Հա

Համայնք

19/06/2022 - 10:20

ՍՀԹ թեմակալ առաջնորդի եւ նրան ընկերակցող պատւիրակութեան հանդիպումը Սպահանի Ուսումնադաստիարակչական 3-րդ շրջանի նորանշանակ տնօրէնի հետ

Երեքշաբթի՝ 2022 թւականի յունիսի 14-ին, Սպահանի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Սիփան Ս. եպս. Քէչէճեանը, ընկերակցութեամբ Թեմական եւ Կրթական խորհուրդների ատենապետներ Վրէժ Տէր-Մարտիրոսեանի ու Վարուժ Մովսիսեանի եւ Ն. Ջ. հայոց ազգային դպրոցների տեսչութեան ու այլ պատասխանատուների, այցելեց Սպահանի Ուսումնադաստիարակչական 3-րդ շրջանի հիմնարկ:

«alikonline.ir» - Երեքշաբթի՝ 2022 թւականի յունիսի 14-ին, Սպահանի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Սիփան Ս. եպս. Քէչէճեանը, ընկերակցութեամբ Թեմական եւ Կրթական խորհուրդների ատենապետներ Վրէժ Տէր-Մարտիրոսեանի ու Վարուժ Մովսիսեանի եւ Ն. Ջ. հայոց ազգային դպրոցների տեսչութեան ու այլ պատասխանատուների, այցելեց Սպահանի Ուսումնադաստիարակչական 3-րդ շրջանի հիմնարկ: Տեղեկացնում է Սպահանի հայոց թեմի ազգ. առաջնորդարանի Հանրային կապը:

Տ. Սիփան Ս. եպս. Քէչէճեանը շնորհաւորելով եւ յաջողութիւն մաղթելով հիմնարկի նորանշանակ տնօրէն Սէյէդ Ահմադ Էմամիէին՝ իր առաքելութեան կատարման մէջ, յոյս յայտնեց, որ ինչպէս նախորդ տնօրէնների, նրա պաշտօնավարման ընթացքում եւս շարունակւելու են նոյն յարաբերութիւններն ու փոխգործակցութիւնը:

Սրբազան Հայրն անդրադառնալով հայոց դպրոցների ոչ-շահադիտական կարգավիճակին եւ ուսուցիչներ վարձելու համար պահանջւող հսկայական բիւջէին, յոյս յայտնեց, որ հիմնարկը այս առումով օգտակար է հանդիսանալու Թեմական խորհրդին:

Սէյէդ Ահմադ Էմամիյէն շնորհակալութիւն յայտնելով պատւիրակութեանը՝ այցի առթիւ, վստահեցրեց, որ ինչպէս անցեալում, այսուհետ եւս շարունակւելու են գործնական լաւ յարաբերութիւններ՝ երկու կողմերի միջեւ:

 

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։