Հա

Համայնք

16/01/2023 - 10:00

«Ամանորի հեքիաթ» մանկական ներկայացումը՝ «Ս. Ներսէս Շնորհալի» գրադարանում

Նոր Ջուղայի Ս. Ամենափրկիչ վանքի «Ս. Ներսէս Շնորհալի» գրադարանի նախաձեռնութեամբ, 2023 թւականի յունւարի 2-ին եւ 11-ին, գրադարանում տեղի ունեցաւ «Ամանորի հեքիաթ» մանկական  ներկայացումը, որը դիտելու էին եկել 4-ից 10 տարեկան 60 փոքրիկներ:

«alikonline.ir» - Նոր Ջուղայի Ս. Ամենափրկիչ վանքի «Ս. Ներսէս Շնորհալի» գրադարանի նախաձեռնութեամբ, 2023 թւականի յունւարի 2-ին եւ 11-ին, գրադարանում տեղի ունեցաւ «Ամանորի հեքիաթ» մանկական  ներկայացումը, որը դիտելու էին եկել 4-ից 10 տարեկան 60 փոքրիկներ: Տեղեկացնում է Սպահանի հայոց թեմի ազգ. առաջնորդարանի Հանրային կապը:

Փոքրիկներին հիւր էին եկել Նարեկն ու Նարէն, Գայլուկը, Ձմեռ պապին ու Ձիւնանուշը եւ Ձնեմարդը, որոնք երեխաներին պատգամեցին՝ լինել բարի, լաւ սովորել եւ լսել ծնողների խրատները։ Այնուհետեւ բոլորը միասնաբար երգեցին «Զանգակները», որի հնչիւնների ներքոյ Ձմեռ պապին ու Ձիւնանուշը փոքրիկներին յանձնեցին նւէր-մրգեր:

Զւարճալի եւ տօնական օրն աւարտւեց երեխաների ինքնաբուխ մեներգներով ու ասմունքներով։

Ներկայացման բեմադրիչներն էին Ռիմա Սիմոնեանն ու Կարին Տէր-Մարտիրոսեանը, իսկ հերոսներին մարմնաւորեցին՝ Նորա Նաւասարդեանը, Այլին Քեշիշեանը, Լիանա Ղազարեանը եւ Արթուր Քամարզարեանը:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։