Հա

Համայնք

05/05/2022 - 11:00

Տղայոց մանկա-պատանեկան բասկետբոլի ընկերական քառակողմ մրցաշար՝ նւիրւած Հայոց Ցեղասպանութեան 107-ամեակին

Հայոց Ցեղասպանութեան 107-ամեակի ոգեկոչման յանձնախմբի նախաձեռնութեամբ եւ Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան Մարզական միաւորի համագործակցութեամբ, կազմակերպւել էին տղայոց բասկետբոլի քառակողմ մրցաշար՝ մասնակցութեամբ՝ «Արարատ», «Զոբ Ահան», «Գոլնուռ» եւ «Սեփահան Թոզի» մանկա-պատանեկան խմբերի։ 

«alikonline.ir» - Հայոց Ցեղասպանութեան 107-ամեակի ոգեկոչման յանձնախմբի նախաձեռնութեամբ եւ Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան Մարզական միաւորի համագործակցութեամբ, կազմակերպւել էին տղայոց բասկետբոլի քառակողմ մրցաշար՝ մասնակցութեամբ՝ «Արարատ», «Զոբ Ահան», «Գոլնուռ» եւ «Սեփահան Թոզի» մանկա-պատանեկան խմբերի։ Տեղեկացնում է Նոր Ջուղայի մեր թղթակիցը:

Մրցաշարի բացման արարողութիւնը տեղի ունեցաւ չորեքշաբթի՝ ապրիլի 27-ի երեկոյեան, Ն. Ջ. Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան մարզասրահում, ուր բարիգալստեան եւ Հայոց Ցեղասպանութեան իրողութեանն անդրադարձող պարսկերէն խօսքերով արտայայտւեցին ծրագրի հաղորդավար Դւին Յովհաննիսեանն ու Ոգեկոչման յանձնախմբի ներկայացուցիչ Զարեհ Ղարախանեանը։ Հանդիսատեսից բացի ներկայ էին՝ Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սիփան Ս. եպս. Քէչէճեանը, Թեմական խորհրդի անդամ Նահապետ Մելիքեանը եւ «Արարատ» միութեան Կենտ. վարչութեան անդամները։

Այնուհետեւ խաղերն սկիզբ առան թեմակալ առաջնորդ Սրբազան Հօր միջոցով գնդակի խորհրդանշական նետումով։

Եռօրեայ մրցաշարի ընթացքում իրականացւել են հետեւեալ խաղերը.

Չորեքշաբթի՝ ապրիլի 27

«Գոլնուռ» 70 - «Սեփահան Թոզի» 69

«Արարատ» 65 - «Զոբ Ահան» 54

Հինգշաբթի՝ ապրիլի 28

«Զոբ Ահան» 59 - «Սեփահան Թոզի» 51

«Գոլնուռ» 92 - «Արարատ» 88

Շաբաթ՝ ապրիլի 30

«Գոլնուռ» 80 - «Զոբ Ահան» 70

«Արարատ» 87 - «Սեփահան Թոզի» 60

Մրցաշարի աւարտին առաջին տեղն զբաղեցրեց «Գոլնուռ»-ը, երկրորդ հանդիսացաւ՝ «Արարատ»-ը, իսկ միասնաբար երրորդ տեղը գրաւեցին «Զոբ Ահան»-ը եւ «Սեփահան Թոզի»-ը։

Վերջում տեղի ունեցաւ եզրափկիչ միջոցառում, ուր ձեռամբ 107-ամեակի Ոգեկոչման յանձնախմբի նախագահ Հրաչ Տէր-Յովհաննիսեանի, Ն.Ջ. Հայ Մ.Մ. «Արարատ» միութեան Կենտ. վարչութեան նախագահ Ժորժ Ղազարեանի, «Սեփահան Թոզի» ակումբի նախագահ պրն. Գիահիի եւ «Արարատ» միութեան Մարզական միաւորի անդամ Արթուր Գրիգորեանի, բոլոր մարզիկներին եւ խմբերի պատասխանատուներին շնորհւեցին մեդալներ եւ գնահատագրեր։

 

Image Gallery

View the embedded image gallery online at:
https://alikonline.ir/news/community/isfahan/item/75272-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-107-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD#sigProId96647d3785

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։