Հա

Համայնք

11/07/2022 - 12:50

Սպահանի հայոց թեմի Թեմական խորհրդի եւ «Աֆթաբ» ստեղծարար-նորարարական տան միջեւ կնքւեց փոխըմբռնման յուշագիր

Սպահանի հայոց թեմի Թեմական խորհուրդը, 2022 թւականի յուլիսի 7-ին ընդունեց «Աֆթաբ» ստեղծարար եւ նորարարական տան պատւիրակութեանը։ Թեմական խորհրդի ատենապետ Վրէժ Տէր-Մարտիրոսեանը եւ «Աֆթաբ» ստեղծարար-նորարարական տան տնօրէն Սաջադ Հայաթբախշը ստորագրեցին տնտեսական-ձեռնարկատիրական փոխըմբռնման յուշագիր, որը միտւած է համայնքիս ստեղծարար եւ նպատակասլաց երիտասարդներին կրթել եւ օժանդակել՝ գործնական ծրագրերի, տնտեսական զարգացման նպատակային եւ ձեռնարկատիրական գործունէութեան ծաւալման ոլորտներում։ 

«alikonline.ir» - Սպահանի հայոց թեմի Թեմական խորհուրդը, 2022 թւականի յուլիսի 7-ին ընդունեց «Աֆթաբ» ստեղծարար եւ նորարարական տան պատւիրակութեանը։ Թեմական խորհրդի ատենապետ Վրէժ Տէր-Մարտիրոսեանը եւ «Աֆթաբ» ստեղծարար-նորարարական տան տնօրէն Սաջադ Հայաթբախշը ստորագրեցին տնտեսական-ձեռնարկատիրական փոխըմբռնման յուշագիր, որը միտւած է համայնքիս ստեղծարար եւ նպատակասլաց երիտասարդներին կրթել եւ օժանդակել՝ գործնական ծրագրերի, տնտեսական զարգացման նպատակային եւ ձեռնարկատիրական գործունէութեան ծաւալման ոլորտներում։ Տեղեկացնում է Սպահանի հայոց թեմի ազգ. առաջնորդարանի Հանրային կապը:

Այս հանդիպմանը, որը տեղի ունեցաւ Նոր Ջուղայի Ս. Ամենափրկիչ վանքում, ներկայ էին Սպահան նահանգի ձեռարւեստի եւ աւանդական արւեստի հարցերով տեղակալի ղեկավար Նուրօլլահ Աբդօլլահին, «Աֆթաբ» ստեղծարար եւ նորարարական տան տնօրէններ՝ Սաթար Քիանփուրը, Սաջադ Հայաթբախշը եւ Ռուզբէ Փարչամին, Իրանի Իսլ. խորհրդարանում Սպահանի եւ հարաւային իրանահայութեան պատգամաւոր Ռոբերտ Բեգլարեանը, Թեմական խորհրդի ատենապետ Վրէժ Տէր-Մարտիրոսեանը եւ նոյն խորհրդի անդամներ՝ Նապիկ Մելիքեանն ու Լորիս Նաւասարդեանը, ազգային առաջնորդարանի դիւանապետ Արիս Դաւթեանն եւ յուշագրի գործադիր վարչութեան անդամները:

Նշենք, որ Թեմական խորհուրդը՝ «Աֆթաբ» ստեղծարար եւ նորարարական տան հետ արդիւնաւէտ համագործակցութիւն ունենալու նպատակով, ստեղծել է համայնքի երիտասարդներից կազմւած գործադիր խումբ, որի պարտականութիւնն է համաձայնեցւած ծրագրերի իրականացման ուղղութեամբ համագործակցել եւ կապ հաստատել նշեալ կառոյցի հետ: Գործադիր վարչութեան անդամներ են՝ Վերգինէ Միրզախանեանը, Նարբէ Ջարդն Դաւուդը, Արգին Աբնուսեանը, Արմօ Մինասեանը եւ Մհեր Դաւթեանը։

Սոյն հանդիպման տեսագրութիւնը շուտով հասանելի է դառնալու ազգային առաջնորդարանի կայքի եւ սոցցանցային այլ էջերի միջոցով։

