MENU
Հայ ժողովուրդն անցաւ դժոխքի միջով: Արցախին ու ողջ հայութեանը պարտադրւած պատերազմի հրդեհի մէջ այրւեց ազգի ծաղիկը, նրա սերուցքի մի մասը: Բազմաթիւ են անկրկնելի սխրանքների եւ անձնազոհ վարքի օրինակները, որոնք ակնառու վկայութիւններն են հայ ժողովրդի հերոսական ոգու, որ հպարտութիւն է ներշնչում նման որդիներ ծնող ժողովրդին պատկանելուդ համար:
Ի հետեւութիւն երկու Վեհափառ Հայրապետների տնօրինումին, այսուհետ 22 նոյեմբերը հաստատւեց որպէս Արցախեան գոյամարտի նահատակների օր։ Այդ իսկ առիթով կիրակի, յետ ս. եւ անմահ պատարագի, Թեհրանի մեր բոլոր եկեղեցիներում տեղի ունեցաւ հանդիսաւոր հոգեհանգստեան արարողութիւն Արցախեան 44-օրեայ գոյապայքարի ընթացքին զոհւած հայ նահատակների հոգիների խաղաղութեան համար։
Կիրակի՝ նոյեմբերի 22-ի առաւօտեան, Արցախեան ազատամարտի ընթացքում հայրենիքի պաշտպանութեան ճանապարհին նահատակւած հերոսների յիշատակի օրւայ առթիւ, Նոր Ջուղայի Ս. Ամենափրկիչ վանքի Ս. Յովսէփ Արիմաթացի եկեղեցում, դռնփակ եկեղեցական արարողութիւն կատարւեց՝ նախագահութեամբ Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանի եւ մասնակցութեամբ թեմի եկեղեցականաց դասի։
Ըստ Past.am-ին հասած տեղեկութիւնների, Նիկոլ Փաշինեանի անմիջական ցուցումով օրերս ԱԱԾ է հրաւիրւել Մայր Աթոռի դիւանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրեանը` իշխանութիւններին ուղղւած իր քննադատութիւններ պատճառով:
Այսպէս կոչւած՝ Սիրիայի ազգային բանակի աղբիւրները յայտնում են, որ սիրիացիները դեռեւս Ադրբեջանում են։ Խօսակցութիւններ կան աւելի շատ ահաբեկիչ ուղարկելու մասին:
Նոյեմբերի 22-ին ՀՀ դեսպան Արտաշէս Թումանեանը հանդիպել է ԻԻՀ ԱԳ նախարարի տեղակալ Սէյէդ Աբբաս Արաղչիին: