Հա

Համայնք

19/02/2023 - 09:55

Տեառնընդառաջը նշւեց Նոր Ջուղայի հայոց ազգ. ծերանոցում

Երեքշաբթի, փետրւարի 14-ի առաւօտեան, Նոր Ջուղայի հայոց ազգ. ծերանոցում, նախաձեռնութեամբ Ն. Ջ. Հայ Կանանց Գթութեան միութեան վարչութեան, նշւեց Տեառնընդառաջ տօնը, որտեղ սկզբում նախագահութեամբ Սպահանի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Սիփան. Ս. եպս. Քէչէճեանի եւ մասնակցութեամբ՝ արժ. Տ. Խաչատուր քհնյ. Զարգարեանի ու դպրաց դասի ներկայացուցիչների տեղի ունեցաւ պատկան արարողութիւնը, որից յետոյ ծերանոցի բակում բոցավառւեց աւանդական խարոյկը: 

«alikonline.ir» - Երեքշաբթի, փետրւարի 14-ի առաւօտեան, Նոր Ջուղայի հայոց ազգ. ծերանոցում, նախաձեռնութեամբ Ն. Ջ. Հայ Կանանց Գթութեան միութեան վարչութեան, նշւեց Տեառնընդառաջ տօնը, որտեղ սկզբում նախագահութեամբ Սպահանի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Սիփան. Ս. եպս. Քէչէճեանի եւ մասնակցութեամբ՝ արժ. Տ. Խաչատուր քհնյ. Զարգարեանի ու դպրաց դասի ներկայացուցիչների տեղի ունեցաւ պատկան արարողութիւնը, որից յետոյ ծերանոցի բակում բոցավառւեց աւանդական խարոյկը: Տեղեկացնում է Նոր Ջուղայի մեր թղթակիցը:

Յաջորդիւ ներկաները հիւրասիրւեցին հրուշակով, իսկ ծերանոցի սրահում կազմակերպւած միջոցառմանը ելոյթ ունեցան Կանանց Գթութեան միութեան վարչութեան նախագահուհի Արմինէ Սիմոնեանն ու թեմակալ առաջնորդ Սրբազան Հայրը. երգերով հանդէս եկան տարեց բնակիչներից ու կազմակերպիչ միութեան անդամուհիներից:

Արմինէ Սիմոնեանը ողջունելով ներկաներին եւ յատկապէս շնորհաւորանքի խօսք ասելով տօնի առթիւ՝ իր ուրախութիւնը յայտնեց, առ այն, որ համաճարակի պատճառով շուրջ երեքամեայ դադարից յետոյ, դարձեալ ծերանոցի յարկի տակ կազմակերպւել է Տեառնընդառաջի միջոցառումը:

Տ. Սիփան Ս. եպս. Քէչէճեանն իր ուրախութիւնը յայտնելով՝ ծերանոց կատարած այս այցելութեան համար, որը ինչպէս նշեց Արմինէ Սիմոնեանը՝ իրականացւել էր համաճարակից ստեղծւած երկար դադարից յետոյ, առողջութիւն մաղթեց տարեց բնակիչներին£ Նա համեմատութիւն անցկացնելով ձիւնի փաթիլների եւ ծերանոցում բնակւող տարեց մայրիկների միջեւ՝ ասաց, թէ ինչպէս ձիւնը տարւայ ընթացքում ապահովում է անհրաժեշտ ջուրը եւ ջրի պաշարի շտեմարանն է, նոյնպէս էլ տարեց մայրերը համարւում են կեանքի գաղտնիքների, իմաստութեան եւ լաւագոյն խրատների հարուստ շտեմարանը:

Աւարտին ներկաներին բաժանւեցին աղանձի կապոցներ:

Միջոցառմանը ներկայ էին՝ ծերանոցի տարեց բնակիչներն ու աշխատակազմը եւ Նոր Ջուղայի Հայ Կանանց Գթութեան միութեան անդամուհիները:

 

Յարակից լուրեր

  • Ս. Ամենափրկիչ վանքում բոցավառւեց եւ օրհնւեց Իրանահայ 32-րդ Գարնանային խաղերի ջահը
    Ս. Ամենափրկիչ վանքում բոցավառւեց եւ օրհնւեց Իրանահայ 32-րդ Գարնանային խաղերի ջահը