 

 

Image Gallery

View the embedded image gallery online at:
https://alikonline.ir/news/community/isfahan/item/76683-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD#sigProId9c379a38e3

Յարակից լուրեր

  • Յանձնախմբերի գնահատանքի հանդիպումներ
    Յանձնախմբերի գնահատանքի հանդիպումներ

    Երկուշաբթի՝ 14 նոյեմբերի 2022 թւականին, Նոր Ջուղայի Ս. Աամենափրիչ վանքում տեղի ունեցաւ գնահատանքի հանդիպում՝ Թեմական խորհրդի նախաձեռնութեամբ եւ Հանրային կապի գրասենեակի ջանքերով տեղի ունեցած՝ Կրօնական փոքրամասնութիւնների երաժշտական փառատօնի կազմակերպմանը, ինչպէս նաեւ ազգ. առաջնորդարանի Հանրային կապի եւ Զբօսաշրջիկական գրասենեակների նախաձեռնութեամբ Ձեռարւեստի, զբօսաշրջութեան եւ հիւրանոցային բիզնեսի կառավարման 12-րդ մասնագիտացւած ցուցահանդէսին «Նոր Ջուղա» կրպակը ներկայացնելու գործում համագործակցութիւն ցուցաբերած Ազգային առաջնորդարանի զբօսաշրջիկական բաժինների պաշտօնէութեան եւ այլ անձնաց մասնակցութեամբ:

  • «Թաթոյեան» հիմնադրամն ու Ցեղասպանութեան կանխարգելման Լեմկին ինստիտուտը ստորագրել են յուշագիր
    «Թաթոյեան» հիմնադրամն ու Ցեղասպանութեան կանխարգելման Լեմկին ինստիտուտը ստորագրել են յուշագիր

    Իրաւունքի եւ արդարութեան կենտրոն «Թաթոյեան» հիմնադրամի տնօրէն Արման Թաթոյեանն ու Ցեղասպանութեան կանխարգելման Լեմկին ինստիտուտի համանախագահներ Վիկտորիա Մասսիմինոն եւ Էլիսա ֆոն Եոդէն-Ֆորգին կնքել են համագործակցութեան յուշագիր։

  • «Ղարագել» փողոցում գտնւող մարզադաշտի վերաբացման հանդիսութիւն
    «Ղարագել» փողոցում գտնւող մարզադաշտի վերաբացման հանդիսութիւն

    Սպահանի հայոց թեմի Թեմական խորհրդին պատկանող ֆուտբոլի դաշտը (Նոր Ջուղայի «Ղարագել» փողոց) պաշտօնական հանդիսութեամբ վերաբացւեց երեքշաբթի՝ յուլիսի 12-ի երեկոյեան։

  • Հաղորդագրութիւն
    Հաղորդագրութիւն

    Սիրելի հայորդիներ, ուրախութեամբ տեղեկացնում ենք, որ երկար տարիների իրաւական քաշքշուկներից յետոյ, այսօր՝ յունւարի 13-ին, աւարտւեց «Ղարագել» փողոցում գտնւող ազգապատկան տարածքի (ֆուտբոլի դաշտ) շուրջ դատական գործընթացը եւ արդիւնքում՝ նշւած կալւածը վերադարձւեց իր օրինական սեփականատիրոջը՝ Սպահանի հայոց թեմին:

  • Սպահանի հայոց թեմապատկան կալւածների օպտիմալացման ծրագրի շրջագծում շահագործման են յանձնւել երեք նախագծեր
    Սպահանի հայոց թեմապատկան կալւածների օպտիմալացման ծրագրի շրջագծում շահագործման են յանձնւել երեք նախագծեր

    Սպահանի հայոց թեմապատկան կալւածների օպտիմալացման ծրագրի շրջագծում շահագործման են յանձւել երեք նախագծեր՝ աշխատատեղեր ստեղծելու, միութիւնների գործունէութեանն նպաստելու եւ մշակութային ժառանգութեան ու արժէքների պահպանման նոր հաստատութիւն հիմնելու ուղղութիւններով։

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։