Հա

Համայնք

08/11/2022 - 13:05

Սրբոց Թարգմանչաց տօնին նւիրւած «Մենք յաւերժ ենք՝ մեր լեռների պէս» խորագրով մշակութային աշակերտական փառատօնը՝ Նոր Ջուղայի հայոց ազգային կրթահամալիրում

Ուրբաթ՝ նոյեմբերի 4-ի առաւօտեան, Նոր Ջուղայի հայոց ազգային կրթահամալիրի «Ալենուշ Տէրեան» սրահում տեղի ունեցաւ Սրբոց Թարգմանչաց տօնին նւիրւած՝ մշակութային 2-րդ աշակերտական փառատօնը, մասնակցութեամբ Ն. Ջ. հայոց ազգ. «Քանանեան-Կատարինեան» միջնակարգ դպրոցի աշակերտ-ուհիների։ 

«alikonline.ir» - Ուրբաթ՝ նոյեմբերի 4-ի առաւօտեան, Նոր Ջուղայի հայոց ազգային կրթահամալիրի «Ալենուշ Տէրեան» սրահում տեղի ունեցաւ Սրբոց Թարգմանչաց տօնին նւիրւած՝ մշակութային 2-րդ աշակերտական փառատօնը, մասնակցութեամբ Ն. Ջ. հայոց ազգ. «Քանանեան-Կատարինեան» միջնակարգ դպրոցի աշակերտ-ուհիների։ Որպէս հանդիսատես սրահում ներկայ էին՝ Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սիփան Ս. եպս. Քէչէճեանը, Պատգամաւորական ժողովի դիւանի, Թեմական, Կրօնական եւ Կրթական խորհուրդների եւ շրջանի Հայ Դատի յանձնախմբի ներկայացուցիչները, ինչպէս նաեւ կազմակերպիչ դպրոցի անձնակազմը, ծնողական խորհրդի անդամներն ու ծնողները։ Տեղեկացնում է Նոր Ջուղայի մեր թղթակիցը:

Դպրոցի տնօրէնութեան եւ անձնակազմի համատեղ նախաձեռնութեամբ իրականացւած այս միջոցառման բացումը կատարւեց Արամ Խաչատրեանի «Սուսերապար» երաժշտութեանը զուգակցւած դպրոցական դրւագների հետաքրքիր տեսանիւթով, որի հեղինակն էր աշակերտ Արամէ Ալեքսանդրեանը։

Այնուհետեւ ողջոյնի խօսքով հանդէս եկաւ հաղորդավար Արթուր Քամարզարեանը, ով նման բովանդակութեամբ փառատօները որակեց՝ ոչ միայն տաղանդների եւ ընդունակութիւնների բացայայտման, այլ նաեւ հայրենասիրական ոգու դրսեւորման միջոց:

Փառատօնի ընթացքում մասնակից աշակերտութիւնը, ովքեր կրում էին յաւերժութեան խորհրդանշով եւ «Մենք յաւերժ ենք մեր լեռների պէս» խորագրով դաճւած հագուստներ, հանդէս եկան ասմունքի, երգ-երաժշտութեան եւ պարի անհատական ու խմբական սքանչելի կատարումներով։ Հարկ է նշել, որ աշակերտները փառատօնին մասնակցութիւն էին բերել նաեւ գեղանկարչութեան ցուցահանդէսով:

Ուշագրաւ էր մասնակիցների կողմից դրսեւորւած բազմակողմանի տաղանդն ու արւեստի տարբեր ճիւղերի համատեղ իմացութիւնը, ինչը վկայում էր դպրոցների պատասխանատուների, ծնողների եւ յատկապէս մասնակիցների կատարած հետեւողական մեծ աշխատանքի մասին:

Ելոյթների աւարտին մասնակիցների անունից՝ որպէս շնորհակալութեան, գնահատանքի եւ երախտիքի արտայայտութիւն, ծաղկեփունջ նւիրւեց փառատօնի գլխաւոր հեղինակ եւ գեղարւեստական ղեկավար, փոխ-տեսուչ Ռիմա Սիմոնեանին: Ծաղկեփնջով գնահատւեցին նաեւ դպրոցի երգչախմբի ղեկավար Նայիրա Ալեքսանեանը եւ պարուսոյց Քաթրին Մարկոսեանը։

Փառատօնի աւարտին եզրափակիչ խօսքով հանդէս եկաւ թեմակալ Առաջնորդ Սրբազան Հայրը, ով բարձր գնահատելով իրականացւած ձեռնարկը եւ գովեստի խօսք ուղղելով փառատօնի կազմակերպիչներին՝ ի մսանաւորի փոխ-տեսուչ Ռիմա Սիմոնեանին, ապա անդրադառնալով շուրջ երեք տարիների ընթացքում ընտանիքների եւ յատկապէս դպրոցականների վրայ թողած համաճարակի հետեւանքներին, ասաց. «Աստւածային միջամտութեամբ ունեցանք օրհնաբեր այս առիթը, որտեղ կարծես արեւելեան քամին իր յուսաբեր լուսաշողերով շաղախւած, մեր երկնակամարի վերեւը բերեց հայ մշակոյթի տօնի ամպերը, նրանք անձրեւեցին եւ անձրեւի կաթիլները վերակենդանացրեցին մեր հայ աշակերտ-ուհիների ներաշխարհը. նրանք ծաղկեցին եւ բերք տւեցին։ Այս միջոցառումն առատացրեց մեր պապակած սրտերն ու հոգիները»:

Կրթահամալիրի 2-րդ մշակութային փառատօնին մասնակցութիւն էր բերել հետեւեալ կազմը՝

Էմիլի Նաւասարդեան՝ ներկայացնելով պարի, ասմունքի եւ դաշնամուրի կատարում եւ գեղանկարչութիւն.

Արամէ Յովսէփեան՝ երգեհոնի կատարում.

Վանէ Խաչիկեան՝ ասմունք.

Արամէ Ասատրեան՝ դաշնամուր.

Սերինէ Յակոբեան՝ ասմունք.

Նազելի Փանոսեան՝ մեներգ.

Սէրլի Շահմիրզայեան՝ գիմնաստիկայի շարժումներ, Էմիլի Նաւասարդեանի՝ դաշնամուրի նւագակցութեամբ եւ գեղանկարչութիւն.

Սէրլի Սարեան՝ ասմունք.

Բիւրեղ Տէր-Յովհաննիսեան՝ ասմունք եւ գեղանկարչութիւն.

Էմիլի Պօղոսեան՝ երգի եւ դաշնամուրի նւագակցութեամբ զուգակցւած կատարում եւ ասմունք.

Ստեփանիա Յակոբեան՝ ասմունք.

Սիսիանա Յակոբեան՝ ասմունք եւ գեղանկարչութիւն.

Վանէ Յովսէփեան՝ ասմունք, Նարեկ Ղարիբեանի՝ դաշնամուրի ընկերակցութեամբ.

Լիլիթ Մարկոսեան՝ գեղանկարչութիւն.

Թանիա Յովսէփեան՝ գեղանկարչութիւն.

Քաթրին Ակոն՝ գեղանկարչութիւն.

Մենուա Մարկոսեան՝ ասմունք.

