Հա

Համայնք

16/06/2022 - 13:20

ՍՀԹ 17-րդ Պատգամաւորական ժողովն իր զօրակցութիւնն է յայտնում հայրենիքի պաշտպանութեան համար ոտքի ելած հայորդիներին

Սպահանի հայոց թեմի Պատգամաւորական ժողովը՝ գումարեալ 23 մայիսի 2022 թւականին, իր խիստ մտահոգութիւնն է յայտնում Հայաստանի եւ Արցախի առջեւ ծառացած արտաքին եւ ներքին մարտահրաւէրների վերաբերեալ:

Սպահանի հայոց թեմի Պատգամաւորական ժողովը՝ գումարեալ 23 մայիսի 2022 թւականին, իր խիստ մտահոգութիւնն է յայտնում Հայաստանի եւ Արցախի առջեւ ծառացած արտաքին եւ ներքին մարտահրաւէրների վերաբերեալ, ինչպիսիք են՝ Ադրբեջանի իշխանութիւնների թշնամական վերաբերմունքը Հայաստանի, Արցախի եւ հայ ժողովրդի հանդէպ, պարբերական ոտնձգութիւնները Հայաստանի ու Արցախի սահմաններին, հակառակ միջազգային օրէնքների, շարունակում է պահել հայ ռազմագերիներին, հայկական գրաւեալ տարածքներում թիրախաւորում է հայ բնակչութեանը եւ ոչնչացնում ու իւրացնում է հայկական հոգեւոր ու մշակութային ժառանգութիւնները, շարունակում է իր հայատեացութեան քարոզչութիւնը, հակառակ եռակողմ յայտարարութեան, ապօրինաբար գրաւեալ է պահում Հայաստանի մի շարք գիւղեր, տարածքներ ու ճանապարհներ եւ Արցախի 75 տոկոսը, եւ այդ բոլորի նկատմամբ ՀՀ իշխանութեան ցուցաբերած լուռ մեղսակցութիւնն ու զիջողական կեցւածքը պատճառ են դարձել ներհամայնքային լայնածաւալ դժգոհութիւնների եւ համաժողովրդական ընդվզումի ու բողոքի խաղաղ հանրահաւաքների, որոնց նկատմամբ եւս իշխանական ոստիկանութիւնը կատարում է բռնութիւն եւ անհամաչափ ուժի կիրառում, առ այդ ՍՀԹ Պատգամաւորական ժողովն իր անվերապահ զօրակցութիւնն ու աջակցութիւնն է յայտնում Հայաստանի եւ Արցախի ընդհանրական շահերի պաշտպանութեան համար՝ Հայաստանում եւ սփիւռքում ոտքի ելած հայորդիներին, մաղթելով նրանց ամենայն յաջողութիւն:

 

Սպահանի հայոց թեմի

Պատգամաւորական ժողովի դիւան

Նոր Ջուղա (Սպահան),

23.05.2022թ.

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։