Հա

Համայնք

02/05/2022 - 10:50

Հոգեհանգստեան արարողութիւն՝ Փերիոյ գաւառի «Լուսահանգիստ»-ում

Ուրբաթ՝ ապրիլի 29-ի առաւօտեան, Փերիոյ գաւառի Ներքեւի Խոյգան գիւղի մօտակայքում գտնւող «Լուսահանգիստ» սրբավայրում, որտեղ հանգիստ են առել 17-րդ դարում հաւատքի ճանապարհին նահատակւած Գրիգոր Արփայեցիի աճիւնները, նախագահութեամբ Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սիփան Ս. Եպս. Քէչէճեանի եւ մասնակցութեամբ արժ. Տ. Խաչատուր քհնյ. Զարգարեանի, արժ. Տ. Վարդան քհնյ. Աղաբաբայեանի ու դպրաց դասի ներկայացուցիչների տեղի ունեցաւ ամենամեայ հոգեհանգստեան արարողութիւնը։

«alikonline.ir» - Ուրբաթ՝ ապրիլի 29-ի առաւօտեան, Փերիոյ գաւառի Ներքեւի Խոյգան գիւղի մօտակայքում գտնւող «Լուսահանգիստ» սրբավայրում, որտեղ հանգիստ են առել 17-րդ դարում հաւատքի ճանապարհին նահատակւած Գրիգոր Արփայեցիի աճիւնները, նախագահութեամբ Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սիփան Ս. Եպս. Քէչէճեանի եւ մասնակցութեամբ արժ. Տ. Խաչատուր քհնյ. Զարգարեանի, արժ. Տ. Վարդան քհնյ. Աղաբաբայեանի ու դպրաց դասի ներկայացուցիչների տեղի ունեցաւ ամենամեայ հոգեհանգստեան արարողութիւնը։ Տեղեկացնում է Նոր Ջուղայի մեր թղթակիցը:

Աւարտին թեմակալ առաջնորդ Սրբազան Հայրն անդրադառնալով նահատակ Գրիգորի կենսագրականին՝ յատկապէս քրիստոնէութեան ճանապարհին նահատակութեանը, ընդգծեց. «Սրբի կեանքը մեզ գլխաւորապէս պատգամում է, որ կարեւոր չէ, թէ մարդիկ ու դէպքերն ինչպիսի ձեւով են ներկայանում մեզ, այլ կարեւորն այն է, որ մենք չխաբւենք մարդկանցից, դէպքերից ու իրադարձութիւններից եւ փորձենք ճանաչել ամէն ինչը իր իսկութեան մէջ, ապա ըստ դրա որոշենք մեր անելիքները»։

Վերջում ուխտաւորներն աղօթեցին, մոմ վառեցին եւ խունկ ծխեցին նահատակի գերեզմանի վրայ։

Արարողութեանը ներկայ էին նաեւ թեմի Պատգամաւորական ժողովում Փերիոյ շրջանի պատգամաւոր Ջանի Նազարեանը եւ Կրօնական խորհրդի ատենապետ Ջաւէն Սիմոնեանը։

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։