Հա

Համայնք

28/09/2022 - 10:50

Ս. Գէորգ Զօրավարի տօնը նշւեց Նոր Ջուղայի համանուն եկեղեցում

Կիրակի՝ սեպտեմբերի 25-ի առաւօտեան, Նոր Ջուղայի Ս. Գէորգ եկեղեցում, նախագահութեամբ Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սիփան Ս. եպս. Քէչէճեանի եւ մասնակցութեամբ եկեղեցական դասի, սուրբ եւ անմահ պատարագի մատուցմամբ նշւեց Ս. Գէորգ Զօրավարի տօնը. զուգահեռ նշւեց նաեւ եկեղեցու անւանակոչութեան տօնը: 

«alikonline.ir» - Կիրակի՝ սեպտեմբերի 25-ի առաւօտեան, Նոր Ջուղայի Ս. Գէորգ եկեղեցում, նախագահութեամբ Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սիփան Ս. եպս. Քէչէճեանի եւ մասնակցութեամբ եկեղեցական դասի, սուրբ եւ անմահ պատարագի մատուցմամբ նշւեց Ս. Գէորգ Զօրավարի տօնը. զուգահեռ նշւեց նաեւ եկեղեցու անւանակոչութեան տօնը: Տեղեկացնում է Նոր Ջուղայի մեր թղթակիցը:

Պատարագը մատուցեց եւ օրւայ առթիւ քարոզեց արժ. Տ. Մեսրոպ աւ. քհնյ. Գալստանեանը, իսկ երգեցողութեամբ հանդէս եկաւ Ս. Ամենափրկիչ վանքի «Կոմիտաս» երգչախումը: Քահանայ հայրն իր քարոզում աղօթեց առ Բարձրեալն Աստւած, որ խաղաղութիւն բերի աշխարհին՝ ի մասնաւորի Հայաստանին ու Արցախին եւ պահի ու պահպանի հայ ժողովրդի հայրենիքը:

Պատարագի աւարտին Սրբազան Հայրը երգեցիկ խմբի եւ եկեղեցական դասի կազմած թափօրի ուղեկցութեամբ առաջնորդւեց դէպի եկեղեցու բակ եւ մատաղօրհնէքի արարողութեամբ օրհնեց պատրաստւած հարիսան, որը բաժանւեց ժողովրդին:

Վերջում գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանը շնորհաւորելով Ս. Գէորգ Զօրավարի եւ եկեղեցու անւանակոչութեան տօների կապակցութեամբ՝ իր շնորհակալական խօսքն ուղղեց արարողութիւնների կազմակերպման գործում բոլոր դերակատարներին՝ եկեղեցական դասին, Սպահանի հայոց թեմի Կրօնական խորհրդին, Նոր Ջուղայի Հայոց Առաքելական Եկեղեցեաց վարչութեանը, երգեցիկ խմբին, Կանանց եւ Հարիսայի պատրաստման յանձնախմբերին, ինչպէս նաեւ տօնի առթիւ նւիրատուներին:

Հարկ է նշել, որ այս առիթով շաբաթ՝ սեպտեմբերի 24-ի առաւօտեան, նոյն եկեղեցում կատարւեց աղօրհնէքի, իսկ երեկոյեան՝ հսկման արարողութիւնները:

 

Յարակից լուրեր

  • Ս. Գէորգ Զօրավարի տօնի առիթով հանդիսաւոր սուրբ եւ անմահ պատարագ՝ Թեհրանի Ս. Գէորգ եկեղեցում
    Ս. Գէորգ Զօրավարի տօնի առիթով հանդիսաւոր սուրբ եւ անմահ պատարագ՝ Թեհրանի Ս. Գէորգ եկեղեցում

    Շաբաթ, 24 սեպտեմբերի 2022 թ.-ին, Թեհրանի Սուրբ Գէորգ եկեղեցում տօնակատարւեց Ս. Գէորգ Զօրավարի տօնը եւ տեղի ունեցաւ սուրբ եւ անմահ պատարագ։ Պատարագիչն էր Թեհրանի հայոց թեմի բարեխնամ առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը։ Պատարագի ընթացքում Սրբազան Հօրն սպասարկում էին արժ. Տ. Սահակ քհնյ. Խոսրովեանը եւ արժ. Տ. Վրթանէս քհնյ. Բաբախանեանը։

