MENU
Այսօր՝ յունիսի 22-ին ԱԳՆ է կանչւել Իրանում Արաբական Միացեալ Էմիրութիւնների գործերի հաւատարմատարը, ԱՄՆ անօդաչու թռչող սարքի կողմից երկրի օդային տարածքը խախտելու դէպքի կապակցութեամբ, եւ նրան է փոխանցւել Իրանի բողքի նոտան:
Պարսից ծոցում լարւածութեան աճի ֆոնին, վաղը՝ յունիսի 23-ին Թեհրան կայցելի Մեծ Բրիտանիային ԱԳ նախարարի տեղակալ Էնդրիւ Մորիսոնը:
Հայաստանի քրէակատարողական հիմնարկներում ներկայումս պահւում է շուրջ 100 իրանցի դատապարտեալ: Հայաստանի Հանրապետութեան եւ Իրանի Իսլամական Հանրապետութեան Փաստաբանների պալատների միջեւ փոխըմբռնման յուշագրի ստորագրումից յետոյ «Արմէնպրես»-ի հետ զրոյցում այս մասին ասաց Իրանի ՓՊ նախագահ Իսա Ամինին:
Վերջին շրջանում Ալիեւը դարձեալ փորձում է սրել սահմանային իրավիճակը արցախեան ուղղութեամբ։ Դա նախեւառաջ պայմանաւորւած է Հայաստանի ու Ադրբեջանի ներքաղաքական գործընթացներով։ Սահմանային լարւածութեան մեծացման դինամիկան ուղղակիօրէն փոխկապակցւած է նաեւ Արցախեան հակամարտութեան կարգաւորման շուրջ ընթացող բանակցութիւններին, բանակցային գործընթացից կողմերի ակնկալիքներին ու դրանց իրացման հնարաւորութիւններին:
2018 թ. մայիսին, երբ Հայաստանի նոր իշխանութիւնը պաշտօնապէս ստանձնեց երկրի կառավարման ղեկը, հայաստանեան քաղաքականութեամբ հետաքրքրւած բոլոր շրջանակներում ծագեց այն հարցը, թէ նոր իշխանութիւններն ինչպիսին սոցիալ-տնտեսական քաղաքականութիւն են որդեգրելու՝ երկիրը կառավարելու համար:
Խոշոր ցնցումներից յետոյ ժամանակի ընկալումը տարբեր է եւ էապէս կախւած է քաղաքական կամ հանրային դիրքաւորումից։ Պայմանականօրէն այն կարելի է բաժանել երեք խմբի. իշխանութեան ժամանակը, ոչ իշխանական միաւորների ժամանակը եւ պետութեան ժամանակը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը յայտարարել է, որ պատրաստ է առանց որեւէ նախապայմանի Իրանի հետ բանակցելու համար:
ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականեանը ճեպազրոյց է անցկացրել լրագրողների հետ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումից յետոյ: