Հա

Համայնք

18/03/2023 - 13:50

Ս. Ամենափրկիչ վանքում բոցավառւեց եւ օրհնւեց Իրանահայ 32-րդ Գարնանային խաղերի ջահը

Համաճարակի պատճառով շուրջ 4 տարի դադարից յետոյ, ուրբաթ՝ մարտի 17-ի կէսօրին ժամը 1:30-ին, Ս. Ամենափրկիչ վանքում, ձեռամբ Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սիփան Ս. եպս. Քէչէճեանի եւ Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան Կենտ. վարչութեան նախագահ Ժորժ Ղազարեանի, վանքի շրջափակում գտնւող Հայոց Ցեղասպանութեան Սուրբ Նահատակների յիշատակը յաւերժացնող յուշարձանի անմար կրակից բոցավառւեց Իրանահայ 32-րդ Գարնանային խաղերի ջահը, որից յետոյ այն օրհնւեց Սրբազան Հօր միջոցով:

«alikonline.ir» - Համաճարակի պատճառով շուրջ 4 տարի դադարից յետոյ, ուրբաթ՝ մարտի 17-ի կէսօրին ժամը 1:30-ին, Ս. Ամենափրկիչ վանքում, ձեռամբ Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սիփան Ս. եպս. Քէչէճեանի եւ Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան Կենտ. վարչութեան նախագահ Ժորժ Ղազարեանի, վանքի շրջափակում գտնւող Հայոց Ցեղասպանութեան Սուրբ Նահատակների յիշատակը յաւերժացնող յուշարձանի անմար կրակից բոցավառւեց Իրանահայ 32-րդ Գարնանային խաղերի ջահը, որից յետոյ այն օրհնւեց Սրբազան Հօր միջոցով: Տեղեկացնում է Նոր Ջուղայի մեր թղթակիցը:

Արարողութեանը ներկայ էին՝ թեմի Պատգամաւորական ժողովի Դիւանի եւ Թեմական ու Կրօնական խորհուրդների ներկայացուցիչները, Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան՝ կանանց բաժնի պատասխանատու Այլին Մելիքեանը եւ Կենտ. վարչութեան, 32-րդ Գարնանային խաղերի Կազմակերպիչ յանձնախմբի ու Մարզական միաւորի վարչութեան անդամները եւ իհարկէ ջահակիր խումբը:

Այս Գարնանային խաղերի գլխաւոր ջահակիրն է բասկետբոլիստ Անայիս Խուդավերդեանը, որին ընկերակցում են մարզիկներ՝ Մելիսա Սիմոնեանը, Արփի Ղազարեանը, Մարալ Մարկոսեանը, Նարէ Ղարախանեանը, Մինելիա Մարկոսեանը, Անայի Խաչեանը, Լիլիան Ծատուրեանը, Անիա Յովսէփեանը, Սինթիա Փանոսեանը, Գիլբերտ Թահմազեանը, Մոնթէ Յովհաննէսն ու Մենուա Մարկոսեանը:

Իրանահայ 32-րդ Գարնանային խաղերը, որը նւիրւել է Արցախին սատարմանը եւ հզօր կամքի տէր արցախահայութեանը, մեկնարկելու են հանդիսաւոր միջոցառմամբ, երկուշաբթի՝ մարտի 20-ի երեկոյեան ժամը 6:00-ին, Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան մարզասրահում:

 

Յարակից լուրեր

  • Մարտի 20-ին, Նոր Ջուղայում մեկնարկելու են Իրանահայ 32-րդ Գարնանային խաղերը
    Մարտի 20-ին, Նոր Ջուղայում մեկնարկելու են Իրանահայ 32-րդ Գարնանային խաղերը

    Նախաձեռնութեամբ Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան Կենտր. վարչութեան, կազմակերպութեամբ Գարնանային խաղերի Կազմակերպիչ յանձնախմբի եւ համագործակցութեամբ նոյն միութեան բոլոր միաւորների, մարտի 20 առ 24-ը, տեղի են ունենալու Իրանահայ 32-րդ Գարնանային խաղերը:

