Հա

Համայնք

05/01/2023 - 12:20

Ամանորի առիթով յարգանքի տուրք մատուցւեց Իրան-Իրաք պարտադրեալ պատերազմի նահատակների յիշատակին՝ Նոր Ջուղայի գերեզմանատնում

Չորեքշաբթի՝ յունւարի 4-ի առաւօտեան, Ամանորի առիթով, նախաձեռնութեամբ Իսլամական մշակոյթի եւ առաջնորդութեան Սպահանի գերատեսչութեան, Նոր Ջուղայի հայոց ազգ. գերեզմանատնում՝ Իրան-Իրաք պարտադրեալ պատերազմի հայ նահատակների յիշատակին կանգնեցւած յուշաքարի մօտ համախմբւեցին միաստւածութեան կրօնների ներկայացուցիչները, ովքեր իրենց յարգանքի տուրքը մատուցեցին նոյն գերեզմանատանը հանգիստ առած հայ նահատակների յիշատակին։ 

«alikonline.ir» - Չորեքշաբթի՝ յունւարի 4-ի առաւօտեան, Ամանորի առիթով, նախաձեռնութեամբ Իսլամական մշակոյթի եւ առաջնորդութեան Սպահանի գերատեսչութեան, Նոր Ջուղայի հայոց ազգ. գերեզմանատնում՝ Իրան-Իրաք պարտադրեալ պատերազմի հայ նահատակների յիշատակին կանգնեցւած յուշաքարի մօտ համախմբւեցին միաստւածութեան կրօնների ներկայացուցիչները, ովքեր իրենց յարգանքի տուրքը մատուցեցին նոյն գերեզմանատանը հանգիստ առած հայ նահատակների յիշատակին։ Տեղեկացնում է Նոր Ջուղայի մեր թղթակիցը:

Ընթացքում արտայայտւեց Սպահանի զրադաշտների մոգպետ Բեհզադ Նիքդինը, ով շնորհաւորանքի խօսք ասելով Ամանորի առթիւ, միաստւածութեան կրօնների ներկայացուցիչների համախմբումը, Իրանում կրօնների միասնականութեան եւ համերաշխութեան արդիւնք համարեց եւ կարեւորեց այն հանգամանքը, որ նահատակներն իրենց թանկագին կեանքը զոհաբերել են՝ յանուն այսօրւայ ապահովութեան եւ խաղաղութեան։ Արտայայտւեց նաեւ Սպահանի եւ հարաւային իրանահայութեան նահատակների եւ անձնուրացների հարցերով հիմնարկի հետ կապ Զարեհ Ղարախանեանը, որը բացատրութեամբ հանդէս եկաւ նշւած գերեզմանատնում հանգիստ առած հայ նահատկների եւ նրանց յիշատակին կանգնեցւած յուշաքարի կապակցութեամբ։

Ելոյթներից յետոյ հնչեց «Տէրունական աղօթք»-ը եւ ծաղիկներ զետեղւեցին եւ խունկ ծխւեց իւրաքանչիւր նահատակի յուշաքարի առջեւ։

Արարողութեանը ներկայ էին նաեւ՝ Սպահանի Ուրբաթօրեայ աղօթապետի, Իսլամական մշակոյթի եւ առաջնորդութեան Սպահանի գերատեսչութեան, Նահանգի նահատակների եւ սրբազան պաշտպանութեան արժէքների պահպանման ու տարածման հիմնարկի, ինչպէս նաեւ Սպահանի հայոց թեմի Պատգամաւորական ժողովի դիւանի, Թեմական եւ Կրօնական խորհուրդների, քահանայից դասի ներկայացուցիչներն ու հայ նահատակների հարազատները։

 

 

Image Gallery

View the embedded image gallery online at:
https://alikonline.ir/news/community/isfahan/item/80445-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD#sigProId43d8863fd1

Յարակից լուրեր

  • Յարգանքի տուրք Ստեփանակերտի քաղաքային յուշահամալիրում
    Յարգանքի տուրք Ստեփանակերտի քաղաքային յուշահամալիրում

    Արցախահայութեան ազգային-ազատագրական պայքարի՝ ղարաբաղեան շարժման 35-րդ տարեդարձի տօնակատարութեան կազմակերպման եւ համակարգման պետական  յանձնաժողովի նախագահ, Ազգային ժողովի նախագահ Ա. Թովմասեանը յարգանքի տուրք է մատուցել Արցախեան ազգային-ազատագրական շարժման ընթացքում իրենց կեանքը զոհած հայորդիների յիշատակին:

  • Իրանի Իսլամական յեղափոխութեան 44-րդ տարեդարձի առթիւ Նոր Ջուղայի հայոց ազգային գերեզմանատանը տեղի ունեցաւ հոգեհանգստեան արարողութիւն
    Իրանի Իսլամական յեղափոխութեան 44-րդ տարեդարձի առթիւ Նոր Ջուղայի հայոց ազգային գերեզմանատանը տեղի ունեցաւ հոգեհանգստեան արարողութիւն

    Իրանի Իսլամական յեղափոխութեան յաղթանակի 44-րդ տարեդարձի առթիւ, հինգշաբթի՝ փետրւարի 9-ի առաւօտեան, Նոր Ջուղայի հայոց ազգային գերեզմանատնում՝ Իրան-Իրաք պարտադրեալ պատերազմի հայ նահատակների յիշատակին կանգնեցւած յուշաքարի մօտ, նախագահութեամբ Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանի եւ մասնակցութեամբ եկեղեցական դասի ու Ս. Ամենափրկիչ վանքի «Կոմիտաս» երգչախմբի, հոգեհանգստեան արարողութիւն տեղի ունեցաւ նահատակ հայ զինւորների հոգիների խաղաղութեան համար: 

  • Թեհրանի 6-րդ շրջանի քաղաքապետի այցն ազգային առաջնորդարան
    Թեհրանի 6-րդ շրջանի քաղաքապետի այցն ազգային առաջնորդարան

    Ամանորի եւ Ս. Ծննդեան տօների առիթով երեքշաբթի, 3 յունւարի 2023թ.-ին, Թեհրանի 6-րդ շրջանի քաղաքապետ ճրտ. Ռեզա Մոհամմադին եւ իրեն ընկերակցող պատւիրակութիւնը այցելեցին Թեհրանի ազգ. առաջնորդարան եւ հանդիպում ունեցան Թեհրնաի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանի հետ։

  • Ատրպատականի պետական ներկայացուցիչների այցելութիւնը հայ նահատակների ընտանիքներին
    Ատրպատականի պետական ներկայացուցիչների այցելութիւնը հայ նահատակների ընտանիքներին

    Կիրակի, 8 յունւարի 2023թ.-ի երեկոյեան, Արեւելեան Ատրպատական նահանգի պետական ներկայացուցիչներ՝ Քաղաքային խորհրդի նախագահը, Թաւրիզի քաղաքապետը, Աշուրայի Պահակազօրի բարձրաստիճան զինւորական պատասխանատուն իրենց ընկերակիցներով, այցելութիւն տւեցինք Թաւրիզում բնակւող Համբարձումեանների բնակարանը, Նոր տարւայ առիթով յիշելու հայ նահատակ Հրաչ Համբարձումեանին:

  • Պետական հիւրերը՝ Սրբոց Վարդանանց եկեղեցում
    Պետական հիւրերը՝ Սրբոց Վարդանանց եկեղեցում

    Երկրում առաջին անգամը լինելով՝ Բեհեշթ անւամբ իւրայատուկ միջոցառում էր կազմակերպւել Սրբոց Վարդանանց եկեղեցու դահլիճում՝ նախաձեռնութեամբ Թեհրանի քաղաքապետարանի, համագործակցութեամբ՝ Հանր. նախագահի գրասենեակի, նահանգապետարանի եւ համադրութեամբ ազգային իշխանութեան:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։