 մարտ 2022 թւականի առաւօտեան, Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան սրահում տեղի ունեցաւ Սկաուտական միաւորի գայլիկ-արծւիկ հատւածի ներքին խոստման կարգը։ Ծրագրին ներկայ էին միութեան Կենտրոնական վարչութեան փոխ-նախագահ եւ միաւորի կապ՝ Զարեհ Ղարախանեանը, միաւորի Գերագոյն մարմնի անդամները, սկաուտ հրաւիրեալներ եւ գայլիկ-արծւիկ հատւածի սկաուտների ծնողները։

  • Գնահատանքի երեկոյ՝ Ն. Ջ. Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան յարկի տակ
    Գնահատանքի երեկոյ՝ Ն. Ջ. Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան յարկի տակ

    Նախաձեռնութեամբ Ն. Ջ. Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան Կենտ. վարչութեան, ուրբաթ՝ փետրւարի 25-ի երեկոյեան, տեղի ունեցաւ վարչական նախկին եւ այլ միաւորների վարչութեան անդամ ընտրւած միութենականների գնահատանքի երեկոյ: 

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։