Հա

Համայնք

07/02/2023 - 11:40

Ս. Սարգիս Զօրավարի եւ Նոր Ջուղայի համանուն եկեղեցու անւանակոչութեան տօները նշւեցին Նոր Ջուղայում

Նոր Ջուղայում, նախագահութեամբ Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սիփան Ս. եպս. Քէչէճեանի, երկօրեայ արարողութիւններով նշւեցին Ս. Սարգիս Զօրավարի եւ համայնքի Ս. Սարգիս եկեղեցու անւանակոչութեան տօները: Ուրբաթ առաւօտեան ժամը 10-ին տեղի ունեցաւ աղօրհնէք, որից յետոյ մատաղացու ոչխարները զենւեցին եւ սկսւեց մատաղի պատրաստութիւնը:

«alikonline.ir» - Նոր Ջուղայում, նախագահութեամբ Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սիփան Ս. եպս. Քէչէճեանի, երկօրեայ արարողութիւններով նշւեցին Ս. Սարգիս Զօրավարի եւ համայնքի Ս. Սարգիս եկեղեցու անւանակոչութեան տօները: Ուրբաթ առաւօտեան ժամը 10-ին տեղի ունեցաւ աղօրհնէք, որից յետոյ մատաղացու ոչխարները զենւեցին եւ սկսւեց մատաղի պատրաստութիւնը: Տեղեկացնում է Նոր Ջուղայի մեր թղթակիցը:

Նոյն օրը երեկոյեան ժամը 5-ին, տեղի ունեցան հսկման արարողութիւնն ու զինւորների օրհնութեան կարգը, որտեղ Իրանի Իսլ. Հանրապետութեան զինւած ուժերում ծառայող թեմիս զաւակները, առաջնորդ Սրբազան Հօր միջոցով ստացան Աստծու օրհնութիւնը:

Այնուհետեւ եկեղեցու բակում տեղի ունեցաւ միջոցառում, որտեղ թեմիս 14 հայ զինւորներին շնորհւեցին Կրօնական խորհրդի միջոցով պատրաստւած նւէրները. ծառայութեան պատճառով բացակաների նւէրները յանձնւեցին իրենց ծնողներին:

Այս ծրագրի ընթացքում արտայայտւեցին Կրօնական խորհրդի ատենապետ Զաւէն Սիմոնեանն ու թեմակալ առաջնորդ Սրբազան Հայրը:

Պրն. Սիմոնեանն անդրադառնալով այն հանգամանքին, որ հայ ժողովրդի համար վերջին երեք տարիները եղել են պարտւողական տրամադրութիւն եւ ծանր հոգեկան ապրումներ առաջացնող տարիներ՝ յատկապէս խորը վշտով յիշեց Հայաստանում զօրանոցի կացարանի հրդեհից զոհւած 15 զինծառայողներին: Նա նշեց նաեւ, որ հնարաւոր է զինւորական ծառայութեան պայմանները դժւար լինեն զինւորի համար, սակայն տարիներ յետոյ այդ ժամանակաշրջանը կը յիշւի որպէս ուրախ եւ յիշարժան մի յուշ: Զաւէն Սիմոնեանն իր խօսքի աւարտին ուժ եւ կորով մաղթեց բոլոր երիտասարդներին իրենց նպատակներին հասնելու համար եւ անփորձանք ծառայութիւն՝ բոլոր զինւորներին:

Գերշ. Տ. Սիփան Ս. եպս. Քէչէճեանը նոյնպէս սրտի կսկիծով յիշեց Հայաստանում հրդեհից զոհւած 15 զինծառայողներին. նա մաղթեց, որ բոլոր հայորդի զինծառայողները՝ թէ հայրենիքում եւ թէ սփիւռքում՝ ի մասնաւորի Սպահանի հայոց թեմում, Աստծոյ օրհնութեամբ, Սուրբ Հոգու ներգործութեամբ եւ յատկապէս ծնողների աղօթքով հեռու լինեն նմանօրինակ դժբախտութիւններից ու սադրանքներից եւ իրենց զինւորական ծառայութիւնն աւարտեն խաղաղութեամբ ու ապահովութեամբ:

