Հա

Համայնք

07/05/2022 - 13:45

Հայաստանի եւ Արցախի վերջին իրադարձութիւնների թեմայով ժողովրդական հանդիպում՝ Նոր Ջուղայում

Շրջանի Հայ Դատի յանձնախմբի նախաձեռնութեամբ, ուրբաթ՝ մայիսի 6-ի երեկոյեան, Ն. Ջ. Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան սրահում, իրականացւեց լուսաբանական հանդիպում՝ Հայաստանի եւ Արցախի վերջին իրադարձութիւնների վերաբերեալ, բանախօսութեամբ ազգային-հասարակական գործիչ Թաթուլ Օհանեանի։ 

«alikonline.ir» - Շրջանի Հայ Դատի յանձնախմբի նախաձեռնութեամբ, ուրբաթ՝ մայիսի 6-ի երեկոյեան, Ն. Ջ. Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան սրահում, իրականացւեց լուսաբանական հանդիպում՝ Հայաստանի եւ Արցախի վերջին իրադարձութիւնների վերաբերեալ, բանախօսութեամբ ազգային-հասարակական գործիչ Թաթուլ Օհանեանի։ Տեղեկացնում է Նոր Ջուղայի մեր թղթակիցը:

Խօսքի սկզբնական բաժնում բանախօսը հանդէս եկաւ տեղեկութիւնների փոխանցմամբ՝ պատմական Հայաստանի 10-րդ նահանգի՝ Արցախի պատմական անցեալի եւ աշխարհագրական դիրքի մասին, սկսած Քրիստոսի ծնունդից առաջ՝ Ուրարտական պետութիւնից մինչեւ մերօրեայ ժամանակաշրջանը։ Նա, ի մասնաւորի, կարեւորութեամբ ընդգծեց Սովետական իշխանութեան օրօք, Ստալինի հայատեաց որոշման պատճառով Արցախը Ադրբեջանին կցւելու փաստը։

Այնուհետեւ բանախօսը նշելով Սովետական միութեան նախկին հանրապետութիւնների մէջ տեղի ունեցած թաւշեայ յեղափոխութիւնները եւ դրանց բացասական հետեւանքները՝ պատկան ժողովուրդների եւ պետութիւնների համար, անդրադարձ ունեցաւ նաեւ 2018 թւականին Հայաստանում իրականացւած թաւշեայ յեղափոխութեանը, ընդգծելով, որ Հայաստանի յեղափոխութիւնը միայն կանգ առաւ նախկին թալանողներին բացայայտելու եւ պատժելու խնդրի վրայ, որն այդպէս էլ տեղի չունեցաւ՝ յստակ փաստեր չունենալու պատճառով։

Պրն. Օհանեանն իր խօսքի շարունակութեան մէջ նշեց Փաշինեանի խոստումների եւ գործելաոճի մէջ եղած ահռելի հակասութիւնները եւ յատկապէս «Խաղաղութեան դարաշրջան» անւան ներքոյ թշնամու կողմից հայութեանը պարտադրւող հայրենակործան պահանջները, ապա անդրադառնալով վերջին օրերի ընթացքում Հայաստանի բնակչութեան լայն շերտերի կողմից Երեւանում եւ զանազան մարզերում իրականացւող խաղաղ անհնազանդութեան բողոքի գործողութիւններին, դատապարտեց երկրի ուժային կառոյցների բռնարար վերաբերմունքը ցուցարարների նկատմամբ:

Բանախօսութիւնից յետոյ էկրանի վրայ ցուցադրւեց տեսանիւթ, որով լուսարձակի տակ առնւեց Արցախեան 44-օրեայ պատերազմի ընթացքում ժողովրդին խաբելու նպատակով ՀՀ իշխանութեան՝ ի մասնաւորի Նիկոլ Փաշինեանի կողմից կատարւած յայտարարութիւններն ու գործողութիւնները, ինչպէս նաեւ բազմաթիւ այլ հակասական խոստումներն ու իրագործումները, ապա տեղի ունեցաւ ստորագրահաւաք, որտեղ ներկաներն իրենց ստորագրութեամբ դատապարտեցին Հայաստանում խաղաղ ցուցարարներին բռնութեան ենթարկելը եւ նրանց նկատմամբ բիրտ ու անհամաչափ ուժի գործադրումը. նշւած գրութիւնը փոխանցւելու է Իրանում ՀՀ դեսպան Արսէն Աւագեանին։

Ծրագրին ներկայ էին՝ Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սիփան Ս. եպս. Քէչէճեանը, Հայ Դատի յանձնախմբի, ազգային մարմինների եւ Նոր Ջուղայի ու Շահինշահրի հայոց դպրոցների ու միութիւնների անդամները եւ ժողովուրդ։

Երեկոն վարեց Գեղարդ Մանսուրեանը։

Նշելի է, որ հանդիպման աւարտին ժողովուրդն ինքնաբուխ կերպով համախմբւեց «Արարատ» միութեան բակում եւ միաձայն երգեց «Զարթնի՛ր լաօ» երգը։

 

Image Gallery

View the embedded image gallery online at:
https://alikonline.ir/news/community/isfahan/item/75307-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD#sigProId65f9dbd708

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։