Հա

Համայնք

16/08/2022 - 12:00

Ս. Մարիամ Աստւածածնի Վերափոխման տօնը նշւեց Նոր Ջուղայի Ս. Աստւածածին եկեղեցում

Կիրակի՝ 2022 թւականի օգոստոսի 14-ին, Նոր Ջուղայի Ս. Աստւածածին եկեղեցում, նախագահութեամբ Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տէր Սիփան Ս. եպս. Քէչէճեանի, սուրբ եւ անմահ պատարագ մատուցւեց՝ Հայաստանեայց Առաքելական սուրբ եկեղեցու տաղաւար տօներից՝ Ս. Աստւածածնի Վերափոխման տօնի առիթով: Զուգահեռ նշւեց նաեւ նոյն եկեղեցու անւանակոչութեան տօնը:

Տօնի առիթով սուրբ պատարագ մատուցւեց նաեւ Շահինշահրում

 

«alikonline.ir» - Կիրակի՝ 2022 թւականի օգոստոսի 14-ին, Նոր Ջուղայի Ս. Աստւածածին եկեղեցում, նախագահութեամբ Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տէր Սիփան Ս. եպս. Քէչէճեանի, սուրբ եւ անմահ պատարագ մատուցւեց՝ Հայաստանեայց Առաքելական սուրբ եկեղեցու տաղաւար տօներից՝ Ս. Աստւածածնի Վերափոխման տօնի առիթով: Զուգահեռ նշւեց նաեւ նոյն եկեղեցու անւանակոչութեան տօնը: Տեղեկացնում է Նոր Ջուղայի մեր թղթակիցը:

Օրւայ պատարագիչն էր արժ. Տ. Վարդան քհնյ. Աղաբաբայեանը, իսկ երգեցողութեամբ հանդէս եկաւ «Շուշանիկ» հոգեւոր երգչախումբը:

Ընթացքում հոծ թւով ներկայ հաւատացեալների համար քարոզախօսութեամբ հանդէս եկաւ թեմակալ առաջնորդ Սրբազան Հայրը: Նա անդրադառնալով Ս. Աստւածածնի Վերափոխման տօնի պատմական դրւագին եւ խորհրդին՝ ասաց. «Ըստ աւանդութեան Սուրբ Կոյսը ամէն օր այցելում էր Գեթսեմանի պարտէզում Քրիստոսի գերեզման, որտեղ խաչելութիւնից յետոյ թաղւել եւ յարութիւն էր առել Տէրը. Տիրամայրը ծնկաչոք աղօթում էր այնտեղ՝ մխիթարւելու եւ երկինք համբարձւած իր որդու կարօտն առնելու համար»:

Գերշ. Տէր Սիփան Ս. եպս. Քէչէճեանը նշելով նաեւ, որ ամէն անհատ իր ցաւն ու վիշտն ունի, յոյս յայտնեց, թէ բոլորի աղօթքներով եւ յատկապէս պատարագի ու Սուրբ Կոյս Մարիամի բարեխօսութեան միջոցով, իւրաքանչիւր անձ կը կարողանայ կապւել Աստծուն ու Աստւածորդուն եւ Սուրբ Հոգու ներգործութեամբ մխիթարութիւն է ստանալու ու ամրապնդելու է իր հաւատը:

Յաւարտ Սուրբ Պատարագի տեղի ունեցաւ խաղողօրհնէքի կարգը, որից յետոյ օրհնւած խաղողի ողկոյզները բաժանւեցին ներկաների միջեւ:

Յատկանշական է, որ այս արարողութեամբ Ս. Աստւածածին եկեղեցու դռները հաւատացեալների առջեւ վերաբացւեցին՝ շուրջ մէկ տարի վերանորոգման ու բարեզարդման պատճառով դադարից յետոյ:

Տօնի առիթով ւուրբ եւ անմահ պատարագ է մատուցւել նաեւ Շահինշահրի Սրբոց Վարդանանց եկեղեցում, ձեռամբ արժ. Տ. Սահակ քհնյ. Մինասեանի եւ երգեցողութեամբ «Նարեկ» երգչախմբի: Այստեղ նոյնպէս յաւարտ ս. պատարագի կատարւել է խաղողօրհնէքի կարգը: 

 

Յարակից լուրեր

  • «Հայկական նախագիծ» կազմակերպութիւնը Ս. Ամենափրկիչ վանքում
    «Հայկական նախագիծ» կազմակերպութիւնը Ս. Ամենափրկիչ վանքում

    Սպահանի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Սիփան Ս. եպս. Քէչէճեանը եւ թեմի ազգային մարմինները, կիրակի՝ 21 օգոստոսի 2022 թւականի երեկոյեան, Նոր Ջուղայի Ս. Ամենափրկիչ վանքի «Ծաղկեայ» դահլիճում ընդունեցին Հայաստանից ժամանած «Հայկական նախագիծ» գիտա-կրթական հասարակական կազմակերպութեան հիմնադիր խմբի ներկայացուցիչներ՝ քաղաքագէտ՝ Էդգար Էլբակեանին, տարածաշրջանային հարցերով փորձագէտ՝ Կարէն Իգիթեանին եւ արեւելագէտներ՝ Սերգէյ Մելքոնեանին ու Վարուժան Գեղամեանին։ Հիւրերին ուղեկցում էր ազգային-հասարակական գործիչ՝ Արթուր Յովսէփեանը։

  • Սուրբ Աստւածածնի Վերափոխման տօնը նշւեց Խոյգանի համանուն եկեղեցում
    Սուրբ Աստւածածնի Վերափոխման տօնը նշւեց Խոյգանի համանուն եկեղեցում

    Ուրբաթ՝ օգոստոսի 19-ի առաւօտեան, Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սիփան Ս. եպս. Քէչէճեանի նախագահութեամբ, Սուրբ Աստւածածնի Վերափոխման տօնը նշւեց Փերիոյ գաւառի Խոյգան գիւղի Ս. Աստւածածին եկեղեցում, ուր նշւեց նաեւ նոյն եկեղեցու անւանակոչութեան տօնը։ 

  • Ս. Աստւածածնայ Վերափոխման տօնն ու Խաղողօրհնէքը Արաքի Ս. Մեսրոպ Մաշտոց եկեղեցում
    Ս. Աստւածածնայ Վերափոխման տօնն ու Խաղողօրհնէքը Արաքի Ս. Մեսրոպ Մաշտոց եկեղեցում

    Այս տարի Հայոց Առաքելական Սուրբ Եկեղեցին Սուրբ Կոյս Մարիամ Աստւածածնի Վերափոխման եւ խաղողօրհնէքի տօնը ոգեկոչեց օգոստոսի 14-ին: Այս առիթով, Թեհրանի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանի կարգադրութեամբ Արաքի Ս. Մեսրոպ Մաշտոց եկեղեցում մատուցւեց սուրբ եւ անմահ պատարագ ձեռամբ այցելու հոգեւոր հովիւ՝ արժ. Տ. Գրիգորիս քհնյ. Ներսիսեանի:

  • Ս. Աստւածածնայ Վերափոխման տօնն ու Խաղողօրհնէքը Թեհրանի բոլոր եկեղեցիներում
    Ս. Աստւածածնայ Վերափոխման տօնն ու Խաղողօրհնէքը Թեհրանի բոլոր եկեղեցիներում

    Կիրակի, 14 օգոստոսի 2022 թ.-ին, Թեհրանի թեմի բոլոր եկեղեցիներում տեղի ունեցաւ սուրբ եւ անմահ պատարագ Սուրբ Կոյս Մարիամ Աստւածածնի վերափոխման եւ Խաղողօրհնէքի տօնի առիթով:

  • Ս. Աստւածածնի Վերափոխման տօնը նշւեց Ատրպատականի հայոց թեմում
    Ս. Աստւածածնի Վերափոխման տօնը նշւեց Ատրպատականի հայոց թեմում

    Ս. Աստւածածնայ Վերափոխման տօնը, որը մեր եկեղեցու հինգ տաղաւար տօներից չորրորդն է, Ատրպատականի հայոց թեմի հայաշատ զոյգ քաղաքներում՝ Թաւրիզում եւ Ուրմիայում, ինչպէս նաեւ Գեարդաբադ գիւղում նշւեց պատշաճ հանդիսաւորութեամբ եւ խաղողօրհնէքի ազգային-կրօնական աւանդութեամբ:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։