Յաջորդ օրը՝ շաբաթ, փետրւարի 4-ի առաւօտեան, նոյն եկեղեցում, սուրբ եւ անմահ պատարագի մատուցմամբ նշւեց Ս. Սարգիս Զօրավարի տօնը, իսկ զուգահեռաբար նշւեց նաեւ եկեղեցու անւանակոչութեան տօնը:

Պատարագը մատուցեց եւ օրւայ առթիւ քարոզեց թեմիս տարիների քահնայ հայր, իսկ այժմ Հիւսիսային Ամերիկայի Միացեալ նահանգների Արեւմտեան հայոց թեմի ծխատէր արժ. Տ. Կոմիտաս քհնյ. Թորոսեանը, իսկ երգեցողութեամբ հանդէս եկաւ «Շուշանիկ» հոգեւոր երգչախումը: Պատարագիչ հայրն իր քարոզում անդրադառնալով Ս. Սարգիս Զօրավարի կենսագրութեանն ու տօնի խորհրդին՝ աղօթեց առ Բարձրեալն Աստւած, որ սրբերի կեանքը օրինակ հանդիսանայ բոլորին եւ առաջնորդի նրանց սրբակեաց կեանքով ապրելու հարցում:

Պատարագի աւարտին Ս. Սարգիս Զօրավարի աջով կատարւեց ջրօրհնէքի արարողութիւն, ապա Սրբազան Հայրը երգեցիկ խմբի եւ եկեղեցական դասի կազմած թափօրի ուղեկցութեամբ առաջնորդւեց դէպի եկեղեցու բակ եւ մատաղօրհնէքի արարողութեամբ օրհնեց պատրաստւած հարիսան, որը բաժանւեց ժողովրդին:

Սրբազան Հայրը շնորհաւորելով Ս. Սարգիս Զօրավարի եւ եկեղեցու անւանակոչութեան տօների կապակցութեամբ՝ իր շնորհակալական խօսքն ուղղեց արարողութիւնների կազմակերպման գործում բոլոր դերակատարներին՝ եկեղեցական դասին, Սպահանի հայոց թեմի Կրօնական խորհրդին, Նոր Ջուղայի Հայոց Առաքելական Եկեղեցեաց վարչութեանը, երգեցիկ խմբին, եկեղեցու նախկին եւ ներկայ երէցփոխներին, Կանանց եւ Հարիսայի պատրաստման յանձնախմբերին, ինչպէս նաեւ տօնի առթիւ նւիրատուներին:

 

 

Image Gallery

View the embedded image gallery online at:
https://alikonline.ir/news/community/isfahan/item/81102-%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD#sigProIdd6593d81f8

Յարակից լուրեր

  • Ս. Ամենափրկիչ վանքում բոցավառւեց եւ օրհնւեց Իրանահայ 32-րդ Գարնանային խաղերի ջահը
    Ս. Ամենափրկիչ վանքում բոցավառւեց եւ օրհնւեց Իրանահայ 32-րդ Գարնանային խաղերի ջահը

    Համաճարակի պատճառով շուրջ 4 տարի դադարից յետոյ, ուրբաթ՝ մարտի 17-ի կէսօրին ժամը 1:30-ին, Ս. Ամենափրկիչ վանքում, ձեռամբ Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սիփան Ս. եպս. Քէչէճեանի եւ Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան Կենտ. վարչութեան նախագահ Ժորժ Ղազարեանի, վանքի շրջափակում գտնւող Հայոց Ցեղասպանութեան Սուրբ Նահատակների յիշատակը յաւերժացնող յուշարձանի անմար կրակից բոցավառւեց Իրանահայ 32-րդ Գարնանային խաղերի ջահը, որից յետոյ այն օրհնւեց Սրբազան Հօր միջոցով:

  • Սրբոց Վարդանանց տօնակատարութիւնը Շահինշահրի համանուն եկեղեցում եւ Նոր Ջուղայում
    Սրբոց Վարդանանց տօնակատարութիւնը Շահինշահրի համանուն եկեղեցում եւ Նոր Ջուղայում

    Հինգշաբթի, փետրւարի 16-ի առաւօտեան, Սրբոց Վարդանանց տօնի եւ Շահինշահրի Սրբոց Վարդանանց եկեղեցու անւանակոչութեան տօնի առիթներով, սուրբ եւ անմահ պատարագ տեղի ունեցաւ նշւած եկեղեցում, նախագահութեամբ Սպահանի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Սիփան Ս. եպս. Քէչէճեանի:

  • Տեառնընդառաջը նշւեց Նոր Ջուղայի հայոց ազգ. ծերանոցում
    Տեառնընդառաջը նշւեց Նոր Ջուղայի հայոց ազգ. ծերանոցում

    Երեքշաբթի, փետրւարի 14-ի առաւօտեան, Նոր Ջուղայի հայոց ազգ. ծերանոցում, նախաձեռնութեամբ Ն. Ջ. Հայ Կանանց Գթութեան միութեան վարչութեան, նշւեց Տեառնընդառաջ տօնը, որտեղ սկզբում նախագահութեամբ Սպահանի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Սիփան. Ս. եպս. Քէչէճեանի եւ մասնակցութեամբ՝ արժ. Տ. Խաչատուր քհնյ. Զարգարեանի ու դպրաց դասի ներկայացուցիչների տեղի ունեցաւ պատկան արարողութիւնը, որից յետոյ ծերանոցի բակում բոցավառւեց աւանդական խարոյկը: 

  • Տեառնընդառաջի առիթով՝ թեմակալ առաջնորդի եւ ազգային մարմինների ամենամեայ հանդիպումը՝ նորապսակների եւ նորածինների ու նրանց ծնողների հետ
    Տեառնընդառաջի առիթով՝ թեմակալ առաջնորդի եւ ազգային մարմինների ամենամեայ հանդիպումը՝ նորապսակների եւ նորածինների ու նրանց ծնողների հետ

    Երկուշաբթի, փետրւարի 13-ի երեկոյեան ժամը 7:00-ին, Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան սրահում, նախաձեռնութեամբ Սպահանի հայոց թեմի Կրօնական խորհրդի եւ կազմակերպութեամբ Նոր Ջուղայի Հայոց Առաքելական Եկեղեցեաց վարչութեան տեղի ունեցաւ Տեառնընդառաջի առիթով ամենամեայ հանդիպումը, ուր Սպահանի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Սիփան Ս. եպս. Քէչէճեանն ու թեմի ազգային մարմինների ներկայացուցիչները հիւրընկալում եւ հանդիպում են Նոր Ջուղայի եւ Շահինշահրի հայ համայնքների նորապսակ զոյգերին եւ նորածիններին ու նրանց ծնողներին:

  • Տեառնընդառաջի նախատօնակը՝ Նոր Ջուղայի եկեղեցիներում
    Տեառնընդառաջի նախատօնակը՝ Նոր Ջուղայի եկեղեցիներում

    40-օրեայ մանուկ Յիսուսի տաճարին ընծայման տօնի՝ Տեառնընդառաջի նախօրէին՝ փետրւարի 13-ի երեկոյեան, Նոր Ջուղայի Ս. Յովհաննու Կարապետ, Ս. Մինաս եւ Ս. Ստեփանոս եկեղեցիներում տեղի ունեցաւ ժամերգութիւն, որի աւարտին կատարւեց մանուկների տաճար ընծայումը, մոմերի օրհնութեան կարգը եւ աւանդական խարոյկի հրավառութիւնը:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։