Հա

Համայնք

12/03/2023 - 14:50

Հերւիկ Եարիջանեանը՝ Առեւտրի պալատի պառլամենտում

Թեհրանի Առեւտրի պալատի Վերահսկիչ խորհրդի յայտարարութեան համաձայն՝ Թեհրանի Առեւտրի պալատի 169 թեկնածուներից 40-ը ընտրւել են Թեհրանի Առեւտրի պալատի Ներկայացուցիչների ժողովի (Գործարարների խորհրդարան) կազմում։

Յայտնի են դարձել Թեհրանի Առեւտրի պալատի Ներկայացուցիչների ընտրութիւնների 10-րդ նստաշրջանի արդիւնքները

 

«ԱԼԻՔ» - Թեհրանի Առեւտրի պալատի Վերահսկիչ խորհրդի յայտարարութեան համաձայն՝ Թեհրանի Առեւտրի պալատի 169 թեկնածուներից 40-ը ընտրւել են Թեհրանի Առեւտրի պալատի Ներկայացուցիչների ժողովի (Գործարարների խորհրդարան) կազմում։

Նոյն հաղորդման համաձայն՝ Հերւիկ Եարիջանեանը 776 ձայնով վերընտրւել է «խորհրդարանի» Առեւտրի ֆրակցիայի կազմում: Յաւելենք, որ պրն. Եարիջանեանը նախորդ նստաշրջանին նոյն ֆրակցիայի դիւանի անդամ էր:

«Ֆարս»-ը վկայակոչելով Թեհրանի Առեւտրի պալատի հրապարակումները տեղեկացրել է, որ շաբաթ, մարտի 11-ին տեղի ունեցած ընտրութիւնների արդիւնքում յայտնի են դարձել թւով 40 պատգամաւորների անունները, որոնք մաս են կազմելու Առեւտրի պալատի Պառլամենտի 10-րդ նստաշրջանին եւ ներկայացնելու են Առեւտրի, արդիւնաբերութեան, հանքարդիւնաբերութեան եւ գիւղատնտեսութեան ֆրակցիաները:

Աղբիւրի համաձայն՝ քւէատուփերում հաշւառւել են 2 հազար 194 քւէաթերթիկ, ընդորում 14-ը ճանաչւել է անվաւեր (սպիտակ): Իսկ վաւեր ճանաչւած 2 հազար 180 քւէաթերթիկները հաշւառւել են համապատասխան բաժնի հաշւարկներում։

Թեհրանի Ներկայացուցիչների պալատի 10-րդ նստաշրջանի քւէարկութիւնը տեղի է ունեցել Թեհրանի միջազգային ցուցահանդէսների 38-րդ սրահում:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։