Հա

Համայնք

24/01/2023 - 12:30

Սպահանի պետական կառոյցների` քաղաքացիներին ծառայութիւն մատուցող համակարգի ներկայացուցիչների հանդիպումը հայ համայնքի անդամների հետ

Ամանորի եւ Ս. Ծննդեան տօների առիթով, ինչպէս նաեւ քրիստոնեայ հայ համայնքին մեծարելու նպատակով, առաջին անգամը լինելով, Սպահանի նահանգապետարանի նախաձեռնութեամբ կազմակերպւել էր Սպահանի պետական կառոյցների` քաղաքացիներին ծառայութիւն մատուցող համակարգի ներկայացուցիչների հանդիպումը հայ համայնքի անդամների հետ։

«alikonline.ir» - Ամանորի եւ Ս. Ծննդեան տօների առիթով, ինչպէս նաեւ քրիստոնեայ հայ համայնքին մեծարելու նպատակով, առաջին անգամը լինելով, Սպահանի նահանգապետարանի նախաձեռնութեամբ կազմակերպւել էր Սպահանի պետական կառոյցների` քաղաքացիներին ծառայութիւն մատուցող համակարգի ներկայացուցիչների հանդիպումը հայ համայնքի անդամների հետ։ Տեղեկացնում է Սպահանի հայոց թեմի Թեմական խորհուրդը:

Երկժամեայ այս ժողովրդական հանդիպումն իրականացւեց կիրակի՝ յունւարի 22-ին, կէսօրից յետոյ ժամը 2:00-ին, Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան սրահում:

Այս շրջագծում հնարաւորութիւն էր ընձեռնւել համայնքի անդամներին՝ վարչական, շինարարական, քաղաքային ծառայութեան եւ այլ ոլորտներում իրենց յուզող հարցերը, առաջարկները եւ դիտարկումներն ուղղել այդ բնագաւառին առնչւող պատասխանատու անհատներին:

Դէմ առ դէմ իրականացւած այս հանդիպմանը ներկայ էին՝ նահանգապետի Քաղաքացիական հարցերի համակարգման տեղակալը, Սպահանի գաւառապետը, Քաղաքին վերաբերող եւ Քաղաքային խորհրդի գործերին վերահսկող գրասենեակի գլխաւոր տնօրէնը, նահանգի Սպորտի եւ երիտասարդութեան գլխաւոր տնօրէնը, նահանգի Իսլամական մշակոյթի եւ առաջնորդութեան գլխաւոր տնօրէնը, Մշակութային ժառանգութեան Սպահան քաղաքի տնօրէնը, նահանգապետի խորհրդականն ու Նահանգապետարանի կատարողականի կառավարման եւ իրաւական հարցերի գրասենեակի գլխաւոր տնօրէնը եւ Սպահանի 5-րդ շրջանի քաղաքապետը։ Սոյն միջոցառմանը ներկայ էին նաեւ Սպահանի հայոց թեմի Թեմական խորհրդի ատենապետ Վրէժ Տէր-Մարտիրոսեանն ու ազգային մարմինների ներկայացուցիչները:

Կարճ այցով, հանդիպմանը ներկայացաւ թեմիս առաջնորդ՝ գերշ. Տ. Սիփան Ս. եպս. Քէչէճեանը, ով նախ ողջոյնի եւ բարիգալստեան խօսք ուղղեց բոլորին, ապա գնահատելով նահանգի բոլոր պետական հիմնարկներին, ի մասնաւորի Նահանգապետարանին՝ հայ համայնքի նկատմամբ ցուցաբերած սիրոյ ու յարգանքի համար, մատնանշեց. «Այս հանդիպումը լաւագոյն ապացոյցն է պետութեան ունեցած եղբայրական սիրոյ, բծախնդրութեան եւ մանաւանդ հոգատարութեան հայ համայնքի հանդէպ, որպէս Իրանի լիարժէք քաղաքացիներ»։

Նա յոյս յայտնեց, որ փոխադարձ յարգանքի այս մթնոլորտում, երկկողմանի համագործակցութեամբ, լուծում կը գտնեն հնչած բոլոր խնդիրները։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։