  • Հանդիսաւոր սուրբ պատարագ մատուցւեց Գեարդաբադի Ս. Գէորգ եկեղեցու ուխտի օրւայ առիթով
    Հանդիսաւոր սուրբ պատարագ մատուցւեց Գեարդաբադի Ս. Գէորգ եկեղեցու ուխտի օրւայ առիթով

    Հինգշաբթի, 22 սեպտեմբերի 2022 թ.-ին Սրբոյն Գէորգայ Զօրավարի տօնի եւ Գեարդաբադ գիւղի հնադարեայ եկեղեցու անւանակոչութեան առիթով, սոյն եկեղեցում սուրբ պատարագը մատուցւեց ձեռամբ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր արք. Չիֆթճեանի: 

  • Վերջին յարձակումների հետեւանքով Հայաստանում զոհւած հայորդիների յիշատակին հոգեհանգստեան կարգ՝ Նոր Ջուղայում
    Վերջին յարձակումների հետեւանքով Հայաստանում զոհւած հայորդիների յիշատակին հոգեհանգստեան կարգ՝ Նոր Ջուղայում

    Անսալով Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոս՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետի յանձնարարութեանը՝ կիրակի՝ սեպտեմբերի 18-ի առաւօտեան, Նոր Ջուղայի Ս. Մինաս եկեղեցում մատուցւած կիրակնօրեայ սուրբ եւ անմահ պատարագի աւարտին, նախագահութեամբ Սպահանի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Սիփան Ս. եպս. Քէչէճեանի եւ մասնակցութեամբ թեմի եկեղեցականաց դասի, հոգեհանգստեան կարգ տեղի ունեցաւ՝ Հայաստանի դէմ Ադրբեջանի վերջին նախայարձակումների հետեւանքով նահատակւած մեր բանակի արի զինւորների եւ զոհւած հայորդիների հոգիների խաղաղութեան համար։ 

  • «Հայկական նախագիծ» կազմակերպութիւնը Ս. Ամենափրկիչ վանքում
    «Հայկական նախագիծ» կազմակերպութիւնը Ս. Ամենափրկիչ վանքում

    Սպահանի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Սիփան Ս. եպս. Քէչէճեանը եւ թեմի ազգային մարմինները, կիրակի՝ 21 օգոստոսի 2022 թւականի երեկոյեան, Նոր Ջուղայի Ս. Ամենափրկիչ վանքի «Ծաղկեայ» դահլիճում ընդունեցին Հայաստանից ժամանած «Հայկական նախագիծ» գիտա-կրթական հասարակական կազմակերպութեան հիմնադիր խմբի ներկայացուցիչներ՝ քաղաքագէտ՝ Էդգար Էլբակեանին, տարածաշրջանային հարցերով փորձագէտ՝ Կարէն Իգիթեանին եւ արեւելագէտներ՝ Սերգէյ Մելքոնեանին ու Վարուժան Գեղամեանին։ Հիւրերին ուղեկցում էր ազգային-հասարակական գործիչ՝ Արթուր Յովսէփեանը։

  • Սուրբ Աստւածածնի Վերափոխման տօնը նշւեց Խոյգանի համանուն եկեղեցում
    Սուրբ Աստւածածնի Վերափոխման տօնը նշւեց Խոյգանի համանուն եկեղեցում

    Ուրբաթ՝ օգոստոսի 19-ի առաւօտեան, Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սիփան Ս. եպս. Քէչէճեանի նախագահութեամբ, Սուրբ Աստւածածնի Վերափոխման տօնը նշւեց Փերիոյ գաւառի Խոյգան գիւղի Ս. Աստւածածին եկեղեցում, ուր նշւեց նաեւ նոյն եկեղեցու անւանակոչութեան տօնը։ 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։