Նախաձեռնութեամբ Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան Կենտր. վարչութեան, կազմակերպութեամբ Գարնանային խաղերի Կազմակերպիչ յանձնախմբի եւ համագործակցութեամբ նոյն միութեան բոլոր միաւորների, մարտի 20 առ 24-ը, տեղի են ունենալու Իրանահայ 32-րդ Գարնանային խաղերը:
«alikonline.ir» - Նախաձեռնութեամբ Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան Կենտր. վարչութեան, կազմակերպութեամբ Գարնանային խաղերի Կազմակերպիչ յանձնախմբի եւ համագործակցութեամբ նոյն միութեան բոլոր միաւորների, մարտի 20 առ 24-ը, տեղի են ունենալու Իրանահայ 32-րդ Գարնանային խաղերը: Տեղեկացնում է Նոր Ջուղայի մեր թղթակիցը:
Խաղերի մեկնարկը տրւելու է երկուշաբթի, մարտի 20-ի երեկոյեան ժամը 6:00-ին, «Արարատ» միութեան մարզասրահում՝ բացման հանդիսաւոր միջոցառմամբ:
Գարնանային խաղերի ծրագիրը յագեցած է լինելու մարզական մրցոյթներով, մշակութային միջոցառումներով, խաղերով եւ ժամանցային այլ ծրագրերով:
Մարզական մրցոյթների շարանում տեղի են ունենալու բասկետբոլի, ֆուտբոլի, սեղանի թենիսի եւ շախմատի մրցաշարերը, մասնակցութեամբ Նոր Ջուղայից, Թեհրանից, Շահինշահրից, Ուրմիայից եւ Շիրազից մարզական պատւիրակութիւնների:
Հարկ է նշել, որ խաղերի գլխաւոր ջահի բոցավառման արարողութիւնը տեղի է ուենալու ուրբաթ, մարտի 17-ի կէսօրից յետոյ ժամը 1:30-ին, Ս. Ամենափրկիչ վանքում, նախագահութեամբ՝ Սպահանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սիփան եպս. Քէչէճեանի: