Հա

Համայնք

Items filtered by date: Չորեքշաբթի, 26 Փետրւարի 2020 - «ԱԼԻՔ» Օրաթերթ

Երեքշաբթի, 25 փետրուար 2020-ին, Թեհրանի հայոց առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ արք. Սարգիսեանի, ինչպէս նաեւ նորընտիր պատգամաւորներու ուղղած իր նամակով Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետը ջերմօրէն շնորհաւորեց անոնց ընտրութիւնը:

Published in Սփիւռք

Ստեփանակերտում կայացած ՀՅԴ Հայ Դատի յանձնախմբերի եւ գրասենեակների խորհրդաժողովը մէկ յարկի տակ էր հաւաքել 25 երկրների 50 ներկայացուցիչների՝ քննարկելու նախորդ շրջանում կատարւած աշխատանքները եւ նախանշելու ապագայ ծրագրերը:

Երեքշաբթի, 25 փետրւար 2020 թ.-ին, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեան, Իրանի Իսլամական խորհրդարանի 11-րդ նստաշրջանի ընտրութիւններում հիւսիսային եւ հարաւային իրանահայութեան քւէարկու ձայներով ընտրւած զոյգ պատգամաւորներ՝ Արա Շահվերդեանին եւ Ռոբերտ Բեգլարեանին ուղղած շնորհաւորական նամակներով իր եւ թեմի Պատգամաւորական ժողովի ու Թեմական խորհրդի, ինչպէս նաեւ թեմի կեանքում գործող միութիւնների, կազմակերպութիւնների եւ ժողովրդի բարեմաղթանքը հաղորդեց:

Published in Ատրպատական

Իրանի հետ ՀՀ սահմանին փետրւարի 25-ի կէսօրից սկսած շարժը կտրուկ նւազել է։ Ժամը 17:30-ի դրութեամբ՝ 45 բեռնատար է հատել Իրան-Հայաստան սահմանը, ու բոլորի վարորդներն ուժեղացւած հսկողութիւն են անցել։

ՈՒԵՖԱ-ի փոխնախագահ Միշէլ Ուվան չի բացառել, որ Չինաստանից տարածւած կորոնավիրուսի պատճառով ամռանը տեղի ունենալիք ֆուտբոլի Եւրոպայի առաջնութիւնը կարող է չեղարկւել կամ յետաձգւել:

Published in Մարզական

Երեքշաբթի, 25 փետրւարի 2020 թւականին Թեհրանի Ս. Սարգիս Մայր Եկեղեցում, առաւօտեան ժամը 9։30-ին, նախագահութեամբ թեմիս բարեխնամ առաջնորդ Տ. Սեպուհ Ս. սրք. Սարգսեանի ու հոգեւոր դասի մասմակցութեամբ եւ աղօթակցութեան հաւատացեալ ժողովրդի՝ սկսւեց Մեծ պահքի հաւաքական Արեւագալի ժամերգութիւնը, որը յետայսու իւրաքանչիւր երեքշաբթի, հերթաբար պիտի տեղի ունենայ թեմիս ծխական եկեղեցիներում իսկ չորեքշաբթի եւ ուրբաթ օրերին էլ առաւօտեան ճշտւած ժամերին կը կատարւի նոյն ժամերգութիւնը:

Published in Թեհրան

Շաբաթ, 22 փետրւարի 2020 թ.-ին թեմիս առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը առաջնորդարանի դահլիճում ընդունեց Թ. Հ. Թ. Հայոց Ցեղասպանութեան 105-րդ տարելիցի ոգեկոչման եւ Հայաստանի Առաջին Հանրապետութեան 102-րդ տօնակատարութեան կենտրոնական յանձնախմբի անդամներին:

Published in Թեհրան

Թ. Հ. Թ. Կրթական խորհրդի Մարզական յանձնախմբի նախաձեռնութեամբ 2020 թւականի փետրւարի 8-ից մինչեւ 10-ի ժամանակաշրջանում կազմակերպւեց եւ անցկացւեց ֆուտբոլի մրցոյթներ միջնակարգ օղակի աշակերտների միջեւ:

Published in Թեհրան

Դոնալդ Թրամփը խոստովանել է, որ Սիրիայում ԱՄՆ ներկայութիւնը պայմանաւորւած է նաւթով, իսկ Իրանն էլ ատում է ԴԱԷՇ-ին: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆը:

Published in Իրան
Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։