Հա

Համայնք

04/08/2022 - 09:20

Բարի երթի միջոցառում՝ Նոր Ջուղայի ծերանոցում

Նոր Ջուղայի Հայ Կանանց Գթութեան միութեան վարչութեան նախաձեռնութեամբ, երեքշաբթի՝ 2022 թ. յուլիսի 26-ին, համայնքի հայոց ծերանոցի յարկի տակ իրականացւեց բարի երթի միջոցառում, որտեղ ծերանոցի բնակիչներն ու աշխատակազմը, ինչպէս նաեւ ծերանոցը կառավարող Կանանց Գթութեան միութեան վարչութեան անդամները, մեծարեցին ու գնահատեցին սոյն կենտրոնի տարիների գիշերապահ աշխատող՝ Սիլվարդ Աղախանեանին, ով շուրջ 22 տարիներ բծախնդրօրէն աշխատելուց յետոյ, հանգստի է կոչւել նախորդ ամիս։

«alikonline.ir» - Նոր Ջուղայի Հայ Կանանց Գթութեան միութեան վարչութեան նախաձեռնութեամբ, երեքշաբթի՝ 2022 թ. յուլիսի 26-ին, համայնքի հայոց ծերանոցի յարկի տակ իրականացւեց բարի երթի միջոցառում, որտեղ ծերանոցի բնակիչներն ու աշխատակազմը, ինչպէս նաեւ ծերանոցը կառավարող Կանանց Գթութեան միութեան վարչութեան անդամները, մեծարեցին ու գնահատեցին սոյն կենտրոնի տարիների գիշերապահ աշխատող՝ Սիլվարդ Աղախանեանին, ով շուրջ 22 տարիներ բծախնդրօրէն աշխատելուց յետոյ, հանգստի է կոչւել նախորդ ամիս։ Տեղեկացնում է Նոր Ջուղայի մեր թղթակիցը:

«Տկն. Սիլվարդը ջանադիր կերպով հոգածութիւն է ցուցաբերել հայոց ազգ. ծերանոցի բնակիչների նկատմամբ եւ ջանք չի խնայել նրանց գիշերային ապահովութեան ու հանգստի պահպանման ուղղութեամբ, ինչի համար գնահատանքի եւ գովեստի է արժանի»,- այսպէս արտայայտւեց Ն.Ջ. Հայ Կանանց Գթութեան միութեան վարչութեան նախագահ Արմինէ Սիմոնեանը, միջոցառման սկզբում։

Այնուհետեւ շնորհակալական արտայայտութիւններ հնչեցին Սիլվարդ Աղախանեանի կողմից՝ ուղղւած միութեան տարիների վարչութիւններին, իր գործընկերներին եւ հարազատ դարձած տարեց բնակիչներին։

Ընթացքում հատւեց տորթը, պահը յաւերժացւեց լուսանկարներով, իսկ վարչութեան կողմից յուշանւէր ու ծաղկեփունջ նւիրւեց տկն. Սիլվարդին։

 

Յարակից լուրեր

  • Մեծարւեցին Նոր Ջուղայի Հայ Կանանց Գթութեան միութեան վաստակաւոր անդամուհիները
    Մեծարւեցին Նոր Ջուղայի Հայ Կանանց Գթութեան միութեան վաստակաւոր անդամուհիները

    Նոր Ջուղայի Հայ Կանանց Գթութեան միութեան վարչութիւնն իր վաստակաշատ անդամուհիներին գնահատելու եւ մեծարելու նպատակով՝ պատւոգիր շնորհեց նրանց, որոնք երկար տարիներ գործունէութիւն ծաւալելով ժամանակի վարչութիւնների կազմերում՝ եւ յանձնախմբերում ոչ միայն Ն.Ջ. Հայ Կանանց Գթութեան միութեան եւ նրան ենթակայ ծերանոցի վերելքի պատճառ են հանդիսացել, այլեւ իրենց ջանադիր աշխատանքով տիպար են դարձել կրտսեր միութենականների համար։

