Հա

Համայնք

11/05/2022 - 13:40

Լեհաստանի արտգործնախարարի այցելութիւնը Նոր Ջուղայի հայոց գերեզմանատանը գտնւող լեհերի դամբարան եւ Ս. Ամենափրկիչ վանք

Երկուշաբթի՝ մայիսի 9-ին, մէկօրեայ այցով Սպահան ժամանած Լեհաստանի արտաքին գործերի նախարար Զբիգնեւ Ռաուն եւ նրան ընկերակցող պատւիրակութիւնը, Երկրորդ համաշխարհային պատերազմի լեհ փախստականների Իրան ժամանման 80-ամեակը նշելու նպատակով, այցելեցին Նոր Ջուղայի հայոց գերեզմանատանը գտնւող լեհերի դամբարան եւ յատուկ արարողութեամբ յարգեցին այդտեղ թաղւած լեհերի յիշատակը:

«alikonline.ir» - Երկուշաբթի՝ մայիսի 9-ին, մէկօրեայ այցով Սպահան ժամանած Լեհաստանի արտաքին գործերի նախարար Զբիգնեւ Ռաուն եւ նրան ընկերակցող պատւիրակութիւնը, Երկրորդ համաշխարհային պատերազմի լեհ փախստականների Իրան ժամանման 80-ամեակը նշելու նպատակով, այցելեցին Նոր Ջուղայի հայոց գերեզմանատանը գտնւող լեհերի դամբարան եւ յատուկ արարողութեամբ յարգեցին այդտեղ թաղւած լեհերի յիշատակը: Այնուհետեւ Լեհաստանի արտգործնախարարն այցելեց Ս. Ամենափրկիչ վանք, որտեղ նրան դիմաւորեցին թեմակալ Առաջնորդ Տ. Սիփան Ս. Եպս. Քէչէճեանը եւ Ազգային Առաջնորդարանի դիւանապետ Արիս Դաւթանը: Տեղեկացնում է Սպահանի հայոց թեմի ազգ. առաջնորդարանի Հանրային կապը:

Հիւրերը շրջայց կատարեցին Յովսէփ Արիմաթացի եկեղեցի եւ «Խաչատուր Կեսարացի» թանգարան, որտեղ Զբիգնեւ Ռաուն գրառում արեց պատւաւոր հիւրերի մատեանում:

 

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։