  • Սրբոց Վարդանանց տօնակատարութիւնը Շահինշահրի համանուն եկեղեցում եւ Նոր Ջուղայում
    Սրբոց Վարդանանց տօնակատարութիւնը Շահինշահրի համանուն եկեղեցում եւ Նոր Ջուղայում

    Հինգշաբթի, փետրւարի 16-ի առաւօտեան, Սրբոց Վարդանանց տօնի եւ Շահինշահրի Սրբոց Վարդանանց եկեղեցու անւանակոչութեան տօնի առիթներով, սուրբ եւ անմահ պատարագ տեղի ունեցաւ նշւած եկեղեցում, նախագահութեամբ Սպահանի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Սիփան Ս. եպս. Քէչէճեանի:

  • Նոր Ջուղայի Ս. Ամենափրկիչ վանքը չի տուժել անձրեւներից
    Նոր Ջուղայի Ս. Ամենափրկիչ վանքը չի տուժել անձրեւներից

    Նոր Ջուղայի Սուրբ Ամենափրկիչ պատմական եկեղեցին չի տուժել անձրեւներից: Այս մասին «ԱԼԻՔ»-ի հետ զրոյցում տեղեկացնելով Նոր Ջուղայի առաջնորդարանի դիւանապետը հերքեց իրանական որոշ լրատւական միջոցների հրապարակումներն առ այն, իբր Ս. Ամենափրկիչ վանքն է տուժել անձրեւներից:

  • Տեառնընդառաջը նշւեց Նոր Ջուղայի հայոց ազգ. ծերանոցում
    Տեառնընդառաջը նշւեց Նոր Ջուղայի հայոց ազգ. ծերանոցում

    Երեքշաբթի, փետրւարի 14-ի առաւօտեան, Նոր Ջուղայի հայոց ազգ. ծերանոցում, նախաձեռնութեամբ Ն. Ջ. Հայ Կանանց Գթութեան միութեան վարչութեան, նշւեց Տեառնընդառաջ տօնը, որտեղ սկզբում նախագահութեամբ Սպահանի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Սիփան. Ս. եպս. Քէչէճեանի եւ մասնակցութեամբ՝ արժ. Տ. Խաչատուր քհնյ. Զարգարեանի ու դպրաց դասի ներկայացուցիչների տեղի ունեցաւ պատկան արարողութիւնը, որից յետոյ ծերանոցի բակում բոցավառւեց աւանդական խարոյկը: 

  • Տեառնընդառաջի առիթով՝ թեմակալ առաջնորդի եւ ազգային մարմինների ամենամեայ հանդիպումը՝ նորապսակների եւ նորածինների ու նրանց ծնողների հետ
    Տեառնընդառաջի առիթով՝ թեմակալ առաջնորդի եւ ազգային մարմինների ամենամեայ հանդիպումը՝ նորապսակների եւ նորածինների ու նրանց ծնողների հետ

    Երկուշաբթի, փետրւարի 13-ի երեկոյեան ժամը 7:00-ին, Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան սրահում, նախաձեռնութեամբ Սպահանի հայոց թեմի Կրօնական խորհրդի եւ կազմակերպութեամբ Նոր Ջուղայի Հայոց Առաքելական Եկեղեցեաց վարչութեան տեղի ունեցաւ Տեառնընդառաջի առիթով ամենամեայ հանդիպումը, ուր Սպահանի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Սիփան Ս. եպս. Քէչէճեանն ու թեմի ազգային մարմինների ներկայացուցիչները հիւրընկալում եւ հանդիպում են Նոր Ջուղայի եւ Շահինշահրի հայ համայնքների նորապսակ զոյգերին եւ նորածիններին ու նրանց ծնողներին:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։