  • Նոր Ջուղայի եւ Շահինշահրի կարիքաւոր ընտանիքներին տրամադրւում են հիգիենիկ կապոցներ՝ կորոնավիրուսի համաճարակի դէմ պայքարի ուղղութեամբ
    Նոր Ջուղայի եւ Շահինշահրի կարիքաւոր ընտանիքներին տրամադրւում են հիգիենիկ կապոցներ՝ կորոնավիրուսի համաճարակի դէմ պայքարի ուղղութեամբ

    Կորոնավիրուսի համաճարակի տարածման դէմ պայքարի շրջագծում, Սպահանի հայոց թեմի Թեմական խորհրդի յանձնարարութեամբ եւ ֆինանսաւորմամբ, թեմի Բարեսիրական ենթամարմինը, Նոր Ջուղայի Հայ Կանանց գթութեան միութեան եւ Նոր Ջուղայի Հայուհեաց բարեգործական ընկերութեան համագործակցութեամբ պատրաստել է հիգիենիկ կապոցներ՝ Նոր Ջուղայի եւ Շահինշահրի 65 կարիքաւոր ընտանիքների միջեւ բաժանելու համար։

  • Ամանորի առթիւ միջոցառում՝ Նոր Ջուղայի հայոց ազգ. ծերնոցի յարկի տակ
    Ամանորի առթիւ միջոցառում՝ Նոր Ջուղայի հայոց ազգ. ծերնոցի յարկի տակ

    Ծերնոցը կառավարող Նոր Ջուղայի Հայ Կանանց գթութեան միութեան վարչութեան նախաձեռնութեամբ 2020 թւականի Ամանորի առթիւ յունւարի 8-ի երեկոյեան, տօնական միջոցառում տեղի ունեցաւ, մասնակցութեամբ միութեան անդամուհիների եւ ծերանոցի բնակիչների ու աշխատակազմի։ Ծրագրին ներկայ էին նաեւ Նոր Ջուղայի հայոց ազգ. մանկապարտէզի աւագ խմբկի՝ Դեղինի, սաներն ու դպրոցի պատասխանատուները, ովքեր տօնի առթիւ տեսակցութեան էին եկել այս հագստի տան բնակիչներին։

  • Ամանորին ընդառաջ տօնական միջոցառում՝ Նոր Ջուղայի հայոց ազգ. ծերանոցում
    Ամանորին ընդառաջ տօնական միջոցառում՝ Նոր Ջուղայի հայոց ազգ. ծերանոցում

    Սպահանի Սաֆաւի հիւրանոցի ճաշարանի տնօրէն Վեդի Յարութիւնեանի եւ սարկաւագներ՝ Ալբերտ Ղազարեանի ու Արմէն Բաղումեանի, ինչպէս նաեւ դպիրներ՝ Ռոմիկ Թահմազեանի եւ Սարգիս Երանի գովելի նախաձեռնութեամբ, կիրակի՝ 2019 թւականի դեկտեմբերի 22-ի երեկոյեան, Ամանորի առթիւ նախատօնական գողտրիկ միջոցառում-ընթրիք երեկոյ իրականացւեց Նոր Ջուղայի հայոց ազգ. ծերանոցի յարկի ներքոյ՝ տարեց բնակիչների եւ սոյն հանգստի տան պաշտօնեաների մասնակցութեամբ։

  • Սպահանի նահանգապետը գնահատեց Նոր Ջուղայի Հայ կանանց գթութեան միութեան կողմից իրականացւող մարդասիրական գործունէութիւնը
    Սպահանի նահանգապետը գնահատեց Նոր Ջուղայի Հայ կանանց գթութեան միութեան կողմից իրականացւող մարդասիրական գործունէութիւնը

    Սպահանի նահանգապետարանի նախաձեռնութեամբ, երեքշաբթի՝ օգոստոսի 13-ի երեկոյեան, Հասարակական կազմակերպութիւնների եւ գործընկերութիւնների օրւայ առթիւ, գիտաժողով տեղի ունեցաւ Սպահանի Բժշկական գիտութիւնների համալսարանի «Դոկտ. Շարիաթի» շէնքում։

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։