MENU
Ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման բանակցութիւններում, առհասարակ, ԱՄՆ-ի այսօրւայ ադմինիստրացիային հետաքրքրում է Իրանի հետ այդ սահմանը: Բոլթոնը, երբ եկաւ Հայաստան, հէնց այդ հարցն էլ դնում էր, ինչին ի պատասխան եղան մեր կողմից իրարամերժ յայտարարութիւններ, թէ կարող է հայ-իրանական սահմանը փակւի:
«Պէտք է ասեմ, որ բաւականին դժւար պատասխանատւութիւն է՝ նախ հաշւի առնելով, որ ընդհանրապէս նոր է ձեւաւորւում գրասենեակը, գործառոյթները».- ասաց Մանոյեանը՝ անդրադառնալով յանձնակատարի նշանակման հարցին։
Նոր գումարման Եւրոխորհրդարանում (ԵԽ), որն ընտրւել է մայիսի 23-26-ը, «Սոցիալիստների եւ դեմոկրատների առաջադիմական դաշինք» (ՍԴԱԴ) խմբի առաջնորդ է դարձել եւրոպատգամաւոր Իրաչէ Գարսիան:
Իրանի ազգային անվտանգութեան գերագոյն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին բացառել է Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ պատերազմի հնարաւորութիւնը:
ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Մաջիդ Թախթ Ռաւանչին կարեւորելով Սիրիայի տարածքային ամբողջականութեան եւ ինքնիշխանութեան պահպանումը, ԱՄՆ-ին կոչ է արել վերջ տալ իր անօրինական ներկայութենը Սիրիայում:
ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի նախաձեռնութեամբ կեանքի է կոչւել Հայաստանում հաստատւած սփիւռքահայերի խորհրդատւութեան գրասենեակը:
Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հաստատել է Հայաստանին 40 միլիոն դոլարի յաւելեալ աջակցություն տրամադրելու նախաձեռնութիւնը. Հայաստանին 40 միլիոն դոլարի աջակցութիւն տրամադրելու նախաձեռնութեամբ հանդէս էր եկել Կոնգրեսի հայկական հարցերով յանձնախմբի համանախագահ Ջեքի Սփիէրը:
Երեքշաբթի, 18 յունիս, 2019 թ.-ի առաւօտեան, թեմիս առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը, առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց ԱՄՆ-ում երկար տարիների (շուրջ 55 տարի) համալսարանի դասախօս՝ դոկտ. Մասուդ Ղադեսիին: