Հա

Համայնք

14/06/2022 - 09:30

Մանուկների միջազգային օրւայ առթիւ մանկական ուրախ ժամանց՝ Նոր Ջուղայում

Մանուկների պաշտպանութեան միջազգային օրւայ առիթով, չորեքշաբթի՝ յունիսի 8-ի երեկոյեան, Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան բացօթեայ տարածքում իրականացւած՝ «Մանկական ուրախ ժամանց» միջոցառումն իր շուրջ էր համախմբել հայ համայնքի մանուկներին, ովքեր հաճելի եւ ուրախ մթնոլորտում վայելեցին երեկոյի կազմակերպիչ՝ նոյն միութեան Մշակութային միաւորի վարչութեան պատրաստած խաղերը եւ Սպահանի «Սանա» մանկական խաղերի կենտրոնի միջոցով իրականացւած խաղային ծրագիրը:

«alikonline.ir» - Մանուկների պաշտպանութեան միջազգային օրւայ առիթով, չորեքշաբթի՝ յունիսի 8-ի երեկոյեան, Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան բացօթեայ տարածքում իրականացւած՝ «Մանկական ուրախ ժամանց» միջոցառումն իր շուրջ էր համախմբել հայ համայնքի մանուկներին, ովքեր հաճելի եւ ուրախ մթնոլորտում վայելեցին երեկոյի կազմակերպիչ՝ նոյն միութեան Մշակութային միաւորի վարչութեան պատրաստած խաղերը եւ Սպահանի «Սանա» մանկական խաղերի կենտրոնի միջոցով իրականացւած խաղային ծրագիրը: Տեղեկացնում է Նոր Ջուղայի մեր թղթակիցը:

Ծրագրի մէկ այլ հետաքրքիր բաժնում երեխաները համտեսեցին «196 Գելատօ» պաղպաղակի խանութի անձնակազմի միջոցով տեղում պատրաստւած անուշահամ պաղպաղակները:

Կազմակերպւել էր նաեւ լուսանկարչական տաղաւար՝ Վանէ Արթունեանի համագործակցութեամբ:

Միջոցառման կազմակերպման եւ իրականացման աշխատանքներում իրենց համագործակցութիւնն էին բերել Մշակութային միաւորի «Գիտունիկի տնակ» բաժնի յանձնախումբը եւ Մշակութային միաւորի «Կռունկ» պարախմբի մի շարք անդամներ:

Երեկոն վարեց «Կռունկ» ասմունքի խմբի անդամուհի՝ Շաղիկ Մատթէոսեանը:

 

Յարակից լուրեր

  • Լիսբոնի հինգ անձնազոհ մարտիկներին նւիրւած ֆուտսալի խաղեր՝ Նոր Ջուղայում
    Լիսբոնի հինգ անձնազոհ մարտիկներին նւիրւած ֆուտսալի խաղեր՝ Նոր Ջուղայում

    Նախաձեռնութեամբ Նոր Ջուղայի Հայ մարզա-մշակութային «Արարատ» միութեան Սկաուտական միաւորի, 28 առ 30 յուլիսի 2022 թւականին տեղի ունեցաւ Լիսբոնի հինգ անձնազոհ մարտիկների ողջակիզման յիշատակին նւիրւած ամենամեայ ֆուտսալի խաղերը, որն այս տարի կազմակերպւել էր քորոնաժահրի պատճառով ստեղծւած երկամեայ դադարից յետոյ:

  • Ֆուտբոլի ընկերական մրցոյթներ՝ Հայոց Ցեղասպանութեան 107-ամեակի առիթով
    Ֆուտբոլի ընկերական մրցոյթներ՝ Հայոց Ցեղասպանութեան 107-ամեակի առիթով

    Հայոց Ցեղասպանութեան 107-ամեակի ոգեկոչման յանձնախմբի նախաձեռնութեամբ եւ Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան Ֆուտբոլի յանձնախմբի կազմակերպութեամբ, ուրբաթ՝ մայիսի 6-ին, ազգային գերեզմանատանը կից ֆուտբոլի դաշտում տեղի ունեցան ընկերական մրցոյթներ՝ Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան եւ «Փայամէ Ֆաջր» տղայոց մանկա-պատանեկան չորս խմբերի միջեւ։

  • Տղայոց մանկա-պատանեկան բասկետբոլի ընկերական քառակողմ մրցաշար՝ նւիրւած Հայոց Ցեղասպանութեան 107-ամեակին
    Տղայոց մանկա-պատանեկան բասկետբոլի ընկերական քառակողմ մրցաշար՝ նւիրւած Հայոց Ցեղասպանութեան 107-ամեակին

    Հայոց Ցեղասպանութեան 107-ամեակի ոգեկոչման յանձնախմբի նախաձեռնութեամբ եւ Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան Մարզական միաւորի համագործակցութեամբ, կազմակերպւել էին տղայոց բասկետբոլի քառակողմ մրցաշար՝ մասնակցութեամբ՝ «Արարատ», «Զոբ Ահան», «Գոլնուռ» եւ «Սեփահան Թոզի» մանկա-պատանեկան խմբերի։ 

  • Ն. Ջ. Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան գարնանային ծրագրերը
    Ն. Ջ. Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան գարնանային ծրագրերը

    Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան Կենտ. վարչութեան նախաձեռնութեամբ, կազմակերպութեամբ Կենտ. վարչութեան կողմից նշանակւած յանձախմբի եւ միութեան բոլոր միաւորների համագործակցութեամբ, գարնանային արձակուրդներն առաւել հաճելի դարձնելու նպատակով, տեղի ունեցան մի շարք միջոցառումներ, որոնք ստորեւ ներկայացնում ենք:

  • Նոր Ջուղայի Հայ մարզա-մշակութային «Արարատ» միութեան Սկաուտական միաւորի գայլիկ-արծւիկների խոստման կարգը
    Նոր Ջուղայի Հայ մարզա-մշակութային «Արարատ» միութեան Սկաուտական միաւորի գայլիկ-արծւիկների խոստման կարգը

    Ուրբաթ՝ 4 մարտ 2022 թւականի առաւօտեան, Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան սրահում տեղի ունեցաւ Սկաուտական միաւորի գայլիկ-արծւիկ հատւածի ներքին խոստման կարգը։ Ծրագրին ներկայ էին միութեան Կենտրոնական վարչութեան փոխ-նախագահ եւ միաւորի կապ՝ Զարեհ Ղարախանեանը, միաւորի Գերագոյն մարմնի անդամները, սկաուտ հրաւիրեալներ եւ գայլիկ-արծւիկ հատւածի սկաուտների ծնողները։

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։