Խմբական բաժնում հանդէս եկաւ դպրոցի «Միհր» նւագախումբը՝ մասնակցութեամբ՝ Մելւին Թորոսեանի (գիթառ), Լեմուէլ Թահմազեանի (գիթառ) եւ Էրւին Յովսէփեանի (հարւածային գործիք։

Դպրոցի երգչախումբը ընկերակցութեամբ «Միհր» նւագախմբի կատարեց «Հայաստան իմ չքնաղ» եւ «Ազգ փառապանծ» հայրենասիրական երգերը, իսկ պարախումբը հանդէս եկաւ «Քոչարի» եւ «Եարխուշտա» պարերով:

 

Լուսանկարիչ՝ Շանթ Մելքենեան

 

Image Gallery

View the embedded image gallery online at:
https://alikonline.ir/news/community/isfahan/item/79129-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD#sigProIddc67867ac5

Յարակից լուրեր

  • Երաժշտական գործիքների փառատօն Մշակութային ֆեստիւալի շրջանակներում
    Երաժշտական գործիքների փառատօն Մշակութային ֆեստիւալի շրջանակներում

    Թ.Հ.Թ. Կրթական խորհրդի նախաձեռնութեամբ՝ եւ Մշակութային յանձնախմբի կազմակերպութեամբ՝ երէկ՝ փետրւարի 24-ի առաւօտեան ժամը 10:30-ից մինչեւ ուշ երեկոյ ժամը 21:00-ը կայացաւ աշակերտական Մշակութային փառատօնի երկրորդ բաժինը՝ երաժշտական գործիքների փառատօնը:

  • Եռամեայ դադարից յետոյ կազմակերպւեց աշակերտական Մշակութային փառատօնը
    Եռամեայ դադարից յետոյ կազմակերպւեց աշակերտական Մշակութային փառատօնը

    Թ.Հ.Թ. Կրթական խորհրդի նախաձեռնութեամբ եւ Մշակութային յանձնախմբի կազմակերպութեամբ Թեհրանի հայկական համայնքում եռամեայ դադարից յետոյ իրականացաւ աշակերտական Մշակութային փառատօնը՝ «Արարատ» մարզաւանի «Վաչիկ Ղարաբէգեան» սրահում:

  • «Հայերէն տառագրութիւն» խորագրով ցուցահանդէս՝ Նոր Ջուղայում
    «Հայերէն տառագրութիւն» խորագրով ցուցահանդէս՝ Նոր Ջուղայում

    Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան Մշակութային միաւորի վարչութեան նախաձեռնութեամբ, նոյն միութեան յարկի տակ, կազմակերպւել է Հայերէն տառագրութեան ցուցահանդէս՝ Սրբոց Թարգմանչաց տօնին նւիրւած:

  • Թեհրանի հայոց թեմը մեծ շուքով ոգեկոչեց յիշատակն իր Թարգմանիչ հայրերի
    Թեհրանի հայոց թեմը մեծ շուքով ոգեկոչեց յիշատակն իր Թարգմանիչ հայրերի

    Շաբաթ, 8 հոկտեմբերի 2022 թ.-ին, Հայոց Առաքելական Սուրբ Եկեղեցին տօնեց Սրբ. Թարգմանչաց տօնը։ Այդ առիթով, Թեհրանի Սրբոց Թարգմանչաց եկեղեցում մատուցւեց սուրբ եւ անմահ պատարագ ձեռամբ՝ թեմիս առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանի։

  • Թարգմանչաց տօնը նշւեց Նոր Ջուղայում եւ Շահինշահրում
    Թարգմանչաց տօնը նշւեց Նոր Ջուղայում եւ Շահինշահրում

    Սրբոց Թարգմանչաց տօնի առիթով շաբաթ՝ հոկտեմբերի 8-ի առաւօտեան, Նոր Ջուղայի Ս. Յովհաննու Կարապետ եկեղեցում, նախագահութեամբ Սպահանի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Սիփան Ս. եպս. Քէչէճեանի եւ մասնակցութեամբ հոգեւորական դասի, մատուցւեց սուրբ եւ անմահ պատարագ: Հոգեպարար արարողութեանը ներկայ էին ազգային մարմինների ներկայացուցիչները, ժողովուրդ եւ հայոց ազգ. «Քանանեան-Կատարինեան» միջնակարգ դպրոցի անձնակազմն ու աշակերտութիւնը: 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։