    Համաճարակի պատճառով շուրջ 4 տարի դադարից յետոյ, ուրբաթ՝ մարտի 17-ի կէսօրին ժամը 1:30-ին, Ս. Ամենափրկիչ վանքում, ձեռամբ Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սիփան Ս. եպս. Քէչէճեանի եւ Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան Կենտ. վարչութեան նախագահ Ժորժ Ղազարեանի, վանքի շրջափակում գտնւող Հայոց Ցեղասպանութեան Սուրբ Նահատակների յիշատակը յաւերժացնող յուշարձանի անմար կրակից բոցավառւեց Իրանահայ 32-րդ Գարնանային խաղերի ջահը, որից յետոյ այն օրհնւեց Սրբազան Հօր միջոցով:

  • Արեւագալի ժամերգութիւն՝ Նոր Ջուղայի ծերանոցում
    Արեւագալի ժամերգութիւն՝ Նոր Ջուղայի ծերանոցում

    Երեքշաբթի՝ մարտի 7-ի առաւօտեան, նախագահութեամբ Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սիփան Ս. եպս. Քէչէճեանի եւ մասնակցութեամբ արժ. Տ. Խաչատուր քհնյ. Զարգարեանի ու դպրաց դասի ներկայացուցիչների Արեւագալի ժամերգութիւն տեղի ունեցաւ Նոր Ջուղայի հայոց ազգ. ծերանոցում: Ընթացքում երգեցողութեամբ հանդէս եկաւ «Շուշանիկ» հոգեւոր երգչախումբը՝ ղեկավարութեամբ Անուշիկ Յովհաննիսեանի:

  • Տեառնընդառաջի առիթով խարոյկահանդէս՝ Հ.Օ.Մ.-ի Թաւրիզի կրթօջախի բակում
    Տեառնընդառաջի առիթով խարոյկահանդէս՝ Հ.Օ.Մ.-ի Թաւրիզի կրթօջախի բակում

    Երկուշաբթի, 20 փետրւարի 2023թ.-ին, առաւօտեան ժամը 11-ին, Հ.Օ.Մ.-ի Թաւրիզի «Ծերունի Գասպարեան» մանկապարտէզ-նախակրթարանի շրջափակում փոքր խարոյկ վառւեց, որպէսզի իրենց կրթօջախի յարկի հովանու ներքոյ եւս աշակերտները սովորեն մեր եկեղեցական ու ազգային աւանդութիւնների սէրն ու դաստիարակչական բնոյթը: 

  • Սրբոց Վարդանանց տօնակատարութիւնը Շահինշահրի համանուն եկեղեցում եւ Նոր Ջուղայում
    Սրբոց Վարդանանց տօնակատարութիւնը Շահինշահրի համանուն եկեղեցում եւ Նոր Ջուղայում

    Հինգշաբթի, փետրւարի 16-ի առաւօտեան, Սրբոց Վարդանանց տօնի եւ Շահինշահրի Սրբոց Վարդանանց եկեղեցու անւանակոչութեան տօնի առիթներով, սուրբ եւ անմահ պատարագ տեղի ունեցաւ նշւած եկեղեցում, նախագահութեամբ Սպահանի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Սիփան Ս. եպս. Քէչէճեանի:

  • Տեառնընդառաջի առիթով՝ թեմակալ առաջնորդի եւ ազգային մարմինների ամենամեայ հանդիպումը՝ նորապսակների եւ նորածինների ու նրանց ծնողների հետ
    Տեառնընդառաջի առիթով՝ թեմակալ առաջնորդի եւ ազգային մարմինների ամենամեայ հանդիպումը՝ նորապսակների եւ նորածինների ու նրանց ծնողների հետ

    Երկուշաբթի, փետրւարի 13-ի երեկոյեան ժամը 7:00-ին, Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան սրահում, նախաձեռնութեամբ Սպահանի հայոց թեմի Կրօնական խորհրդի եւ կազմակերպութեամբ Նոր Ջուղայի Հայոց Առաքելական Եկեղեցեաց վարչութեան տեղի ունեցաւ Տեառնընդառաջի առիթով ամենամեայ հանդիպումը, ուր Սպահանի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Սիփան Ս. եպս. Քէչէճեանն ու թեմի ազգային մարմինների ներկայացուցիչները հիւրընկալում եւ հանդիպում են Նոր Ջուղայի եւ Շահինշահրի հայ համայնքների նորապսակ զոյգերին եւ նորածիններին ու նրանց ծնողներին:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։