Հա

Համայնք

10/05/2022 - 09:40

Ֆուտբոլի ընկերական մրցոյթներ՝ Հայոց Ցեղասպանութեան 107-ամեակի առիթով

Հայոց Ցեղասպանութեան 107-ամեակի ոգեկոչման յանձնախմբի նախաձեռնութեամբ եւ Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան Ֆուտբոլի յանձնախմբի կազմակերպութեամբ, ուրբաթ՝ մայիսի 6-ին, ազգային գերեզմանատանը կից ֆուտբոլի դաշտում տեղի ունեցան ընկերական մրցոյթներ՝ Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան եւ «Փայամէ Ֆաջր» տղայոց մանկա-պատանեկան չորս խմբերի միջեւ։

«alikonline.ir» - Հայոց Ցեղասպանութեան 107-ամեակի ոգեկոչման յանձնախմբի նախաձեռնութեամբ եւ Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան Ֆուտբոլի յանձնախմբի կազմակերպութեամբ, ուրբաթ՝ մայիսի 6-ին, ազգային գերեզմանատանը կից ֆուտբոլի դաշտում տեղի ունեցան ընկերական մրցոյթներ՝ Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան եւ «Փայամէ Ֆաջր» տղայոց մանկա-պատանեկան չորս խմբերի միջեւ։ Տեղեկացնում է Նոր Ջուղայի մեր թղթակիցը:

Բացման ծրագրում Դւին Յովհաննիսեանի միջոցով ընթերցւեց Հայոց Ցեղսապանութեան իրողութեանն անդրադարձող պարսկերէն խօսք, ապա մրցոյթների մեկնարկը տրւեց Սպահանի հայոց թեմի աառջնորդ գերշ. Տ. Սիփան Ս. Եպս. Քէչէճեանի միջոցով գնդակի խորհրդանշական նետումով։

Այնուհետեւ տեղի ունեցան երկու մրցոյթներ՝ հետեւեալ արդինքներով.

Պատանեկան բաժին՝

«Արարատ» 3-«Փայամէ Ֆաջր» 1

Մանկական բաժին՝

«Փայամէ Ֆաջր» 3-«Արարատ» 1

Աւարտին ձեռամբ Թեմական խորհրդի անդամներ՝ Սարմէն Մինասեանի եւ Լորիս Նաւասարդանի, 107-ամեակի Ոգեկոչման յանձնախմբի նախագահ Հրաչ Տէր-Յովհաննիսեանի, Ն. Ջ. Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան Կենտ. վարչութեան անդամ Անդրէ Քալանթար Օհանեանի եւ նոյն միութեան Ֆուտբոլի յանձնախմբի անդամներ՝ Յովիկ Աւետեանի ու Երւանդ Աբրամեանի բոլոր մասնակիցներին եւ խմբերի պատասխանատուներին շնորհւեցին մեդալներ ու գնահատագրեր։

 

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։