Հա

Համայնք

20/02/2023 - 11:10

Սրբոց Վարդանանց տօնակատարութիւնը Շահինշահրի համանուն եկեղեցում եւ Նոր Ջուղայում

Հինգշաբթի, փետրւարի 16-ի առաւօտեան, Սրբոց Վարդանանց տօնի եւ Շահինշահրի Սրբոց Վարդանանց եկեղեցու անւանակոչութեան տօնի առիթներով, սուրբ եւ անմահ պատարագ տեղի ունեցաւ նշւած եկեղեցում, նախագահութեամբ Սպահանի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Սիփան Ս. եպս. Քէչէճեանի:

«alikonline.ir» - Հինգշաբթի, փետրւարի 16-ի առաւօտեան, Սրբոց Վարդանանց տօնի եւ Շահինշահրի Սրբոց Վարդանանց եկեղեցու անւանակոչութեան տօնի առիթներով, սուրբ եւ անմահ պատարագ տեղի ունեցաւ նշւած եկեղեցում, նախագահութեամբ Սպահանի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Սիփան Ս. եպս. Քէչէճեանի: Տեղեկացնում է Նոր Ջուղայի մեր թղթակիցը:

Օրւայ պատարագիչն էր Շահինշահրի ծխատէր արժ. Տ. Սահակ քհնյ. Մինասեանը, երգեցողութեամբ հանդէս եկաւ համայնքի «Նարեկ» երգչախումբը:

Պատարագի քարոզախօսութիւնը կատարեց թեմակալ առաջնորդ Սրբազան Հայրը: Նա անդրադարձ կատարելով Վարդանանց պատերազմի պատմական ընթացքին եւ խորհրդին, յատկապէս ընդգծեց նշւած ժամանակաշրջանում հայ նախարարների եւ իշխանների միջեւ առկայ տարաձայնութիւնները, որոնց արդիւնքում նրանցից մի մասը միացան Վասակ Սիւնիին, իսկ միւսները՝ Վարդան Մամիկոնեանին. այնուհետեւ անդրադարձ ունեցաւ նաեւ միասնականութեան գաղափարին եւ այսպէս աւելացրեց, թէ հայ ժողովուրդը երբ միացեալ է եղել կերտել է յաղթանակներ: Սրբազան Հայրն իր խօսքի աւարտին նշելով, որ տարբեր ծրագրեր եւ տեսակէտներ ունենալը ընդունելի է, սակայն այդ երեւոյթը չպէտք է մեր ժողովրդի համար դառնայ բաժանարար միջոց, մաղթեց, որ այս տօնը իւրաքանչիւրի համար դառնայ խորհուրդ՝ միասնութեան, սիրոյ, յարգանքի, հասկացողութեան եւ հանդուրժողականութեան, որպէսզի միմեանց զօրավիգ կանգնելով ստանանք Աստծոյ օրհնութիւնն ու գթութիւնը:

Պատարագի աւարտին Սրբազան Հայրը երգեցիկ խմբի եւ եկեղեցական դասի կազմած թափօրի ուղեկցութեամբ առաջնորդւեց դէպի եկեղեցու բակ եւ մատաղօրհնէքի արարողութեամբ օրհնեց վերոնշեալ տօնի առթիւ ամենամեայ կարգով պատրաստւող հարիսան, որը բաժանւեց ժողովրդին:

Այստեղ Սրբազան Հայրը շնորհաւորանքի խօսքերով հանդէս եկաւ նշւած զոյգ տօների առթիւ, ապա արարողութեան կազմակերպման համար իր գնահատանքի արտայայտութիւններն ուղղեց բոլոր դերակատար մարմիններին եւ անհատներին:

Ժողովրդից բացի արարողութեանը ներկայ էին Սպահանի հայոց թեմի Կրօնական եւ Թեմական խորհուրդների անդամներ՝ Սաքօ Տէր-Յովհաննիսեանն ու Սարմէն Մինասեանը, ինչպէս նաեւ թեմի Պատգամաւորական ժողովում Շահինշահրի պատգամաւորներն ու քաղաքի Հայ համայնքի վարչութեան անդամները:

Սրբոց Վարդանանց տօնակատարութեան առթիւ սուրբ եւ անմահ պատարագ մատուցւեց նաեւ Նոր Ջուղայի Ս. Յովհաննու Կարապետ եկեղեցում, որտեղ պատարագեց արժ. Տ. Վարդան քհնյ. Աղաբաբայեանը:

Արարողութեանը ներկայ էին համայնքի անդամները եւ «Քանանեան-Կատարինեան» միջնակարգ երկսեռ դպրոցի աշակերտ-ուհիները եւ տնօրէնութեան, ուսուցչական կազմի եւ ծնողական խորհրդի ներկայացուցիչները:

 

Յարակից լուրեր

  • Ս. Ամենափրկիչ վանքում բոցավառւեց եւ օրհնւեց Իրանահայ 32-րդ Գարնանային խաղերի ջահը
    Ս. Ամենափրկիչ վանքում բոցավառւեց եւ օրհնւեց Իրանահայ 32-րդ Գարնանային խաղերի ջահը

    Համաճարակի պատճառով շուրջ 4 տարի դադարից յետոյ, ուրբաթ՝ մարտի 17-ի կէսօրին ժամը 1:30-ին, Ս. Ամենափրկիչ վանքում, ձեռամբ Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սիփան Ս. եպս. Քէչէճեանի եւ Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան Կենտ. վարչութեան նախագահ Ժորժ Ղազարեանի, վանքի շրջափակում գտնւող Հայոց Ցեղասպանութեան Սուրբ Նահատակների յիշատակը յաւերժացնող յուշարձանի անմար կրակից բոցավառւեց Իրանահայ 32-րդ Գարնանային խաղերի ջահը, որից յետոյ այն օրհնւեց Սրբազան Հօր միջոցով:

  • Մարտի 20-ին, Նոր Ջուղայում մեկնարկելու են Իրանահայ 32-րդ Գարնանային խաղերը
    Մարտի 20-ին, Նոր Ջուղայում մեկնարկելու են Իրանահայ 32-րդ Գարնանային խաղերը

    Նախաձեռնութեամբ Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան Կենտր. վարչութեան, կազմակերպութեամբ Գարնանային խաղերի Կազմակերպիչ յանձնախմբի եւ համագործակցութեամբ նոյն միութեան բոլոր միաւորների, մարտի 20 առ 24-ը, տեղի են ունենալու Իրանահայ 32-րդ Գարնանային խաղերը:

  • Աննահանջ շարունակելու ենք մեր պայքարը՝ ի բարօրութիւն եւ ի պաշտպանութիւն Հայաստանի, Արցախի ու հայ ժողովրդի
    Աննահանջ շարունակելու ենք մեր պայքարը՝ ի բարօրութիւն եւ ի պաշտպանութիւն Հայաստանի, Արցախի ու հայ ժողովրդի

    Մատրի 3-ին Նոր Ջուղայում տեղի է ունեցել Հայ Յեղափոխական Դաշնակցութեան հիմնադրման 133-ամեակին նւիրւած հանդիսաւոր տօնակատարութիւնը, որին ներկայ էին Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սիփան Ս. եպս. Քէչէճեանը, շրջանի Հայ Դատի յանձնախմբի անդամները, թեմի հոգեւորական դասի եւ ազգային մարմինների, միութիւնների եւ հայոց ազգ. դպրոցների ներկայացուցիչները, մի շարք այլ հրաւիրեալներ: Միջոցառմանը ելոյթով հանդէս եկաւ նաեւ ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեանը:

  • Իշխան Սաղաթէլեանի Հանդիպումը Սպահանի հայոց թեմի ազգային մարմինների հետ
    Իշխան Սաղաթէլեանի Հանդիպումը Սպահանի հայոց թեմի ազգային մարմինների հետ

    Շաբաթ՝ մարտի 4-ի երեկոյեան, Ս. Ամենափրկիչ վանքի «Ծաղկեայ» դահլիճում, նախագահութեամբ Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սիփան Ս. եպս. Քէչէճեանի, հանդիպում իրականացւեց Հ.Յ.Դ. Հայաստանի Գերագոյն մարմնի ներկայացուցիչ եւ ՀՀ Ազգային ժողովում «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Իշխան Սաղաթէլեանի, նոյն խմբակցութեան պատգամաւոր Աննա Գրիգորեանի եւ Սպահանի հայոց թեմի Պատգամաւորական ժողովի ու Թեմական եւ Կրօնական խորհուրդների անդամների եւ շրջանի Հայ Դատի յանձնախմբի ներկայացուցիչների միջեւ:

  • Քրիստինէ Վարդանեանի այցելութիւնները՝ Նոր Ջուղա եղած ժամանակահատւածում
    Քրիստինէ Վարդանեանի այցելութիւնները՝ Նոր Ջուղա եղած ժամանակահատւածում

    Հ.Յ.Դ. անդամ եւ ՀՀ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Քրիստինէ Վարդանեանը, ով որպէս բանախօս Ացախին զօրակցութեան հանրահաւաքին մասնակցելու համար եռօրեայ այցով ժամանել էր Նոր Ջուղա, նշւած ժամանակաշրջանում ունեցաւ մի շարք այցելութիւններ եւ հանդիպումներ, որոնց համառօտ անդրադառնում ենք: 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։